Սուրբ Խաչ եկեղեցի (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Խաչ եկեղեցի
Екатеринбург 0020 2 Крестовоздвиженская церковь.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Դավանանքուղղափառություն
ԹեմԵկատերինբուրգի եպիսկոպոսություն
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1878
Կոորդինատներ: 56°49′55.128000100005″ հս․ լ. 60°37′22.440000100005″ ավ. ե. / 56.83198000002777661° հս․. լ. 60.62290000002777646° ավ. ե. / 56.83198000002777661; 60.62290000002777646

Սուրբ Խաչ (Խաչվերաց) եկեղեցի (ռուս.՝ Крестовоздви́женская це́рковь), Եկատերինբուրգի թեմի Ռուս ուղղափառ եկեղեցու խաչվերաց վանք Եկատերինբուրգում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե Խաչվերաց վանքը հիմնադրվել է 1878 թվականին Վասնեցկու և Խաչվերաց փողոցների խաչմերուկում, բարեգործական ընկերության մանկատանը կից, առևտրական Վ. Վ. Կրիվցովի միջոցներով: Մանկատունը գտնվում էր ճանապարհի վրա, որտեղ ներկայումս տեղակայված է զինկոմիսարիատը:

Եկեղեցին օծվել է 1880 թվականի օգոստոսի 24-ին Խաչվերաց տոնի պատվին: Եկեղեցում են գտնվում արծաթազօծ և ոսկեզօծ Կենսատու խաչի և վեց մասից բաղկացած սուրբ նահատակներ պատրիարք Պավելի, տառապյալներ Տրիֆոնի, Մերկուրիի, Օրեստի, Եվգենիի և Պանտելեմոնի մասունքները` զետեղված նոճեփայտի մեջ:

Կառուցման օրվանից այն սպասարկել է մոտակայքում տեղակայված գնդի զորանոցների զինվորներին, որոնք ներկայումս հայտնի են որպես Օրովայսկցիներ: Այստեղ գտնվում են 12-րդ Վելիկոլուկսկի գնդի զինվորներն ու սպաները: Այստեղից 1904 թվականին ռուս-ճապոնական պատերազմի ռազմաճակատ է մեկնել 139-րդ Մորշանսկի գունդը: Պատերազմից հետո զորանոցներ եկավ 185- րդ Օրովայսկյան գունդը: Այն այդպես էր կոչվում Օրովայ փոքրիկ տեղանվան հետ կապված, որտեղ տեղի են ունեցել ռուսական բանակի հաղթական մարտերը ռուս- շվեդական պատերազմում: Օրվայսկի գունդը ռազմաճակատ մեկնեց 1914 թվականին և հերոսաբար մարտնչեց Կարպատներում, որտեղ էլ կազմալուծվեց հեղափոխությունից հետո: Հետագայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նոր ձևավորված պահեստային գումարտակները ռազմաճակատ էին մեկնում Խաչվերացի եկեղեցուց: Եռահարկ սրբապատկերների թիվը հասնում էր 33-ի[2]:

1919 թվականից եկեղեցին ծխական է: 1922 թվականին եկեղեցուց բռնագրավեցին 19 ֆունտ (7,7 կգ) արծաթ: 1924 թվականին դարձավ Սերգիևական կողմնորոշման եկեղեցի: 1926 թվականից մինչև 1930 թվականը ուներ Սվերդլովսկի թեմի մայր տաճարի կարգավիճակ: 1930 թվականի փետրվարի 12-ին քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցին փակվեց: Գմբեթը և զանգակատունը իջեցվեցին: Փակվելուց հետո եկեղեցում տեղակայվեցին տարբեր արհեստանոցներ:

1993 թվականից եկեղեցին դարձավ գործող: 1994 թվականից դարձավ Ռուս ուղղափառ եկեղեցու Եկատերինբուրգի թեմի քաղաքային արական եկեղեցի: 1999-2000 թվականներին կառուցվեց եկեղեցու նոր գմբեթային թմբուկը[1][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]