«Համաս»–ի խմբագրումների տարբերություն
չ робот добавил: mr:हमास |
չ робот добавил: hi:हमास, zh-yue:哈馬斯 |
||
Տող 36. | Տող 36. | ||
[[gl:Hamás]] |
[[gl:Hamás]] |
||
[[he:חמאס]] |
[[he:חמאס]] |
||
[[hi:हमास]] |
|||
[[hr:Hamas]] |
[[hr:Hamas]] |
||
[[hu:Hamász]] |
[[hu:Hamász]] |
||
Տող 75. | Տող 76. | ||
[[zh:哈马斯]] |
[[zh:哈马斯]] |
||
[[zh-min-nan:Hamas]] |
[[zh-min-nan:Hamas]] |
||
[[zh-yue:哈馬斯]] |
23:44, 17 հունվարի 2009-ի տարբերակ
Համաս (արաբերեն՝ حركة حماس; կամ ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան (արաբերեն՝ حركة المقاومة الاسلامية), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»[1] պաղեստինյան իսլամիստ կուսակցություն է որ տիրում է մեծամասնությունը աթոռների Պաղեստինյան Ազգային Իշխանության ընտրված օրենսդրական խորհուրդում։[2]
Համաս հիմնվել է 1987թ. դեկտեմբերի 14-ին` Առաջին Ինթիֆադայի[3] տարիներին, Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների` «Մուսուլման եղբայրների»[4] պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի»[5] հիմքի վրա (պաշտոնապես գրանցված` որպես մշակութային-լուսավորչական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի[6] կողմից, ով հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան։ Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։
Հանրածանոթ ինքասպան ռմբակոծումների և ուրիշ հարձակումների համար հրեա զինվորների և քաղաքացիների վրա, Համաս նաև վարում է ընդարձակ հասարակական ծրագիրներ և ժողովրդավարություն շահել է Պաղեստինում հաստատելով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, գրադարաններ և այլ ծառայություններ[7] Արևմտյան ափում և Գազայում։[8] Համասի քաղաքական թևը շահել է բազմաթիվ ընտրություններ Գազայում, Քալքիլյայում և Նաբլուսում։ Հունվարի 2006-ին, Համաս շահել է Պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները, ստանալով 76 աթոռ 132-ի վրա, իսկ նախորդ իշխող կուսակցությունը Ֆաթահն՝ 43 աթոռ։ Համասի հաղթանակից իվեր, կոնֆլիկտ ծագել է Համասի և Ֆաթահի միջև։ Հունիսի 2007թ. Գազայի մարտից ետք ուր Համասը զենքի ուժով գրավել է Գազան, Ֆաթահն դուրս մղել է ընտրված Համասի պաշտոնյաներ Պաղեստինյան Ազգային Իշխանությունից Արևմտյան ափում, փոխարինելով Ֆաթահի անդամներով և ինքնականերով։ Սա գործողությունը տեսնվել է պաղեստինցի և այլ մտավորականների կողմից իբրև հակաօրինական։[9][10] Հունիսի 18, 2007թ-ին, Պաղեստինյան նախագահ և Ֆաթահի անդամ Մահմուդ Աբաս օրենքից դուրս հայտարարել է Համասը հրամանագիրով։[11]
Համասը ճանչցվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպական Միությունից, Իսրայելից և Ճապոնիայից։
Նոտագրություն
- ↑ Համաս բարը նշանակում է «զորություն և քաջություն» ըստ իր կանոնադրության MidEast web-ի վրա "MidEast Web Historical Documents: The Covenant of the Islamic Resistance Movement (Hamas)". Copyright 1999–2002. MidEast Web։
- ↑ "Hamas sweeps to election victory" BBC News
- ↑ انتفاضة (արաբ. – ընդվզում, ժողովրդական աբստամբություն) Ներկայում այդ բառի տակ հասկացվում է պաղեստինյան ժողովրդի պայքարն Իսրայել պետության դեմ։ Ինթիֆադան վերջին երեք տասնամյակում համարվել է իսրայլապաղեստինյան հակամարտության նշանակալի ասպեկտներից մեկը. սկսել է 1987թ.։ Բացի պաղեստինյան իրադարձություններից վերոնշյալ տերմինով են անվանվել նաև զանգվածային ելույթները Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Արևմտյան Սահարայում:
- ↑ Մուսուլման եղբայրների միավորում - (արաբ. جماعة الاخوان المسلمين)` իսլամական կազմակերպություն` ստեղծված Եգիպտոսում 20-րդ դարի 20-ական թվականներին Հասան ալ-Բաննայի կողմից։ Ներկայումս «Մուսուլման եղբայրները» կազմում են բազմաճյուղ միջազգային կազմակերպություն, որ գործում է մեծամասամբ մուսուլմանական երկրներում։
- ↑ Իսլամական Ջիհադ շարժումը Պաղեստինում (արաբ. – حركة الجهاد الإسلامي في فلسطين) հիմնադրվել է 1970-ականերին Ֆաթիհ Շաքաքի և Աբդ ալ-Ազիզ Ավադի կողմից Գազայում` որպես եգիպտական «Իսլամական Ջիհադի» առանձին թև։
- ↑ Շեյխ Ահմեդ Յասին (الشيخ أحمد ياسين) – Համաս պաղեստինյան շարժման համահիմնադիր և հոգևոր առաջնորդ։
- ↑ "Palestinian election raises varying opinions within U". The Minnesota Daily. հունվարի 31, 2006
- ↑ Համաս - Խորհուրդ արտաքին հարաբերությունների վրա։
- ↑ Carter: Stop favoring Fatah over Hamas The Jerusalem Post հունիսի 19, 2007
- ↑ Exposing the bitter truth of Gaza carnage The Age հունիսի 23, 2007
- ↑ CNN - Abbas outlaws Hamas militia forces