Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Սեմիբալկի)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սեմիբալկի (Ազովի շրջան) |
Դավանանք | ուղղափառություն |
rostov-75.cerkov.ru |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ազովի շրջանի Սեմիբալկի գյուղում[1], Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ազովի գործակալություն։
Հասցեն՝ 346774, ՌԴ, Ռոստովի մարզ, Ազովի շրջան, գյուղ Սեմիբալկի, Սպորտային նրբանցք, 5։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Եկեղեցու լուսանկար | |
Եկեղեցու ներսը |
1861 թվականից գյուղը դարձել է Սեմիբալկովկի վոլոստի կենտրոնը, որի կազմում ընդգրկված էին Պավլովո-Օչակովո բնակավայրը՝ Ստրաշնայա խուտորով և Ստեֆանիդինո-Դար բնակավայրը՝ Լիզետինո գյուղով։
Սուրբ Նիկողայոսի անունով առաջին եկեղեցին փայտե էր՝ քարե հիմքով, կառուցվել է Մարգարիտ Մանուիլովիչ Բլազոյի կողմից ի պատիվ դստեր՝ Մարիայի, 1797 թվականին։ Երբ տաճարը խարխլվեց, 1882 թվականին կոլեգիական ասեսորի այրու՝ Գլաֆիրա Գրիգորևնա Սարանդինակիի գումարով կառուցվեց նոր եկեղեցի։ Հինը քանդվեց և վաճառվեց Գոլովատի խուտորին (այժմ՝ գյուղ Գոլովատովկա)[2]։
1937 թվականին Սուրբ Նիկողայոս եկեղեցին ավերվեց։
Նոր ծուխը ստեղծվել է 2000 թվականին։ Հանրային միջոցներով ձեռք է բերվել խանութի շենք և վերակահավորվել որպես աղոթատուն։ Կառուցվել են խորանը, զանգակատունը, խաչով գմբեթը, կահավորվել է հացի փուռ[3]։ Եկեղեցու այսօր գործող շենքը ժամանակավոր է։ Ազովի շրջանի վարչակազմը գյուղին հատկացրել է հողատարածք՝ քարե տաճար կառուցելու համար հենց այն վայրում, որտեղ մինչև 1937 թվականը կանգնած է եղել հին եկեղեցին[4]։
Սուրբ Նիկողայոս եկեղեցու վանահայրը 2013 թվականից քահանա Օլեգ Վլադիմիրովիչ Ռոմանենկոն է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Семибалки. Церковь Николая Чудотворца.
- ↑ История прихода
- ↑ «ХРАМ СВЯТИТЕЛЯ НИКОЛАЯ ЧУДОТВОРЦА СЕЛО СЕМИБАЛКИ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- ↑ В Азовском районе будет построен новый храм
- ↑ «Иерей Романенко Олег Владимирович». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.