Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Բագաևսկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
ռուս.՝ Церковь Николая Чудотворца
Багаевская церковь Николая Чудотворца.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲագաևսկայա և Բագաևսկի շրջան
Դավանանքուղղափառություն
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Եկեղեցին 2009 թվականին

Սուրբ Նիկողայոս եկեղեցի, ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բագաևսկայա ստանիցայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Բագաևսկայայի գործակալությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի սկզբին ստանիցայի տարածքում գոյություն ուներ փայտե մատուռ, որը փոխարինվեց Սուրբ Նիկողայոս փայտե եկեղեցիով[1]։ 1740 թվականին եկեղեցին խարխլվեց և 1744 թվականին տեղափոխվեց նոր վայր՝ Դոն գետից հեռու։ Եկեղեցու տեղափոխությունը կարճացրեց նրա կյանքը, և 1747 թվականին կազակներն սկսեցին կառուցել նոր, կրկին փայտե, տաճար։ Այն գոյություն ունեցավ ավելի քան 30 տարի։ 1782 թվականին դրվեց երրորդ եկեղեցու հիմքը, որն օծվեց 1783 թվականի հոկտեմբերի 8-ին։ 1805 թվականին գյուղը տեղափոխվեց Դոն գետի մյուս կողմը, և նոր վայրում Սուրբ Նիկողայոս եկեղեցին կրկին օծվեց 1805 թվականի ապրիլի 23-ին[2]։ Այդ եկեղեցու խարխլվելուց հետո նրա տեղում կառուցվեց աղյուսե կապլիցա։ Աղյուսե եռասեղան եկեղեցին կառուցվել է Բագաևսկայայում 1896 թվականին՝ ստանիցայի հրապարակի կենտրոնում։ Տաճարն ավերվել է 1936-1939 թվականներին[2]։

Ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քարե միասեղան եկեղեցին կառուցվել է 2008-2009 թվականներին և օծվել հանուն Նիկողայոս Հրաշագործի։ Գտնվում է Բագաևյան գերեզմանատան տարածքում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկողայոս տաճարը քարե մեկհարկանի շենք է։ Հիմնական տարածքն ունի բազմաթիվ պատուհաններով մեծ կլոր թմբուկ և ավարտվում է վրանաձև տանիքով։ Տանիքին կլոր խուլ թմբուկի վրա տեղադրված է ոսկեգույն գմբեթ։ Տաճարի երկու կողմերում կառուցված են երկհարկանի զանգակատներ։ Եկեղեցու շենքին ընդամենը կա ցանցկեն խաչերով չորս գմբեթ[4]։

Տաճարի տարածքում կա կարմիր աղյուսից կառուցված մեկհարկանի ծառայողական շինություն։ Տաճարի ցանկապատը մետաղյա է՝ քարե սյուների վրա, տարածքի ներսում ծաղկանոց է։ Եկեղեցու գլխավոր մուտքը զարդարում են խաչերով և փոքր գմբեթներով աշտարակիկները[4]։

Հոգևորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկողայոս տաճարի վանահայրն է ավագ երեց Ալեքսանդր Վալենտինովիչ Մաշտանովը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]