Սուոնսի (Թասմանիա)
Բնակավայր | ||
---|---|---|
Սուոնսի | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Glamorgan Spring Bay Council? | |
Առաջին հիշատակում | 1827 | |
ԲԾՄ | 12 մետր | |
Բնակչություն | ▲997 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Փոստային դասիչ | 7190 | |
| ||
Սուոնսի (անգլ.՝ Swansea), ոչ մեծ քաղաք Թասմանիայի արևելքում (Ավստրալիա)։ Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Սուոնսիի բնակչությունը կազմել է 645 մարդ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուոնսին գտնվում է Թասմանիա կղզու արևելյան ափին՝ Գրեյթ Օյսթեր Բեյ (ռուս.՝ Great Oyster Bay) ծովածոցի հյուսիսարևմտյան ծայրին մոտ։ Արևելյան կողմից ծովածոցը սահմանափակված է Ֆրեյսինե թերակղզով (անգլ.՝ Freycinet Peninsula), իսկ ավելի հարավ՝ Շուտեն կղզով (անգլ.՝ Schouten Island), որտեղ գտնվում է Ֆրեյսինե ազգային պարկը (Freycinet National Park)[3]։ Սուոնսիի կողմից ծովածոցի վրայով տեսարան է բացվում դեպի Հազարդս լեռաշղթան, որը գտնվում է Ֆրեյսինե թերակղզու հյուսիսային մասում։
Սուոնսիի մոտ սկսվում է Դոլֆին Սենդս (Dolphin Sands) ավազուտ շերտը, որը սահմանափակում է Գրեյթ-Օյստեր Բեյը հյուսիսից։ Ավազաշերտի վրա է գտնվում «ինը մղոնանոց լողափը» (անգլ. ՝ Nine-Mile Beach), իսկ նրա հյուսիսային կողմում՝ Մոլթինգ լագունան (Moulting Lagoon) (Moulting Lagoon), որը ձևավորվում է Էսպլի (Aspley) և Սուոն (Swan) գետերով, որոնք թափվում են Գրեյթ Օյսթեր Բեյի ծովածոցի մեջ նրա հյուսիսարևելյան մասում։ Ավազուտի երկայնքով ձգվում է Dolphin Sands Road ճանապարհը։
Սուոնսին պատկանում է Գլամորգան Սփրինգ Բեյ (Glamorgan Spring Bay) տեղական ինքնակառավարման տարածքին, որի կենտրոնը գտնվում է Թրայաբաննա քաղաքում[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Գրեյթ-Օյսթեր-Բեյ ծովածոցի ափը հետազոտվել է Ջոն Հենրի Քոքսի արշավախմբի կողմից 1789 թվականին, իսկ 1827 թվականին Սուոնսիի տեղում հիմնվել է զինվորական հենակետ և կայազորային բնակավայր, որը կոչվել է Գրեյթ-Սուոնպորտ (Great Swanport)[5][6]։ Այնտեղ է գտնվել նաև հանցագործների համար նախատեսված Rocky Hills Probation Station գաղութը[5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարդահամարի համաձայն՝ Սուոնսիի բնակչությունը կազմել է 645 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,6 %, կանայք՝ 52,4 %: Սուոնսիի բնակիչների միջին տարիքը 64 տարեկան էր[2]։
1996 | 2001 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|
[7] | 495[8] | 519[9] | 557[10] | 597[2] | 645
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուոնսիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 40.4 (104.7) |
39.2 (102.6) |
36.8 (98.2) |
30.1 (86.2) |
27.0 (80.6) |
21.1 (70) |
24.0 (75.2) |
24.3 (75.7) |
29.6 (85.3) |
33.9 (93) |
36.0 (96.8) |
41.1 (106) |
41.1 (106) |
Միջին բարձր °C (°F) | 22.2 (72) |
22.1 (71.8) |
20.9 (69.6) |
18.6 (65.5) |
15.9 (60.6) |
13.8 (56.8) |
13.3 (55.9) |
14.2 (57.6) |
16.0 (60.8) |
17.7 (63.9) |
19.1 (66.4) |
20.6 (69.1) |
17.9 (64.2) |
Միջին ցածր °C (°F) | 11.7 (53.1) |
11.8 (53.2) |
10.3 (50.5) |
8.2 (46.8) |
6.2 (43.2) |
4.4 (39.9) |
3.6 (38.5) |
4.4 (39.9) |
5.8 (42.4) |
7.2 (45) |
9.0 (48.2) |
10.5 (50.9) |
7.8 (46) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 2.4 (36.3) |
1.3 (34.3) |
0.0 (32) |
−1.3 (29.7) |
−3.1 (26.4) |
−4.0 (24.8) |
−5.0 (23) |
−4.2 (24.4) |
−4.0 (24.8) |
−1.9 (28.6) |
−1.4 (29.5) |
1.0 (33.8) |
−5.0 (23) |
Տեղումներ մմ (դյույմ) | 49.4 (1.945) |
42.7 (1.681) |
50.4 (1.984) |
51.1 (2.012) |
46.1 (1.815) |
57.5 (2.264) |
47.8 (1.882) |
44.0 (1.732) |
41.1 (1.618) |
53.2 (2.094) |
51.6 (2.031) |
59.9 (2.358) |
594.8 (23.417) |
Միջ. անձրևոտ օրեր | 8.4 | 7.3 | 9.0 | 9.5 | 9.6 | 10.6 | 10.9 | 10.8 | 11.0 | 11.6 | 10.3 | 10.0 | 119.0 |
աղբյուր: [11][12] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուոնսիի միջով անցնում է Թասման Հայվեյ (Tasman Highway) ավտոմոբիլային ճանապարհը, որը գալիս է Հոբարթից։ Հոբարթից մինչև Սուոնսի հեռավորությունը մոտավորապես 134 կմ է։ Սուոնսիից ճանապարհը շարունակվում է եպի հյուսիս-արևելք՝ մինչև Բիշենո, ապա դեպի հյուսիս՝ Թասմանիայի արևելյան ափի երկայնքով ձգվելով մինչև Սենտ Մորիս և Սենտ Հելենս քաղաքները։
Սուոնսիից մոտավորապես 10 կմ դեպի հյուսիս ճանապարհից դեպի արեւմուտք ճյուղավորվում է ավտոմոբիլային ճանապարհը, որը հասնում է մինչև Քեմփբել Թաուն քաղաք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Swansea (Tas.) // QuickStats — ABS.
- ↑ 2,0 2,1 2,2 «2016 Census QuickStats: Swansea (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 02.03.2019-ին.
- ↑ «Freycinet National Park». Tasmanian Parks & Wildlife Service, www.parks.tas.gov.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 27.12.2011-ին.
- ↑ «Glamorgan Spring Bay Council» (HTML) (անգլերեն). www.gsbc.tas.gov.au. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Swansea». www.discovertasmania.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 27.12.2011-ին.
- ↑ Judith Hastie. «Swansea». Centre for Tasmanian Historical Studies, University of Tasmania. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 27.12.2011-ին.
- ↑ «Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Վերցված է 15.06.2015-ին.
- ↑ «2001 Census QuickStats: Swansea (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 15.06.2015-ին.
- ↑ «2006 Census QuickStats: Swansea (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 15.06.2015-ին.
- ↑ «2011 Census QuickStats: Swansea (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 15.06.2015-ին.
- ↑ {{Cite web |date=August 2010 |url=«Climate statistics for Swansea». Bureau of Meteorology.
- ↑ «Highest daily maximum temperatures for Tasmania – 30 December 2019». www.bom.gov.au. Bureau of Meteorology. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուոնսի (Թասմանիա)» հոդվածին։ |
|