Սուրբ Կարապետ եկեղեցի (Տաբածղուր)
Սուրբ Կարապետ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Տաբածղուրի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 19-րդ դար |
9,1 մետր | |
Երկարություն | 16,16 մետր |
Լայնություն | 9,1 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Կարապետ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Բորժոմի շրջանում, Բորժոմի քաղաքից 60 կմ հարավ, հայաբնակ Տաբածղուր գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Սուրբ Կարապետ եկեղեցիու հիմնադրման տարեթվի մասին չկան ստույգ տեղեկություններ, սակայն որոշ հիշատակումներից հասկանալի է դառնում որ կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին[2]։
Եկեղեցին բազիլիկ քարաշեն կառույց է, փայտածածք, ունի մեկ մուտք արևմտյան կողմից, արտաքին չափերն են՝ (16.16 x 9.10) մետր։
Ինչպես գավառի այլ եկեղեցիներ, Սուրբ Կարապետ եկեղեցին նույնպես տուժել է 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից։
Եկեղեցին այժմ կանգուն է, և գործում է որպես ծխական[2] եկեղեցի։ Եկեղեցու բարավորին կա հայատառ արձանագրություն․
ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ - ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ 2007 - ԲԱՐԵՐԱՐ - ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ |
Խորհրդային տարիներին եկեղեցին արդեն իսկ չէր գործում, և վերածվել էր պահեստի, սակայն հետխորհրդային տարիներին համագյուղացիները և բարերարների ֆինանսական աջակցությամբ եկեղեցին հիմնանորոգվում է, որից հետո 2007 թվականին օրհնվում է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aleks El Dia. «ՏԱԲԱԾՂՈՒՐԻ - ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ». Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «Տաբածղուրի Սուրբ Կարապետ եկեղեցի, էջ 490» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.