Սուդանական դինար
Երկիր | Սուդան | |
---|---|---|
Թողարկող | Սուդանի կենտրոնական բանկ | |
Հաջորդող | Սուդանի ֆունտ | |
Սկսած | 1992 | |
Ավարտված | 2007 |
Դինար, Սուդանի արժույթը 1992-2007 թվականների ընթացքում։ Նրա ISO 4217 եղել է «SDD», սակայն այն պաշտոնական ենթամիավորներ չի ունեցել։ Այն փոխարինել է սուդանական առաջին ֆունտին, սակայն իր հերթին փոխարինվել է սուդանական երկրորդ ֆունտով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինարը փոխարինել է սուդանական առաջին ֆունտին (SDP) 1992 թվականի հունիսի 8-ին՝ 1 SD= £S.10 փոխարժեքով։ 2007 թվականի հունվարի 10-ին սուդանական երկրորդ ֆունտն է ներկայացվել՝ 1 ֆունտ=100 դինար փոխարժեքով։ Ըստ Սուդանի կենտրոնական բանկի՝ դինարը պետք է դադարեր կիրառվել վեցամսյա անցումային շրջանից հետո։ Իսկ անցումային շրջանում ֆունտը և դինարը պետք է ընդունվեին որպես օրինական արժույթ։ Սուդանի կենտրոնական բանկը սկսել է նոր արժույթը շրջանառել առևտրային բանկերի միջոցով և 2007 թվականին թղթադրամների խմբաքանակ է ուղարկել հարավ[1]։ Սուդանական եկրորդ ֆունտը օրինական արժույթ է դարձել 2007 թվականի հուլիսի 1-ին։
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաղադրամները հատվել են ¼, ½, 1, 2, 5, 10, 20 և 50 սուդանական դինար անվանական արժեքներով։ Մետաղադրամների չափերը տարիների ընթացքում փոփոխվել են՝ 2001-2003 թվականների մետաղադրամները ավելի փոքր են եղել, քան 1994-1999 թվականների մետաղադրամները։ Աղբյուրներից մեկի համաձայն[2] երկու մետաղից կազմված 50 և 100 սուդանական դինար անվանական արժեքներով մետաղադրամներ են նախատեսվել, սակայն դրանք չեն թողարկվել՝ պայմանավորվախ երկրորդ ֆունտի ներկայացմամբ։
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թղթադրամները թողարկվել են 5, 10, 25, 50, 100, 200, 500, 1000, 2000 և 5000 սուդանական դինար անվանական արժեքներով։ Ամենափոքր անվանական արժեքով թղթադրամները շրջանառությունից հանվել են 2000 թվականի հունվարի 1-ին այն պատճառաբանությամբ, որ շատ օգտագործված թղթադրամները կարող են հիվանդություններ տարածել[2]։ Հին ֆունտերը շրջանառվել են դինարի հետ միասին[2]։
Պատմական փոխարժեքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995-2004 թվականների ընթացքում ԱՄՆ դոլարի համեմատ սուդանական դինարի փոխարժեքները ՝ տես այստեղ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «:: Sudanese Media Center ::». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Numismatic Dimensions (2005 թ․ մայիս). «Africa - Coins of Sudan». Վերցված է 2006 թ․ հուլիսի 19-ին.