Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հալեպ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Սիրիա |
Տեղագրություն | Հալեպ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1983 |
Նվիրված | Theotokos? |
Անվանված | Theotokos? |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1983 |
Church of the Holy Mother of God, Aleppo Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին եկեղեցի[1] (արաբ․՝ كنيسة السيدة العذراء مريم), հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Սիրիայի Հալեպ քաղաքի Սուլեյմանիե թաղամասում։ Եկեղեցին գործում է 1983 թվականի մայիսի 1-ից։ Օծել է այն ժամանակվա Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Ա Քեսաբցին։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս եկեղեցին համարվում է հին քրիստոնեական Ջդայդե թաղամասի Սուրբ Աստվածածին պատմական եկեղեցու շարունակությունը, որը բացվել է 1429 թվականին և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը՝ Սուրբ Քառասնից Մանկաց եկեղեցու բակում, երբ այն նախ վերածվեց գրադարանի, իսկ վերջերս՝ 1991 թվականին, Զարեհյան թանգարանի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալեպի Սուլեյմանիե շրջանի հայ մեծ համայնքին սպասարկող եկեղեցու բացակայությունը ծնեց նոր եկեղեցի կառուցելու գաղափարը, որն իրականություն դարձավ հայ բարերարների նվիրատվություններով, հատկապես արմատներով Կիլիկիայի Այնթապ (ներկայիս Գազիանթեփ) քաղաքի հայերի և Հալեպի այնթապահայության հոգևոր առաջնորդ Հայր Զարմայր Հինդոյանի ջանքերով։
Հողօրհնեքի արարողությունը տեղի է ունեցել 1972 թվականի սեպտեմբերի 10-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա Բարոյանի ներկայությամբ։ Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 1982 թվականին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 1983 թվականի մայիսի 1-ին Գարեգին Քեսաբցու հովանավորությամբ։
Մեր օրերում հալեպահայության կյանքում մեծ դեր ունի հենց եկեղեցին։ Այն սովորաբար հավատացյալներով լեցուն է կիրակնօրյա կանոնավոր պատարագների ժամանակ։
Եկեղեցին ունի բեմով մեծ դահլիճ, որն օգտագործվում է մշակութային հանդիպումների, համերգների, սեմինարների և տոնակատարությունների համար։ Դահլիճը բացվել է 1987 թվականին։
1993 թվականին եկեղեցու գլխավոր մուտքի աջ կողմում կանգնեցվել է Սարգիս Բալմանուկյանի խաչքար-հուշակոթողը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 1998 թվականին։
Եկեղեցու հարևանությամբ են գտնվում հայկական Գերտասիրաց ավագ դպրոցը և Զոհրաբ Կապրիելյան թատրոնը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ծաղկազարդի ժամանակ
-
Եկեղեցին կողքից
-
զոհասեղանը
-
Գերտասիրաց ավագ դպրոց եկեղեցական համալիրում
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայերը Սիրիայում
- Հայ առաքելական եկեղեցի
- Սուրբ Քառասնից Մանկաց եկեղեցի
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Armenian sites of Aleppo. Armenian Prelacy of PeriaCo. 1992. էջ 40.