Jump to content

Սուեզի ջրանցքի խցանում 2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուեզի ջրանցքի խցանում 2021
Վթարված նավի դիրքը ջրանցքում։ Նկարված է տիեզերքից։
ԹվականՄարտի 23, 2021 (2021-03-23)
Ժամանակ3 տարի, 6 ամիս, 3 շաբաթ և 8 ժամ
ՎայրԵգիպտոս Եգիպտոս, Սուեզի ջրանցք
Կոորդինատներ30°01′03″ հս․. լ. 32°34′48″ ավ. ե.HGЯO
Պատճառտեխնիկական
Մասնակիցներ«Էվըր Գիվեն»
ՀետևանքՍուեզի ջրանցքի խցանում

Սուեզի ջրանցքի խցանում, առաջացել է 2021 թվականի մարտի 23-ին, երբ «Ոսկե դասի» բեռնարկղային «Էվըր Գիվեն» (անգլ.՝ Ever Given) նավը Եգիպտոսի Սուեզի ջրանցքում ծանծաղուտի մեջ է խրվել[1]։ 400 մետր երկարությամբ նավը ըստ նախնական վարկածի ենթարկվել է մինչև 74 կիլոմետր ժամում (40 հանգույց) ավազի փոթորկի և ուժեղ քամու ազդեցությանը, դուրս է եկել երթուղուց[2]։ Իշխանությունները պնդել են, որ վթարի հիմնական պատճառը դա չի եղել, և որ «հնարավոր է եղել են տեխնիկական կամ մարդկային սխալներ»[3]։ Նավը բախվել է ջրանցքի ափերին, ծանծաղուտն է խրվել, ամբողջությամբ փակել է ջրանցքը, անհնարին դարձնելով երթևեկությունը[4]։ Նավը ծանծաղուտից լիովին հանվել է մարտի 29-ի տեղական ժամանակով 15:05-ին[5]։

2021 թվականի մարտի 24-ի գիշերը «Էվըր Գիվեն» բեռնարկղային նավը շարժվել է Սուեզի ջրանցքով։ Կառավարման սարքավորումների խափանման պատճառով նավը պտտվել է, որի արդյունքում նավացռուկն ու նավախելը խորը խրվել են ծանծաղուտը։ Վթարի արդյունքում ջրանցքի շարժումը դադարել է։ Նավում կար 20 հազար բեռնարկղ, դա աշխարհի ամենամեծ բեռնարկղային նավերից մեկն է[6]։

Վթարի վերացման աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավը բուքսիրային նավերի օգնությամբ ծամծաղուտից դուրս բերելու նախնական փորձերն անհաջողության են մատնվել[7]։

Վթարի վերացման աշխատանքներում ներգրավված են եղել չորս էքսկավատոր. դրանք խորացրել են ջրանցքի հատակը նավացռուկի աղեղի հատվածում։ Հեռացրել են 27 հազար խորանարդ մետր ավազ և խորացել 15-16 մետր։ Բացի այդ, ինը բուքսիրային նավեր անընդհատ փորձել են վթարված նավը քաշելով հանել ծանծաղուտից։ Մարտի 27-ին նրանց համատեղ ջանքերով հաջողվել է նավի ցռուկը որոշ չափով տեղից շարժել[8]։

Ծովային ծառայությունների Inchcape Shipping Services ընկերությունը մարտի 29-ին հայտնել է, որ վաղ առավոտյան ժամը 04:30-ին նավը մասնակի հանվել է ծանծաղուտից[9], իսկ վերջնականապես նավը հանվել է ծանծաղուտից կեսօրին, տեղական ժամանակով ժամը 15:05-ին (UTC 13:05)[5] և շարժվել է դեպի Մեծ Դառը լիճ՝ տեխնիկական զննում կատարելու համար[10][11][12]։ Ջրանցքը ստուգվել է վերագործարկելուց առաջ[5]։ Սուեզի ջրանցքի կառավարման մարմինը տեղեկացրել է բեռնափոխադրման գործակալություններին, որ ջրանցքով շարժը կարող է վերսկսվել տեղական ժամանակով 19:00-ից (UTC 17:00)[13]:

«Էվըր Գիվեն» նավը 2020 թվականի մարտին

Մարտի 27-ին, վթարից չորս օր անց, ավելի քան 300 նավ հերթի էին կանգնած ջրանցքով անցնելու համար և սպասում էին իրավիճակի հանգուցալուծմանը[3][14]։ 2021 թվականի մարտի 23-29-ը նավը մնացել է ջրանցքում[15]։ Խցանումն առաջացել է Սուեզի ջրանցքի հարավում, որտեղ ճյուղավորում չկա և մյուս նավեր չեն կարողացել շրջանցել այն[16]։

Ջրանցքի խցանումը համաշխարհային առևտրին ժամում 400 մլն[17] կամ օրական 9,6 մլրդ[18] դոլարի վնաս է հասցրել։

Դեպքից մեկ օր անց Սուեզի ջրանցքով արաբական նավթով բեռնատարների տեղաշարժի դադարը հանգեցրել է նավթի գների բարձրացմանը ավելի քան 5%-ով[6]։

Եթե մի քանի օրում Սուեզի ջրանցքը չբացվեր, Ասիայից նավերը ստիպված կլինեին անցնել Արևմտյան Աֆրիկան շրջանցող կամ Հյուսիսային ծովային երթուղով շրջանցել Ռուսաստանը[19][20]։ Դա կհետաձգեր ապրանքների առաքումը, կավելացներ տրանսպորտային ծախսերը և կհանգեցներ բեռնարկղերի և բեռնարկղային նավերի պակասի։

Ջրանցքի խցանման այլ դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուեզի ջրանցքը նախկինում էլ է խցանվել[21]՝ բեռնարկղային նավերի վթարի պատճառով 1990 սեպտեմբերի 29-ին խցանվել է մեկ, իսկ 2004 թվականի նոյեմբերի 7-ին՝ երկու օրով։ Մի քանի դեպքի պատճառով էլ ջրանցքը փակվել է մի քանի ժամով[22]։

Սուեզի ջրանցքը փակվել է նաև Վեցօրյա պատերազմի ժամանակ և վերաբացվել է միայն ութ տարի անց[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Samaan, Magdy; Deng, Shawn; El Sirgany, Sarah; Salem, Mostafa; Said-Moorhouse, Lauren. «Suez Canal blocked by traffic jam after massive container ship runs aground». CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  2. Higham, Aliss (2021 թ․ մարտի 25). «Suez Canal live map: Ever Given still grounded as rescuers claim 'it might take weeks'». Daily Express. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  3. 3,0 3,1 «Suez Canal: Fresh effort to refloat wedged container ship». BBC News. 2021 թ․ մարտի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  4. «Container ship facts: Egypt's Suez Canal blocked by massive boat». Newsround. BBC. 2021 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 Safi, Michael (2021 թ․ մարտի 29). «Suez canal:Ever Given container ship freed after a week». the Guardian. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին. «[Boskalis] announce that our team of experts, working in close collaboration with the Suez Canal Authority, successfully refloated the Ever Given on 29 March at 15:05 hrs local time, thereby making free passage through the Suez canal possible again»
  6. 6,0 6,1 «В Суэцком канале начали углублять дно вокруг севшего на мель контейнеровоза». meduza.io/. 26 марта 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  7. «Источник: в Суэцком канале удалось сдвинуть с места севший на мель контейнеровоз». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  8. «В Суэцком канале удалось сдвинуть с места севшее на мель судно». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  9. "Эвер Гивен" частично сняли с мели в Суэцком канале
  10. Stevens, Pippa (2021 թ․ մարտի 29). «Suez Canal traffic resumes after cargo ship Ever Given is moving again». CNBC (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  11. Debre, Isabel; Magdy, Samy (2021 թ․ մարտի 29). «Canal service provider says container ship in Suez set free». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին. «unclear when traffic through the canal would return to normal»
  12. «Canal service provider says container ship in Suez set free». AP NEWS. 2021 թ․ մարտի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  13. «Traffic in Suez Canal resumes after stranded ship refloated - Business and Economy News». Al Jazeera. 2021 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին. «The ship came out intact and it has no problems. We've just searched the bottom and soil of the Suez Canal and thankfully it is sound and has no issues, and ships will pass through it today»
  14. «No timeline given for freeing huge ship blocking Suez Canal». Al Jazeera. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  15. Stevens, Pippa (2021 թ․ մարտի 24). «Ever Given, the massive cargo ship that ran aground in the Suez Canal, is still stuck». CNBC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  16. «Suez Canal Stays Blocked Despite Efforts to Free Stuck Ship». Bloomberg News. 2021 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  17. Сергей Мингазов. «Блокировка Суэцкого канала обходится в $400 млн в час для мировой торговли». forbes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  18. «"Эвер Гивен" в Суэцком канале: заторы в Средиземном и Красном морях все сильнее, потери для экономики все больше». bbc.
  19. ««Пробка» в Суэцком канале привлекает все больше внимания к Севморпути». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  20. «ЧП в Суэцком канале стало сигналом для мировой логистики в пользу Севморпути». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  21. «Случаи блокировки движения по Суэцкому каналу». tass. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  22. Случаи и блокировки Суэцкого канала из-за ЧП и военных действий
  23. «Суэцкий кризис 1956». historiwars.narod.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.