Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ավետարանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱրցախ Արցախ
ԴավանանքՀայկական առաքելական
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Արցախի թեմ
Ներկա վիճակԲարվոք
Ժառանգության կարգավիճակԱյո
Ճարտարապետական տիպՀայկական
Ճարտարապետական ոճԵռանավ բազիլիկ
Կառուցման ավարտ1651թ.
ՇինանյութՔար

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի կենտրոնում՝ ցածրադիր տեղանքում[1]։ Կառուցվել է 1651 թվականին[1][2]

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին 27.35x15.30 մ չափերով բարձր, ընդարձակ, երկարավուն թաղակապով եռանավ բազիլիկ է՝ կառուցված սրբատաշ և կոպտատաշ քարերով։ Ներսի չորս շքեղ սյուները, բեմի երկու կողմերում՝ խորանների մուտքերի վրայի օթյակներն ու ճարտարապետական այլ հետաքրքիր լուծումներ ընդգծում են կառուցվածքի ներքին հորինվածքի արտահայտչականությունը[1]։

Եկեղեցական մատյաններ և մասունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցում են գտնվել բազմաթիվ գրչագրեր, մագաղաթյա ավետարաններ, խաչեր և այլ արժեքավոր եկեղեցական իրեր, որոնք թվագրվում են 1671, 1661, 1650, 1659 թվականներով։ Մի շարք գրչագիր ավետարաններ գրվել են Ավետարանոցի գրչատանը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Շահեն Կկրտչյան (1985). Ասկերանի շրջան. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 177–178.:
  2. Բնաշխարհիկ բառարան, էջ 345։