Սուրբ Մարտինը և աղքատը
Սուրբ Մարտինը և աղքատը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Անտոնիս վան Դեյք[1] |
տարի | 1621[2] |
բարձրություն | 171,6 սանտիմետր |
լայնություն | 158 սանտիմետր |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Sint-Martinuskerk? |
հավաքածու | Sint-Martinuskerk? |
հիմնական թեմա | Saint Martin sharing his cloak? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Saint Martin and the beggar by Anthony van Dyck (Zaventem) Վիքիպահեստում |
Սուրբ Մարտինը և աղքատը (հոլ.՝ Sint-Martinus deelt zijn mantel met een bedelaar), հոլանդացի գեղանկարիչ Անտոնիս վան Դեյքի կտավը, որի սյուժեն պատմում է Սուրբ Մարտինի մասին, որը իր թիկնոցի մի մասը տալիս է ցրտից սառչող աղքատին։ Նկարը տեղադրված է Սեն-Մարտեն եկեղեցու (Զավենտեմ՝ Բելգիա) խորանի վերևում[3]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիս վան Դեյքը կտավը նկարել է Ռուբենսի՝ Անտվերպենի արվեստանոցում գտնվելու ժամանակ։ Լինելով Ռուբենսի աշակերտը՝ նա ընդօրինակել է իր ուսուցչին նկարների կատարման ոճով և ձևով։ Ենթադրվում է, որ այս նկարը վերջինն էր այն բանից առաջ, երբ Անտոնիս վան Դեյքի 1621 թվականին մի քանի տարով տեղափոխվում է Գենույա։ Գենույա տեղափոխվելուց հետո, ընկնելով իտալական գեղանկարչության ազդեցության տակ, նկարիչը կտավի վրա դիմանկարի փոխանցման նոր եղանակ է մշակել[4][5]։
Նկարում պարզ երևում է Ռուբենսի ազդեցությունը, որն արտահայտվում է նկարի ընդհանուր կառուցվածքով և առանձին կերպարներով (աղքատները օժտված են տպավորիչ մկաններով)։ Բավականին լավ է պատկերված Մարտինի և նրա ձիու կողմից ձևավորած գիծը։ Նկարիչն այս դիրքը փոխ է առել Դոմենիկո դելլ Գրեկի (վենետիկյան փորագիր) ծառի փորագրությունից, որը նկարված էր Տիցիանի «Անցում Սև ծովով» կտավի հիման վրա, որն եղել է Ռուբենսի անձնական հավաքածուում[6]։
Սուրբ Մարտինն պատկերված էր կարմիր պատմուճանով, շագանակագույն ձիասարքով սպիտակ ձիու վրա նստած։ Աղքատը, որի հետ նա կիսում է իր թիկնոցը, շրջված է մեջքով և միայն կեղտոտ կտորի պատառիկն է ծածկում նրա մերկությունը։ Մյուս աղքատը պատկերված է վիրակապված գլխով և մոխրագույն ցնցոտիներով։ Անտոնիս վան Դեյքը պատկերել է նրան ձիավորին ուղղված հայացքով, որը հավանություն է տալիս մերկ աղքատի հանդեպ ցուցաբերված արարքին։ Ընդհանուր առմամբ նկարը արված է բազմաթիվ նրբերանգներով և աննշան մատիտագծերով, ինչը կտավին հաղորդում է էներգետիկ երանգներ։ Դրանով հանդերձ նկարը զերծ չի մնացել փորձագետների քննադատությունից։ Նրանցից շատերը վրդովմունք են արտահայտում զրահի և ձիավորի հագուստների նկատմամբ (հատկապես փետուրով գլխարկի), քանի որ դրանք ավելի ժամանակակից են և մի քանի դարով առաջ են այն իրադարձություններից, երբ ըստ լեգենդի տեղի է ունեցել դեպքը։ Քննադությունը հասցեագրվում է նաև ձիու պատկերին, որն օժտված է ձևերի ծանրությամբ և մատնանշում է ձիերի ֆլամանդական ցեղատեսակին, որոնք կեցվածք էին ընդունում կտավների նկարման ժամանակ։ Անտոնիս վան Դեյքի ժամանակակիցները մատնանշում են նաև աղքատին մեջքով նկարելու նրա անհաջող որոշումը, քանի որ դրանով հանդիսատեսը զրկվում է հնարավորությունից տեսնելու աղքատի դեմքի արտահայտությունը թիկնոցի կեսի փոխանցման պահին[7]։
Ավելի ուշ նկարիչը ստեղծում է նկարի երկրորդ տարբերակը, որը պահվում է Վինձոր ամրոցի Թագավորական հավաքածուում։
Կտավի սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտինը զինվորական ծառայության մեջ էր գտնվում և հեծելազորային էր։ Արշավանքներից մեկի ժամանակ նա տեսնում է մերկ աղքատին, որը սառչում էր ցրտից։ Նա կտրում է իր թիկնոցի կեսը ու տալիս աղքատին։ Դրանից հետո՝ քրիստոնեության ընդունումից ու մկրտությունից առաջ, Մարտինը երազում տեսնում է Քրիստոսին՝ իր թիկնոցի կեսով փաթաթված, և Քրիստոսը նրան ասում է, որ այն ինչ նա արել է աղքատի համար, արել է իր համար[3][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/37030
- ↑ RKDimages (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Е. В. Иванова Великие мастера европейской живописи / А. Ю. Королева. — ОЛМА Медиа Групп, 2006. — С. 190. — 727 с. — ISBN 5-224-02088-3
- ↑ До поездки в Геную Антонис ван Дейк рисовал портреты по европейской традиции. После двухлетнего проживания в Генуе и посещения ряда художественных мастерских, он разработал собственный метод передачи портрета на холсте. Он выражался в формуле: «пропорция аристократической модели — это уменьшенная голова плюс удлиненное туловище».
- ↑ Нина В. Геташвили Дрезденская галерея. — Шедевры мировой живописи в вашем доме. — Олма-медиагрупп, 2006. — С. 68. — 127 с. — ISBN 978-5-373-00162-5
- ↑ Е. Г. Орлова МАСТЕР ПОРТРЕТНОГО ЖАНРА АНТОНИС ВАН ДЕЙК // Издательская группа Основа : Журнал. — 2014. — № 3 (27). — С. 17.
- ↑ The historic gallery of portraits and paintings: or, Biographical review (1). — The New York Public Library, NYPL (Book scanning). — Vernor, Hood, and Sharpe, 1807 (2007). — С. 70. — 90 с.
- ↑ Франсиско Карвахал Рядовое время: Недели XXIV – XXXIV. — М: Литрес, 2015. — 791 с. — ISBN 9785457184169