«Լեոնիդ Կոգան»–ի խմբագրումների տարբերություն
չ վիքիֆիկացում |
չ r2.7.3) (Ռոբոտ․ ru:Коган, Леонид Борисович (скрипач) փոփոխվել է ru:Коган, Леонид Борисовичով |
||
Տող 30. | Տող 30. | ||
[[oc:Leonid Kogan]] |
[[oc:Leonid Kogan]] |
||
[[pl:Leonid Kogan]] |
[[pl:Leonid Kogan]] |
||
[[ru:Коган, Леонид Борисович |
[[ru:Коган, Леонид Борисович]] |
||
[[uk:Коган Леонід Борисович]] |
[[uk:Коган Леонід Борисович]] |
||
[[xmf:ლეონიდ კოგანი]] |
[[xmf:ლეონიდ კოგანი]] |
15:03, 5 հունվարի 2013-ի տարբերակ
Լեոնիդ Կոգան (ռուս.՝ Леонид Борисович Коган, 1924 թ. նոյեմբերի 14 – 1982 թ. նոյեմբերի 17), ռուս ջութակահար: Նա համարվում էր Սովետական Միության ամենատաղանդավոր ջութակահարներից մեկը՝ Դավիդ Օյստրախի հետ միասին:
Կյանք
Կոգանը ծնվել է հրեական ընտանիքում: Հայրը լուսանկարիչ էր: Նրա երաժշտական տաղանդը աչքի է ընկել հենց մանուկ հասակից: Ծնողները տեղափոխվում են Մոսկվա, որպեսզի Կոգանը կարողանա սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում: 1951 թվականին նա նվաճել է Թագուհի Եղիզաբեթի մրցանակը: Նվաճել է նաև բազում այլ մրցանակներ: Դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում: Նրա աշակերտներից են եղել ջութակահարներ Վիկտորիա Մուլլովան, Ալեքսանդր Բրուսիլովսկին, Օլեգ Կագանը և այլոք:
1942 թվականին ամուսնացել է հայտնի ջութակահարուհի Էլիզավետա Գիլլելսի հետ: Նրանց տղա Պավել Կոգանը ջութակահար և դիրիժոր է իսկ նրանց աղջիկը դաշնակահարուհի:
Կոմպոզիտոր Ֆրանկո Մաննինոն գրել է կոնցերտ երեք ջութակների համար (Կոգանի, Գիլլելսի և իրենց տղայի համար): Նա նվագել է Ստրադիվարիուսի և Գվարներիի ջութակներ: Կոգանը մահացել է շատ հանկարծակի ձևով գնացքի մեջ: Նա ուղևորվում էր Յարոսլավլ, իր որդու հետ ներկայացում տալու համար: