Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Սեմիբալկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍեմիբալկի (Ազովի շրջան)
Դավանանքուղղափառություն
Քարտեզ
Քարտեզ
rostov-75.cerkov.ru
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ազովի շրջանի Սեմիբալկի գյուղում[1], Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ազովի գործակալություն։

Հասցեն՝ 346774, ՌԴ, Ռոստովի մարզ, Ազովի շրջան, գյուղ Սեմիբալկի, Սպորտային նրբանցք, 5։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Եկեղեցու լուսանկար
Եկեղեցու ներսը

1861 թվականից գյուղը դարձել է Սեմիբալկովկի վոլոստի կենտրոնը, որի կազմում ընդգրկված էին Պավլովո-Օչակովո բնակավայրը՝ Ստրաշնայա խուտորով և Ստեֆանիդինո-Դար բնակավայրը՝ Լիզետինո գյուղով։

Սուրբ Նիկողայոսի անունով առաջին եկեղեցին փայտե էր՝ քարե հիմքով, կառուցվել է Մարգարիտ Մանուիլովիչ Բլազոյի կողմից ի պատիվ դստեր՝ Մարիայի, 1797 թվականին։ Երբ տաճարը խարխլվեց, 1882 թվականին կոլեգիական ասեսորի այրու՝ Գլաֆիրա Գրիգորևնա Սարանդինակիի գումարով կառուցվեց նոր եկեղեցի։ Հինը քանդվեց և վաճառվեց Գոլովատի խուտորին (այժմ՝ գյուղ Գոլովատովկա)[2]։

1937 թվականին Սուրբ Նիկողայոս եկեղեցին ավերվեց։

Նոր ծուխը ստեղծվել է 2000 թվականին։ Հանրային միջոցներով ձեռք է բերվել խանութի շենք և վերակահավորվել որպես աղոթատուն։ Կառուցվել են խորանը, զանգակատունը, խաչով գմբեթը, կահավորվել է հացի փուռ[3]։ Եկեղեցու այսօր գործող շենքը ժամանակավոր է։ Ազովի շրջանի վարչակազմը գյուղին հատկացրել է հողատարածք՝ քարե տաճար կառուցելու համար հենց այն վայրում, որտեղ մինչև 1937 թվականը կանգնած է եղել հին եկեղեցին[4]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցու վանահայրը 2013 թվականից քահանա Օլեգ Վլադիմիրովիչ Ռոմանենկոն է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Семибалки. Церковь Николая Чудотворца.
  2. История прихода
  3. «ХРАМ СВЯТИТЕЛЯ НИКОЛАЯ ЧУДОТВОРЦА СЕЛО СЕМИБАЛКИ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  4. В Азовском районе будет построен новый храм
  5. «Иерей Романенко Олег Владимирович». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]