Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ)
Եկեղեցի
ՏեղադրությունՎասպուրական, Ագուլիս
ԱշխարհՎասպուրական
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակկիսավեր
Ակտիվ էՈրպես Մզկիթ
Ճարտարապ. տիպՔառամույթ եռանավ բազիլիկա
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
ՇինանյութԿիսամշակ և սրբատաշ որձաքար
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ) (Ադրբեջան)##
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ) (Ադրբեջան)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ) (Մեծ Հայք)##
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Օրդուբադ) (Մեծ Հայք)
38°45′17″ հս․ լ. 46°01′23″ ավ. ե.HGЯO

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Օրդուբադ քաղաքում, Նախիջևանի ԻՀ, ներկայիս Ադրբեջանի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում։ Գտնվում է Օրդուբադի հյուսիսարևելյան հատվածում՝ բարձրադիր բլրի վրա։ Ճարտարապետն անհայտ է։ Վերանորոգվել է 17-րդ դարում և 1836 թվականին[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին պատկանում է քառամույթ եռանավ բազիլիկա տիպին։ Մուտքը գտնվում է հյուսիսային ճակատում։ Եկեղեցու աբսիդը հնգանիստ է։ Կառուցված է կիսամշակ և սրբատաշ որձաքարից։ Եկեղեցու հարավային ճակատին կցված է ընդարձակ սեղանատունը։ Արձանագրություններ և որմնաքանդակներ չունի, սակայն ուներ 19-րդ դարի որմնանկարներ։ Ներկայումս եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում[1]։

Սեղանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու սեղանատունը թվագրվում է 17-18-րդ դարերին։ Իրենից ներկայացնում է միանավ դահլիճ։ Ճարտարապետն անհայտ է։ Կառուցված է կիսամշակ որձաքարից։ Մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Վերանորոգվել է 19-րդ դարում։ Ի տարբերություն եկեղեցու, սեղանատունն ամբողջովին ոչնչացված է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Այվազյան, Նախիջևան. պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, էջ 35-37