Սուրբ Մինաս եկեղեցի (Հակի)
Սուրբ Մինաս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Տեղագրություն | Քաշաթաղի շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Սուրբ Մինաս եկեղեցի (Հակի)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի շրջանի Հակ գյուղի կենտրոնում։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Քաշաթաղի շրջանի շրջանը օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
Եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է, որը կառուցված է գորշ-դեղնավուն սրբատաշ և կոպտատաշ քարերով ու կրաշաղախով։ Եկեղեցին այն թաղածածկ է, նրա արտաքին չափերն են (22,58x12,60 մետր)։ Ունի մեկ մուտք հարավային կողմից, սլաքաձև և գլանակներով հարդարված շրջանով։ Կա նաև փորագրված արձանագրություն․
Շինեցաւ ս[ուր]բ եկեղեցիս նորակ - նունք` Հակայ ժողովուրդս. Թվ(ին) :ՌՃԻԴ: (1675)
|
Եվս մեկ արձանագրություն կա վիմագրի աջ անկյունում․
1673 |
19- դարաշրջանում եկեղեցին երբեմն հիշատակվել է Սուրբ Գևորգ անվամբ։ Եկեղեցին վերսկսել է գործել որպես Հակի ծխական եկեղեցի 1858 թվականին։ 2009 թվականին եկեղեցին վերանորոգել է Թուֆենկյան հիմնադրամը՝ Վիրջինիա Դևիսի մեկենասությամբ, որից հետո եկեղեցին վերաօծվել է։
Ցավոք 2020 թվականին ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո եկեղեցում մասին չկա ոչ մի տեղեկություն։