Սուրբ Գևորգ եկեղեցի (Սան Պաուլո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)


Սուրբ Գևորգ եկեղեցի (Սան Պաուլո)
Եկեղեցի
ՏեղադրությունԲրազիլիա, Սան Պաուլո
Av. Santos Dumont, 55 - Bom Retiro, São Paulo, 01101-000, Brazil
ԱշխարհԲրազիլիա
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1945

Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Պաուլոյի հայկական Սուրբ Գևորգ առաջին եկեղեցին կառուցվել է 1937 թվականի մարտի 21-ին և ունեցել 35մ բարձրություն։ Այն օծվել է հայր Գաբրիել Սամուելյանի կողմից 1938 թվականի ապրիլի 10-ին։ Սակայն 1943 թվականին քաղաքային իշխանությունները փողոցի ընդլայնման համար եկեղեցին քանդել են։ Հայ բարեգործ Ջորջ Թահանիանի որոշմամբ նոր հայկական եկեղեցի է կառուցվել քաղաքի մեկ այլ թաղամասում, որը նույնպես կոչվել է Սուրբ Գևորգ։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 1945 թվականի մարտի 25-ին, բացումը՝ 1949 թվականի ապրիլի 3-ին, օծումը՝ ապրիլի 24-ին արքեպիսկոպոս Գարեգին Խաչատուրյանի կողմից[1]։

Եկեղեցու առաջնորդն է եղել Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը, 2014 թվականից Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել առաջնորդական փոխանորդ Տեր Նարեկ վարդապետ Բերբերյանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]