Սուոնսի (Թասմանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սուոնսի
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Առաջին հիշատակում1827
ԲԾՄ12 մետր
Բնակչություն997 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Փոստային դասիչ7190
Սուոնսի (Թասմանիա) (Ավստրալիա)##
Սուոնսի (Թասմանիա) (Ավստրալիա)

Սուոնսի (անգլ.՝ Swansea), ոչ մեծ քաղաք Թասմանիայի արևելքում (Ավստրալիա)։ Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Սուոնսիի բնակչությունը կազմել է 645 մարդ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Morris General Store Սուոնսիի կենտրոնական փողոցում
Schouten House հյուրանոցը Սուոնսիում

Սուոնսին գտնվում է Թասմանիա կղզու արևելյան ափին՝ Գրեյթ Օյսթեր Բեյ (ռուս.՝ Great Oyster Bay) ծովածոցի հյուսիսարևմտյան ծայրին մոտ։ Արևելյան կողմից ծովածոցը սահմանափակված է Ֆրեյսինե թերակղզով (անգլ.՝ Freycinet Peninsula), իսկ ավելի հարավ՝ Շուտեն կղզով (անգլ.՝ Schouten Island), որտեղ գտնվում է Ֆրեյսինե ազգային պարկը (Freycinet National Park)[3]։ Սուոնսիի կողմից ծովածոցի վրայով տեսարան է բացվում դեպի Հազարդս լեռաշղթան, որը գտնվում է Ֆրեյսինե թերակղզու հյուսիսային մասում։

Սուոնսիի մոտ սկսվում է Դոլֆին Սենդս (Dolphin Sands) ավազուտ շերտը, որը սահմանափակում է Գրեյթ-Օյստեր Բեյը հյուսիսից։ Ավազաշերտի վրա է գտնվում «ինը մղոնանոց լողափը» (անգլ. ՝ Nine-Mile Beach), իսկ նրա հյուսիսային կողմում՝ Մոլթինգ լագունան (Moulting Lagoon) (Moulting Lagoon), որը ձևավորվում է Էսպլի (Aspley) և Սուոն (Swan) գետերով, որոնք թափվում են Գրեյթ Օյսթեր Բեյի ծովածոցի մեջ նրա հյուսիսարևելյան մասում։ Ավազուտի երկայնքով ձգվում է Dolphin Sands Road ճանապարհը։

Սուոնսին պատկանում է Գլամորգան Սփրինգ Բեյ (Glamorgan Spring Bay) տեղական ինքնակառավարման տարածքին, որի կենտրոնը գտնվում է Թրայաբաննա քաղաքում[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Գրեյթ-Օյսթեր-Բեյ ծովածոցի ափը հետազոտվել է Ջոն Հենրի Քոքսի արշավախմբի կողմից 1789 թվականին, իսկ 1827 թվականին Սուոնսիի տեղում հիմնվել է զինվորական հենակետ և կայազորային բնակավայր, որը կոչվել է Գրեյթ-Սուոնպորտ (Great Swanport)[5][6]։ Այնտեղ է գտնվել նաև հանցագործների համար նախատեսված Rocky Hills Probation Station գաղութը[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարդահամարի համաձայն՝ Սուոնսիի բնակչությունը կազմել է 645 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,6 %, կանայք՝ 52,4 %: Սուոնսիի բնակիչների միջին տարիքը 64 տարեկան էր[2]։

Բնակչության թվաքանակը
19962001200620112016
   495[7]      519[8]      557[9]     597[10]    645[2]  

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուոնսիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 40.4
(104.7)
39.2
(102.6)
36.8
(98.2)
30.1
(86.2)
27.0
(80.6)
21.1
(70)
24.0
(75.2)
24.3
(75.7)
29.6
(85.3)
33.9
(93)
36.0
(96.8)
41.1
(106)
41.1
(106)
Միջին բարձր °C (°F) 22.2
(72)
22.1
(71.8)
20.9
(69.6)
18.6
(65.5)
15.9
(60.6)
13.8
(56.8)
13.3
(55.9)
14.2
(57.6)
16.0
(60.8)
17.7
(63.9)
19.1
(66.4)
20.6
(69.1)
17.9
(64.2)
Միջին ցածր °C (°F) 11.7
(53.1)
11.8
(53.2)
10.3
(50.5)
8.2
(46.8)
6.2
(43.2)
4.4
(39.9)
3.6
(38.5)
4.4
(39.9)
5.8
(42.4)
7.2
(45)
9.0
(48.2)
10.5
(50.9)
7.8
(46)
Ռեկորդային ցածր °C (°F) 2.4
(36.3)
1.3
(34.3)
0.0
(32)
−1.3
(29.7)
−3.1
(26.4)
−4.0
(24.8)
−5.0
(23)
−4.2
(24.4)
−4.0
(24.8)
−1.9
(28.6)
−1.4
(29.5)
1.0
(33.8)
−5.0
(23)
Տեղումներ մմ (դյույմ) 49.4
(1.945)
42.7
(1.681)
50.4
(1.984)
51.1
(2.012)
46.1
(1.815)
57.5
(2.264)
47.8
(1.882)
44.0
(1.732)
41.1
(1.618)
53.2
(2.094)
51.6
(2.031)
59.9
(2.358)
594.8
(23.417)
Միջ. անձրևոտ օրեր 8.4 7.3 9.0 9.5 9.6 10.6 10.9 10.8 11.0 11.6 10.3 10.0 119.0
աղբյուր: [11][12]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուոնսիի միջով անցնում է Թասման Հայվեյ (Tasman Highway) ավտոմոբիլային ճանապարհը, որը գալիս է Հոբարթից։ Հոբարթից մինչև Սուոնսի հեռավորությունը մոտավորապես 134 կմ է։ Սուոնսիից ճանապարհը շարունակվում է եպի հյուսիս-արևելք՝ մինչև Բիշենո, ապա դեպի հյուսիս՝ Թասմանիայի արևելյան ափի երկայնքով ձգվելով մինչև Սենտ Մորիս և Սենտ Հելենս քաղաքները։

Սուոնսիից մոտավորապես 10 կմ դեպի հյուսիս ճանապարհից դեպի արեւմուտք ճյուղավորվում է ավտոմոբիլային ճանապարհը, որը հասնում է մինչև Քեմփբել Թաուն քաղաք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Swansea (Tas.) // QuickStatsABS.
  2. 2,0 2,1 2,2 «2016 Census QuickStats: Swansea (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 02.03.2019-ին.
  3. «Freycinet National Park». Tasmanian Parks & Wildlife Service, www.parks.tas.gov.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 27.12.2011-ին.
  4. «Glamorgan Spring Bay Council» (HTML) (անգլերեն). www.gsbc.tas.gov.au. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  5. 5,0 5,1 «Swansea». www.discovertasmania.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 27.12.2011-ին.
  6. Judith Hastie. «Swansea». Centre for Tasmanian Historical Studies, University of Tasmania. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 27.12.2011-ին.
  7. «Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Վերցված է 15.06.2015-ին.
  8. «2001 Census QuickStats: Swansea (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 15.06.2015-ին.
  9. «2006 Census QuickStats: Swansea (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 15.06.2015-ին.
  10. «2011 Census QuickStats: Swansea (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 15.06.2015-ին.
  11. {{Cite web |date=August 2010 |url=«Climate statistics for Swansea». Bureau of Meteorology.
  12. «Highest daily maximum temperatures for Tasmania – 30 December 2019». www.bom.gov.au. Bureau of Meteorology. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուոնսի (Թասմանիա)» հոդվածին։