Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Վասպուրական, Ագուլիս |
Աշխարհ | Վասպուրական |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | կիսավեր |
Ակտիվ է | Որպես Մզկիթ |
Ճարտարապ. տիպ | Քառամույթ եռանավ բազիլիկա |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Շինանյութ | Կիսամշակ և սրբատաշ որձաքար |
38°45′17″ հս․ լ. 46°01′23″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Օրդուբադ քաղաքում, Նախիջևանի ԻՀ, ներկայիս Ադրբեջանի տարածքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում։ Գտնվում է Օրդուբադի հյուսիսարևելյան հատվածում՝ բարձրադիր բլրի վրա։ Ճարտարապետն անհայտ է։ Վերանորոգվել է 17-րդ դարում և 1836 թվականին[1]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին պատկանում է քառամույթ եռանավ բազիլիկա տիպին։ Մուտքը գտնվում է հյուսիսային ճակատում։ Եկեղեցու աբսիդը հնգանիստ է։ Կառուցված է կիսամշակ և սրբատաշ որձաքարից։ Եկեղեցու հարավային ճակատին կցված է ընդարձակ սեղանատունը։ Արձանագրություններ և որմնաքանդակներ չունի, սակայն ուներ 19-րդ դարի որմնանկարներ։ Ներկայումս եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում[1]։
Սեղանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու սեղանատունը թվագրվում է 17-18-րդ դարերին։ Իրենից ներկայացնում է միանավ դահլիճ։ Ճարտարապետն անհայտ է։ Կառուցված է կիսամշակ որձաքարից։ Մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Վերանորոգվել է 19-րդ դարում։ Ի տարբերություն եկեղեցու, սեղանատունն ամբողջովին ոչնչացված է[1]։