Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար (Թրոմսյո)
Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար նորվ.՝ Vår Frue kirke | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Թրոմս ֆյուլքե, Թրոմսյո կոմունա, Թրոմսյո քաղաք |
Տարածաշրջան | Թրոմսեա |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Territorial Prelature of Tromsø? |
Հիմնական ամսաթվերը | 1861 |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Կառուցման սկիզբ | 1861 |
Հիմնադրված | 1861 |
Շինանյութ | փայտ |
Vår Frue kirke, Tromsø Վիքիպահեստում |
Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար (նորվ.՝ Vår Frue kirke), կաթոլիկ եկեղեցի Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեի Թրոմսյո կոմունայի Թրոմսյո քաղաքում։ Այն ենթարկվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու Թրոմսյոյի թեմին։ Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարը համարվում է ամենահյուսիսային կաթոլիկ եկեղեցին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարի շինարարությունը ավարտվել է 1861 թվականին նեոգոթիկա ոճով։ Տաճարի ներքին տեսքը կառուցման սկզբից մի քանի անգամ ձևափոխության է ենթարկվել։
1944 - 1945 թվականների ձմռանը եկեղեցում են պատսպարվել Ֆինմարքից ժամանած փախստականները։ 1967 թվականին տաճարի տարածքում գործել է կաթոլիկ դպրոց։ 1969 թվականի մայիսի 14-ին տաճարը տուժել է հրդեհից, որը սկսվել էր քաղաքի այլ վայրում։ 1989 թվականի հունիսին տաճար է այցելել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը։
Ներկայումս Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քրիստոնեական համայնքը միավորում է տարբեր ազգությունների շուրջ 500 հավատացյալների, որոնց մեծ մասը նորվեգացիներ, լեհեր և ֆիլիպինցիներ են։