Jump to content

Սուրբ Խաչ եկեղեցի (Փոքր Պամաճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՓոքր Պամաճ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
8 մետր
Երկարություն12,85 մետր
Լայնություն8 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից դեպի 12 կմ արևմուտք, հայաբնակ Փոքր Պամաճ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու մասին առաջին հիշատակումները եղել են դեռ 1837 թվականին։ Եկեղեցու անվան մասին կան նաև հիշատակումներ Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի արխիվներում, մասնավորապես 1837 թվականին եկեղեցին հիշատակվում է որպես Սուրբ Հակոբ, 1840 թվականին՝ Սուրբ Աստվածամայր և 1841 թվականից՝ Սուրբ Խաչ անուններով։ Հետազոտելով արխիվային տեղեկությունները հասկանում ենք որ եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է և վերաօծվել։ Եկեղեցին ի սկզբանե եղել է փայտաշեն կառույց։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Խաչ եկեղեցի բազիլիկ կառույց է, կառուցված է խառը տեսակի տուֆ քարից, նրա չափսերն են (12.85 x 8.0) մետր։ Եկեղեցուն կից զանգակատունն է, զանգակատան հարավային կողմում կա արձանագրություն։

19-րդ դարում եկեղեցու հոգրոր կազմն է եղել՝ Տեր Սահակը, Հովհաննես Մինասյանը, Ղազարոս Հովհաննիսյան Տեր-Սահակյանցը, Կարապետ Տեր Մարտիրոսյան և Տեր-Նահապետյանցը։ Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել, և վերածվել է պահեստի, իսկ հետխորհրդային շրջանում մասնավորապես 1965 թվականից մինչև 1993 թվականը շարունակվել է եկեղեցու շինարարական աշխատանքները։ 1995 թվականին եկեղեցին արդեն իսկ գործում էր։

2011 թվականի դեկտեմբերի 25-ին եկեղեցին վերաօծվում է Վրաստանիի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի մասնակցությամբ։ Եկեղեցու վերանորոգման նյութական ծախսերը հոգացել են Ռուբեն Սահակյանը, Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. User, Super. «ՓՈՔՐ ՊԱՄԱՃ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: |last2= has generic name (օգնություն); Missing |author1= (օգնություն)