Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Բագաևսկայա)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի ռուս.՝ Церковь Николая Чудотворца | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բագաևսկայա և Բագաևսկի շրջան |
Դավանանք | ուղղափառություն |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Արտաքին պատկերներ | |
---|---|
Եկեղեցին 2009 թվականին |
Սուրբ Նիկողայոս եկեղեցի, ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բագաևսկայա ստանիցայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Բագաևսկայայի գործակալությանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
18-րդ դարի սկզբին ստանիցայի տարածքում գոյություն ուներ փայտե մատուռ, որը փոխարինվեց Սուրբ Նիկողայոս փայտե եկեղեցիով[1]։ 1740 թվականին եկեղեցին խարխլվեց և 1744 թվականին տեղափոխվեց նոր վայր՝ Դոն գետից հեռու։ Եկեղեցու տեղափոխությունը կարճացրեց նրա կյանքը, և 1747 թվականին կազակներն սկսեցին կառուցել նոր, կրկին փայտե, տաճար։ Այն գոյություն ունեցավ ավելի քան 30 տարի։ 1782 թվականին դրվեց երրորդ եկեղեցու հիմքը, որն օծվեց 1783 թվականի հոկտեմբերի 8-ին։ 1805 թվականին գյուղը տեղափոխվեց Դոն գետի մյուս կողմը, և նոր վայրում Սուրբ Նիկողայոս եկեղեցին կրկին օծվեց 1805 թվականի ապրիլի 23-ին[2]։ Այդ եկեղեցու խարխլվելուց հետո նրա տեղում կառուցվեց աղյուսե կապլիցա։ Աղյուսե եռասեղան եկեղեցին կառուցվել է Բագաևսկայայում 1896 թվականին՝ ստանիցայի հրապարակի կենտրոնում։ Տաճարն ավերվել է 1936-1939 թվականներին[2]։
Ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից քարե միասեղան եկեղեցին կառուցվել է 2008-2009 թվականներին և օծվել հանուն Նիկողայոս Հրաշագործի։ Գտնվում է Բագաևյան գերեզմանատան տարածքում[3]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Նիկողայոս տաճարը քարե մեկհարկանի շենք է։ Հիմնական տարածքն ունի բազմաթիվ պատուհաններով մեծ կլոր թմբուկ և ավարտվում է վրանաձև տանիքով։ Տանիքին կլոր խուլ թմբուկի վրա տեղադրված է ոսկեգույն գմբեթ։ Տաճարի երկու կողմերում կառուցված են երկհարկանի զանգակատներ։ Եկեղեցու շենքին ընդամենը կա ցանցկեն խաչերով չորս գմբեթ[4]։
Տաճարի տարածքում կա կարմիր աղյուսից կառուցված մեկհարկանի ծառայողական շինություն։ Տաճարի ցանկապատը մետաղյա է՝ քարե սյուների վրա, տարածքի ներսում ծաղկանոց է։ Եկեղեցու գլխավոր մուտքը զարդարում են խաչերով և փոքր գմբեթներով աշտարակիկները[4]։
Հոգևորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Նիկողայոս տաճարի վանահայրն է ավագ երեց Ալեքսանդր Վալենտինովիչ Մաշտանովը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ОЧЕРК ИСТОРИИ ОВД И КАЗАЧЬИХ СТАНИЦ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 2,0 2,1 Краеведение - история станицы
- ↑ Церковь Николая Чудотворца (Багаевская)
- ↑ 4,0 4,1 «Свято-Никольская церковь». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Александр Валентинович Маштанов, протоиерей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.