Լունաչարսկու փողոց (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լունաչարսկու փողոց (այլ կիրառումներ)
Լունաչարսկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԵկատերինբուրգ
Երկարություն4,62 ± 0,001 մետր
Անվանվել էԱնատոլի Լունաչարսկի

Լունաչարսկու փողոց (ռուս.՝ Улица Луначарского, մինչև 1929 թվականը՝ Վասնեցովսկայա), գտնվում է Եկատերինբուրգ քաղաքի կենտրոնում, Չելյուսկինցիների փողոցի և Իսետ գետի ձախ ափի միջև, Ջուլհակների փողոցի մոտակայքում։ Հատում է քաղաքի Երկաթուղայինների, Կիրովի, Հոկտեմբերյան վարչական շրջանների տարածքը։ Փողոցը հյուսիսից հարավ ձգվում է շուրջ 4620 մետր։ Փողոցին ներկայիս անվանումը տրվել է ի պատիվ Անատոլի Վասիլևիչ Լունաչարսկու[1]։

Պատմություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասնեցովսկայա փողոցի շինարարությունը սկսվել է 19-րդ դարի առաջին քարորդում (քաղաքի նախագծում նշվում է 1804 թվականը)։ Մինչև 19-րդ դարի կեսերը փողոցը համարվում էր քաղաքամերձ։ Նախահեղափոխական Եկատերինբուրգում փողոցը անցնում էր Սեննայա և Նոչլեժնայա հրապարակների մերձակայքով։ Փողոցի կառուցապատման մեջ առանձնանում էին Եկատերինբուրգի բարեգործական ընկերության մանկատան շենքը (ճարտարապետ՝ Ս. Ս. Կոզլով), Սուրբ Խաչ եկեղեցին, Օրովայսկի զորանոցների համալիրը (ճարտարապետ՝ Միխայիլ Մալախով), Կ. Ա. Բատանոգովի առանձնատունը (ճարտարապետ Մ. Լ. Ռեուտով), ժողովրդական դպրոցի շենքը (ճարտարապետ` Չապլից)։ Փողոցում տեղակայված էին նաև Պ. Ի. Լիպատովի փայտավերամշակման գործարանը և Մ. Ն. Գուշչինի ներկարարական արվեստանոցը[1]։

Լունաչարսկու փողոցի ճարտարապետական տեսքի վրա էական ազդեցություն են թողնում Սպաների շրջանային տունը, չեկիստների քաղաքի բնակելի շենքերի արևմտյան ճակատը, Արդյունաբերողների տան արևելյան ճակատը, Եկատերինբուրգի կենդանաբանական այգու նոր համալիրի արևելյան ճակատը, ճարտարապետ Մ. Պ. Մալախովի տունը։ 2010 թվականին փողոցում տեղակայված են Օկտյաբրսկի վարչական շրջանի վարչակազմի շենքը, ՍՊՌՀԸ-ը, ֆինանսա-իրավաբանական քոլեջը, ՃՇՌԱ-ի Ուրալյան բաժանմունքը, Կինոյի տունը, «Ուրալսիստեմ» ձեռնարկությունը, Առևտրի և իրավունքի ուրալյան ինստիտուտը, Լ. Պաշևիչի նորաձևության ստուդիան, Համայնքային հանրակրթական հաստատության « Ս. Պ. Դյագիլևի անվան № 8 լիցեյը»[1]։

2011 թվականի հոկտեմբերի 17-ին վերակառուցումից հետո բացվեց Լունաչարսկու և Լենինի փողոցների խաչմերուկը։ Լունաչարսկու փողոցն անցնում է օղակաձև մայրուղու ներքին տարածքով։ Խաչմերուկում ավտոմոբիլային և հետիոտնային երթևեկությունը կարգավորելու նպատակով տեղադրված են լուսանշաններ, որոնք նախկինում չկային։ Այս դեպքում խաչմերուկում պահպանվել է տրամվայի գծի օղակաձև հատվածը[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. — Екатеринбург: «Баско», 2005. — 256 с. — ISBN отсутствует
  • Рабинович Р. И., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. — 2-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1965. — 25 000 экз.
  • Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. — Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. — 336 с. — ISBN 5-7529-0048-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Слукин В. М. Луначарского, ул. // Энциклопедия Екатеринбурга [Электрон. ресурс] : электронная энциклопедия. — Электрон. дан. и прогр. — Екатеринбург. : ИИиА УрО РАН, год не указан. — 1 электрон. опт. диск (CD-ROM)
  2. «Александр Якоб: движение на перекрестке Ленина - Луначарского запущено в полном объеме» (ռուսերեն). Официальный портал Екатеринбурга. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.