Սպանություն-ինքնասպանություն
Սպանություն-ինքնասպանություն, սպանության և ինքնասպանության համատեղում, երբ անձը սպանում է մեկ կամ մի քանի մարդու, որից հետո ինքնասպան է լինում։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հոգեբույժների, որպես կանոն, կա երկու պատճառ, որը գործում է սպանություն-ինքնասպանության դեպքում․
- անձը չի ցանկանում մահանալ միայնակ
- մարդասպանի անելանելիությունը (վախը պատժից, հետագայում ապրելու անկարողությունը) մեկ կամ մի քանի անձանց սպանելուց հետո[1]։
«Սպանություն-ինքնասպանություն» դեպքերի 92%-ը կատարում են տղամարդիկ։ Շատ դեպքերում դրան նախորդում է կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի երկարատև ժամանակահատվածը և դեպրեսիան, կամ ինչ-որ ուժեղ հուզական հարված, որը կապված է, որպես կանոն, անձնական խնդիրների հետ (լավ աշխատանքի կորուստ, ամուսնալուծություն, մտերիմներից և թանկ մարդկանցից մեկի մահ)[2]։
ԱՄՆ-ում սպանություն-ինքնասպանությունների թիվը հասնում է 1000-ից մինչև 1500-ի[3]։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում ամեն տարի տեղի է ունենում 38 000 ինքնասպանություն և 16 000 սպանություն[4]։ Հիմնականում (89 %) զոհ են դառնում ընտանիքի անդամները կամ պարզապես մտերիմ մարդիկ։ Զոհերի միայն 11 %-ը դառնում են պետերը, անձնական թշնամիները և այլք։ Սպանություն-ինքնասպանության դեպքերի 90%-ը կատարվում է հրաձգային զենքի օգնությամբ[3]։
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Շոլոխով - Ծննդանշան (1924)
- Ռեքս Ստաուտ - «Ֆեր դե Լանս» (1934)
- Ժորժ Սիմենոն - «Զբոսանավ երկու կախվածներով» (1936)
- Ագաթա Քրիստի - «Մահը Նեղոսի վրա» (1937) (համանուն էկրանավորումը 1978 թվականին)
- Ագաթա Քրիստի - «Փղերը կարողանում են հիշել» (1972)
- Գ/ֆ «Փախուստ» (2005)
- Գ/ֆ «Դանակներով պար» (2007)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Karl Menninger quotes
- ↑ psychology of murder suicide
- ↑ 3,0 3,1 http://www.vpc.org/studies/amroul2006.pdf
- ↑ PETER M. MARZUK (25.12.2012). «Unlocking the Mystery of Murder-Suicide». The Wall Street Journal, U.S. Edition. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 3 янв. 2013-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Dyadic Death: Murder-Suicide - Berman - 2010 - Suicide and Life-Threatening Behavior - Wiley Online Library». onlinelibrary.wiley.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
- «Cambridge Journals Online - Abstract - Suicide preceded by murder: the epidemiology of homicide–suicide in England and Wales 1988–92». journals.cambridge.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
- «Murder-Suicide—An Extended Suicide». ijo.sagepub.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.