Սուրբ Գևորգ եկեղեցի (Սան Պաուլո)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի (Սան Պաուլո)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Բրազիլիա, Սան Պաուլո Av. Santos Dumont, 55 - Bom Retiro, São Paulo, 01101-000, Brazil |
Աշխարհ | Բրազիլիա |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1945 |
Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Պաուլոյի հայկական Սուրբ Գևորգ առաջին եկեղեցին կառուցվել է 1937 թվականի մարտի 21-ին և ունեցել 35մ բարձրություն։ Այն օծվել է հայր Գաբրիել Սամուելյանի կողմից 1938 թվականի ապրիլի 10-ին։ Սակայն 1943 թվականին քաղաքային իշխանությունները փողոցի ընդլայնման համար եկեղեցին քանդել են։ Հայ բարեգործ Ջորջ Թահանիանի որոշմամբ նոր հայկական եկեղեցի է կառուցվել քաղաքի մեկ այլ թաղամասում, որը նույնպես կոչվել է Սուրբ Գևորգ։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 1945 թվականի մարտի 25-ին, բացումը՝ 1949 թվականի ապրիլի 3-ին, օծումը՝ ապրիլի 24-ին արքեպիսկոպոս Գարեգին Խաչատուրյանի կողմից[1]։
Եկեղեցու առաջնորդն է եղել Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը, 2014 թվականից Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել առաջնորդական փոխանորդ Տեր Նարեկ վարդապետ Բերբերյանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սբ Գևորգ եկեղեցի, Բրազիլիա, Սան Պաուլո». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը(չաշխատող հղում)