«Նոամ Չոմսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Chomsky.jpg|thumb|right|250px|Նոեմ Խոմսկին 2004 թ.-ին մարտին, Վանկուվեր այցի ժամանակ]]
[[Պատկեր:Chomsky.jpg|մինի|աջից|250px|Նոեմ Խոմսկին 2004 թ.-ին մարտին, Վանկուվեր այցի ժամանակ]]


'''Ավրամ Նոամ Չոմսկի''' ([[անգլերեն]]՝ Avram Noam Chomsky, [[եբրայերեն]]՝ אברם נועם חומסקי) (ծնվել [[դեկտեմբերի 7]], [[1928]]) [[ամերիկացի]] [[լեզվաբան]], [[փիլիսոփա]], [[քաղաքական ակտիվիստ]], [[գրող]] և [[դասախոս]] է։ Չոմսկին [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] պատվավոր պրոֆեսոր է [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ]]ում, սերող քերականության հիմնադիր։ Այդ քերականության տեսությանը նվիրել է երկու աշխատություն՝ «Շարահյուսական կառուցվածքներ» ([[1957]]) և «Շարահյուսության տեսության հիմունքները» ([[1965]])։ Նա առաջ է քաշել [[գեներատիվ քերականություն|գեներատիվ քերականության]] տեսությունը։ Լեզվաբանությանը զուգահեռ նա [[պատերազմ]]ի, քաղաքականության, մասսմեդիային վերաբերվող ավելի քան 100 գրքի հեղինակ է։ Համաձայն 1992 թվականի [[Հումանիտար գիտությունների և Արվեստի հղման ինդեքս]]ի, Չոմսկին 1980-1992 թվականները ընկած ժամանակահատվածում հանդիսացել է ամենաշատ մեջբերված կենդանի [[գիտնական]]ը և 8-րդ ամենաշատ մեջբերված աղբյուրը։
'''Ավրամ Նոամ Չոմսկի''' ([[անգլերեն]]՝ Avram Noam Chomsky, [[եբրայերեն]]՝ אברם נועם חומסקי) (ծնվել [[դեկտեմբերի 7]], [[1928]]) [[ամերիկացի]] [[լեզվաբան]], [[փիլիսոփա]], [[քաղաքական ակտիվիստ]], [[գրող]] և [[դասախոս]] է։ Չոմսկին [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] պատվավոր պրոֆեսոր է [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ]]ում, սերող քերականության հիմնադիր։ Այդ քերականության տեսությանը նվիրել է երկու աշխատություն՝ «Շարահյուսական կառուցվածքներ» ([[1957]]) և «Շարահյուսության տեսության հիմունքները» ([[1965]])։ Նա առաջ է քաշել [[գեներատիվ քերականություն|գեներատիվ քերականության]] տեսությունը։ Լեզվաբանությանը զուգահեռ նա [[պատերազմ]]ի, քաղաքականության, մասսմեդիային վերաբերվող ավելի քան 100 գրքի հեղինակ է։ Համաձայն 1992 թվականի [[Հումանիտար գիտությունների և Արվեստի հղման ինդեքս]]ի, Չոմսկին 1980-1992 թվականները ընկած ժամանակահատվածում հանդիսացել է ամենաշատ մեջբերված կենդանի [[գիտնական]]ը և 8-րդ ամենաշատ մեջբերված աղբյուրը։

18:34, 15 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Նոեմ Խոմսկին 2004 թ.-ին մարտին, Վանկուվեր այցի ժամանակ

Ավրամ Նոամ Չոմսկի (անգլերեն՝ Avram Noam Chomsky, եբրայերեն՝ אברם נועם חומסקי) (ծնվել դեկտեմբերի 7, 1928) ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, գրող և դասախոս է։ Չոմսկին լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, սերող քերականության հիմնադիր։ Այդ քերականության տեսությանը նվիրել է երկու աշխատություն՝ «Շարահյուսական կառուցվածքներ» (1957) և «Շարահյուսության տեսության հիմունքները» (1965)։ Նա առաջ է քաշել գեներատիվ քերականության տեսությունը։ Լեզվաբանությանը զուգահեռ նա պատերազմի, քաղաքականության, մասսմեդիային վերաբերվող ավելի քան 100 գրքի հեղինակ է։ Համաձայն 1992 թվականի Հումանիտար գիտությունների և Արվեստի հղման ինդեքսի, Չոմսկին 1980-1992 թվականները ընկած ժամանակահատվածում հանդիսացել է ամենաշատ մեջբերված կենդանի գիտնականը և 8-րդ ամենաշատ մեջբերված աղբյուրը։

Չոմսկին համարվում է "Ժամանակակից լեզվաբանության հայրը" և վերլուծական ֆիլիսոփայության գլխավոր ներկայացուցիչը։ Նրա աշխատանքները ազդել են այնպիսի ոլորտների վրա ինչպիսիք են համակարգչային գիտությունը, մաթեմատիկան և հոգեբանությունը։ Նա համարվում է Չոմսկյան հիերարխիայի` որպես ունիվերսալ քերականական տեսության հիմնադիրը կամ համահիմնադիրը։

Լեզվաբանության ոլորտում իր առաջին գրքի հրապարակումից հետո, Չոմսկին դարձավ Վիետնամական պատերազմի առաջատար քննադատներից մեկը և սկսեց հրապարակել քաղաքական աշխատություններ։ Նա սկսեց հանդես գալ որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, պետական կապիտալիզմի և գլխավոր լրատվական մեդիաների քննադատ։ Մասնավորապես Չոմսկին առաջ է քաշել մեդիա մանիպուլյացիաների 10 հիմնական ռազմավարություններ, որոնք օգտագործվում են մեդիա ոլորտի կողմից հանրությանը վերահսկելու համար:[1]: Չոմսկին անձամբ իրեն համարում է անարխո-սինդիկալիստ և լիբերտարիան-սոցիալիստ:

Իր առաջին գրքում Չոմսկին ելնում է ձևական չափանիշներից։ Ուսումնասիրության առանցքը միջուկային նախադասությունների գաղափարն է, որոնցից զանազան փոխակերպումներով (տեղաշրջում, հավելում և բացառում) ստացվում են մյուս նախադասությունները («Տղան նամակ է գրում»- «Ո՜վ է նամակ գրում» կամ «Նամակը գրվում է տղայի կողմից» և այլն)։ Ըստ Չոմսկու, լեզուն ստեղծագործական բնույթ ունի (կարող է անթիվ նախադասություններ սերել), իսկ քերականությունը նկարագրում է տվյալ լեզվով խոսող բոլոր անձանց համար ընդհանուր հիմնական գիտելիքները։ Ողջ քերականությունը բաղկացած է նախադասության կառուցվածքի (անմիջական բաղադրիչների) փոխակերպական և ձևահնչույթաբանական կանոններից։

Երկրորդ աշխատության մեջ Չոմսկու սկզբունքները նշանակալի փոփոխվել են. տեղ է տրվում իմաստային բաղադրիչին, և միջուկային նախադասություններ հասկացության փոխարեն առաջ է քաշվում խորքային և մակերեսային կառուցվածքների գաղափարը։ Խորքային կառուցվածքը սերում է նախադասության իմաստը, իսկ մակերեսայինը նրան տալիս է հնչյունական տեսք։ Ամբողջ քերականությունն արդեն բաղկացած է իմաստային, շարահյուսական (հիմքային ու փոխակերպական կանոններ) և հնչույթաբանական բաղադրիչներից։

Մեթոդաբանական հարցերում («Կարտեզյան լեզվաբանություն», 1966, «Լեզու և միտք», 1967) Խոմսկին դիրքորոշվում է դեպի դեկարտյան ռացիոնալիստական փիլիսոփայությունը։ Նա գտնում է, որ մարդն ի ծնե օժտված է որոշակի տրամաբանական հատկություններով, որոնք հետագայում զարգացնելով՝ ստեղծում է գիտակցություն և լեզու։ Այդ հատկությունները և զարգացրած օրենքները համընդհանուր են։ Մ. Հալլեի հետ գրած «Անգլերենի հնչյունական կաղապարները» (1968) աշխատությունը նվիրված է հնչույթային բաղադրիչին, որտեղ սահմանված են սերող հնչույթաբանության հիմնական օրենքներն ու դրույթները։

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • "Noam Chomsky". Web.archive.org. May 28, 2010. Archived from the original on May 28, 2010. Retrieved August 16, 2011.
  • "Chomsky is Citation Champ". MIT News Office. April 15, 1992. Retrieved September 3, 2007.
  • Hughes, Samuel (July/August 2001). "Speech!". The Pennsylvania Gazette. Retrieved September 3, 2007. "According to a recent survey by the Institute for Scientific Information, only Marx, Lenin, Shakespeare, Aristotle, the Bible, Plato, and Freud are cited more often in academic journals than Chomsky, who edges out Hegel and Cicero."
  • Robinson, Paul (February 25, 1979). "The Chomsky Problem". The New York Times. "Judged in terms of the power, range, novelty and influence of his thought, Noam Chomsky is arguably the most important intellectual alive today. He is also a disturbingly divided intellectual."

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA