Սուրեն Բաբայան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Բաբայան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1950 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2023[1] (73 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2009) |
IMDb | ID ID 0044771 |
Սուրեն Գուրգենի Բաբայան (սեպտեմբերի 18, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2023[1]), հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1974-1975 թվականներին հանդես է եկել որպես դերասան Երևան հեռուստաթատրոնում։ 1980 թվականին ավարտել է Մոսկվայի ռեժիսորա-սցենարական բարձրագույն դասընթացները (Նիկիտա Միխալկովի արվեստանոցը)։ 1980 թվականից՝ Հայֆիլմի ռեժիսոր[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 թվական - «Չեզոք իրավիճակ»
- 1980 թվական - «Արարման ութերորդ օրը» (Ֆ. Գորենշտեյնի հետ, Տրիեստի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ 1982 թվական)
- 1982 թվական - «Սիրամարգի ճիչը» (Միքայել Դովլաթյանի հետ)
- 1986 թվական - «Ֆրուզե Դովլաթյան» (Միքայել Դովլաթյանի հետ)
- 1987 թվական - «Տասներեքերորդ առաքյալը» (1987 թվական, Ռիգայի միջազգային կինոփառատոնի «Բալթիկայի աստղ» մրցանակ՝ 1988 թվական),
- 1989 թվական - «Դեմքով դեպի պատը» (Միքայել Դովլաթյանի և Գ. Նիկոլաևի հետ)
- 1990 թվական - «Արյուն» (Գ. Նիկոլաևի հետ)
- 1993 թվական - «P.S.»
- 1996 թվական - «Գյումրի-ռեվյու»
- 2000 թվական - «Խենթ հրեշտակը» (Ա. Հովսեփյանի հետ)
- 2004 թվական - «Ժանո»
- 2009 թվական - «Մի նայիր հայելուն»
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|