Jump to content

Սուրբ Խաչ եկեղեցի (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Դավանանքուղղափառություն
ԹեմԵկատերինբուրգի եպիսկոպոսություն
Հիմնական ամսաթվերը1878
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ԱնվանվածԽաչվերաց
Ճարտարապետական ոճռուսական ոճ
Հիմնադրված1878
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Exaltation of the Holy Cross in Yekaterinburg Վիքիպահեստում
crossl.narod.ru

Սուրբ Խաչ (Խաչվերաց) եկեղեցի (ռուս.՝ Крестовоздви́женская це́рковь), Եկատերինբուրգի թեմի Ռուս ուղղափառ եկեղեցու խաչվերաց վանք Եկատերինբուրգում[1]։

Քարե Խաչվերաց վանքը հիմնադրվել է 1878 թվականին Վասնեցկու և Խաչվերաց փողոցների խաչմերուկում, բարեգործական ընկերության մանկատանը կից, առևտրական Վ. Վ. Կրիվցովի միջոցներով։ Մանկատունը գտնվում էր ճանապարհի վրա, որտեղ ներկայումս տեղակայված է զինկոմիսարիատը։

Եկեղեցին օծվել է 1880 թվականի օգոստոսի 24-ին Խաչվերաց տոնի պատվին։ Եկեղեցում են գտնվում արծաթազօծ և ոսկեզօծ Կենսատու խաչի և վեց մասից բաղկացած սուրբ նահատակներ պատրիարք Պավելի, տառապյալներ Տրիֆոնի, Մերկուրիի, Օրեստի, Եվգենիի և Պանտելեմոնի մասունքները` զետեղված նոճեփայտի մեջ։

Կառուցման օրվանից այն սպասարկել է մոտակայքում տեղակայված գնդի զորանոցների զինվորներին, որոնք ներկայումս հայտնի են որպես Օրովայսկցիներ։ Այստեղ գտնվում են 12-րդ Վելիկոլուկսկի գնդի զինվորներն ու սպաները։ Այստեղից 1904 թվականին ռուս-ճապոնական պատերազմի ռազմաճակատ է մեկնել 139-րդ Մորշանսկի գունդը։ Պատերազմից հետո զորանոցներ եկավ 185- րդ Օրովայսկյան գունդը։ Այն այդպես էր կոչվում Օրովայ փոքրիկ տեղանվան հետ կապված, որտեղ տեղի են ունեցել ռուսական բանակի հաղթական մարտերը ռուս- շվեդական պատերազմում։ Օրվայսկի գունդը ռազմաճակատ մեկնեց 1914 թվականին և հերոսաբար մարտնչեց Կարպատներում, որտեղ էլ կազմալուծվեց հեղափոխությունից հետո։ Հետագայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նոր ձևավորված պահեստային գումարտակները ռազմաճակատ էին մեկնում Խաչվերացի եկեղեցուց։ Եռահարկ սրբապատկերների թիվը հասնում էր 33-ի[2]։

1919 թվականից եկեղեցին ծխական է։ 1922 թվականին եկեղեցուց բռնագրավեցին 19 ֆունտ (7,7 կգ) արծաթ։ 1924 թվականին դարձավ Սերգիևական կողմնորոշման եկեղեցի։ 1926 թվականից մինչև 1930 թվականը ուներ Սվերդլովսկի թեմի մայր տաճարի կարգավիճակ։ 1930 թվականի փետրվարի 12-ին քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցին փակվեց։ Գմբեթը և զանգակատունը իջեցվեցին։ Փակվելուց հետո եկեղեցում տեղակայվեցին տարբեր արհեստանոցներ։

1993 թվականից եկեղեցին դարձավ գործող։ 1994 թվականից դարձավ Ռուս ուղղափառ եկեղեցու Եկատերինբուրգի թեմի քաղաքային արական եկեղեցի։ 1999-2000 թվականներին կառուցվեց եկեղեցու նոր գմբեթային թմբուկը[1][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Официальный сайт Екатеринбургской епархии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  2. Вырванные страницы истории. Об истории Крестовоздвиженского монастыря г. Екатеринбурга | Православная газета
  3. Православная газета