Տաթև Ղարիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյան
Դիմանկար
Ծնվել է1937, ապրիլի 15
Մահացել է2014, նոյեմբերի 26
Մահվան վայրՍան Պաուլո, Բրազիլիա
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԱշխատանքՀոգևորկան,
արքեպիսկոպոս

Տաթև (Հովհաննես) արքեպիսկոպոս Ղարիբյան (ապրիլի 15, 1937(1937-04-15) - նոյեմբերի 26, 2014(2014-11-26), Սան Պաուլո, Բրազիլիա), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ (1980-2013 թթ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը նախնական կրթությունն ստացել է Հալեպի Վարդանանց վարժարանում՝ Հիսուսյան հայրերի մոտ։ 1952 թվականին ավարտելով ուսումը՝ շարունակել է զբաղվել ինքնակրթությամբ, սովորել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, որի ընծայարանն ավարտել է 1963 թվականին։ 1963 թվականի հուլիսի 21-ին ձեռամբ Երուսաղեմի Պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ համալրելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության շարքերը։ 1963-1966 թթ. վարել է Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի փոխտեսչի պաշտոնը։ 1966 թվականին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան և Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ազատյանի հրավերով մեկնել է Արգենտինա։ 1966-1980 թթ. ծառայել է Արգենտինայում որպես Կորդոբայի հայ համայնքի հոգևոր հովիվ։ 1975 թվականին ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան ձեռամբ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ապատյանի, 1980 թվականին ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ։ 1984 թվականի հոկտեմբերի 14-ին ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։ 1993 թվականի հունվարին նրան շնորհվել է Արքության պատիվ։

Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի պաշտոնավարության ընթացքում ստեղծվել են բրազիլահայ գաղութի պաշտոնաթերթը, «Արևագալ» պատանիների երգչախումբը և եկեղեցու նոր դպրաց դասը, նորոգվել է եկեղեցին, կառուցվել «Սահակ-Մեսրոպ» վարժարանի նոր շենքը, որի հայերեն բաժնի տնօրինությունը վարել է մինչև իր պաշտոնավարության վերջը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից քահանայագործության հիսնամյա հոբելյանի առիթով, 2013 թ.
  • Սան Պաուլոյի համալսարանի պատվավոր դիպլոմ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]