Սորուն ավազ
Սորուն ավազ, ավազներ հարուստ օդով (գազով կամ տաք գոլորշիով), ստորգետնյա աղբյուրների խոնավությամբ, ինչի արդյունքում կարող են ներծծել իրենց վրա ընկած առարկաները, կենդանիներին, մարդկանց։ Բնույթով տարբեր են, բայց միշտ զրկված են մանրահատիկ խառնուրդից։ Շնորհիվ գոլորշիացման կամ ավազահատիկը պարուրող ջրի բարակ շերտի` նրանց կպչունությունը փոքր է։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սորուն ավազ՝ ոչ նյուտոնական հեղուկ։ Երբ այն գտնվում է հանգիստ վիճակում, այն թվում է պինդ, բայց նրա մակերեսի վրա ազդող ոչ մեծ մեխանիկական ճնշման(ավելի քիչ քան 1 %) փոփոխությունն անգամ բերում է նրա մածուցիկության զգալի փոքրացման։ Սորուն ավազից դուրս գալու համար անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել։ Ուժը որն անհրաժեշտ է ոտք սորուն ավազից 1 սմ/վրկ արագությամբ դուրս բերելու համար, համարժեք է այն ուժին որն անհրաժեշտ է միջին չափի մարդատար ավտմեքենա բարձրացնելու համար[1]։
Սորուն ավազի բարձր խտությամբ պայմանավորված մարդը կամ կենդանին ամբողջությամբ չի կարող սուղվել (խեղդվել) նրա մեջ։ Սորուն ավազն ինքն իրենով անվտանգ է, սակայն առ այն, որ այն զգալիորեն սահմանափակում է տեղափոխվելու հնարավորությունը, իր մեջ թաղված մարդը խոցելի է դառնում այլ վտանգներից, օրինակ մակընթացությունից, ջրազրկվլուց, արևահարվելուց և այլնː Ինչպես ճահիճների դեպքում սորուն ավազի մեջ ընկնելիս ևս, անհրաժեշտ է փորձել պարկել մեջքի վրա, ձեքերը լայն տարածելով։ Դուրս գալ անհրաժեշտ է դանդաղ և սահուն, առանց կտրուկ շարժումների[2]։ Բելգիացի գիտնական Ռայմոնդ Բերգմանի խոսքերով, բավականին մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան, կարող է միանգամից սուզվել այս ավազների մեջ[3]։
Այս երևույթը հնարավոր է իրականացնել լաբորատոր պայմաններում․ նիդերլանդական Տվենտե համալսարանի հեղուկներ ուսումնասիրող ֆիզիկայի խումբը Դետլեֆ Լոհսի գլխավորությամբ, 60 սմ բարձրությամբ և 20×20 սմ հիմքով թափանցիկ օրգանական ապակուց պատրաստված մանր ավազով (ավազահատիկների տրամագիծը 40 մկմ է) լցված կոնտեյներում ստեղծել են «չոր ճահճի» գործող մոդել։ Կոնտեյների հիմքին արված անցքերից ավազի մեջ օդ էին փչում։ Երբ օդի շիթը փակվում էր, ավազի հատիկները իջնում էին ներքև և ձևավորում էին առավել ազատ կառուցվածքի փաթեթ՝ նախնական 55-66 % խտությամբ ավազից ստանում էին 41 % խտություն։ Ստացված խառնուրդի մեջ հերթությամբ սուզվում էին 4 սմ տրամագծով, տարբեր զանգվածով գնդակներ[4]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սորուն ավազներ հանդիպում են ծովերի, լճերի և գետերի ափերին (որտեղ սովորաբար սկիզբ են առնում ազբյուրները), բայց կարող են հանդիպել նաև ափերից հեռու, ինչպես հարթավայերում այնպես էլ սարերում և անապատներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Khaldoun, A., E. Eiser, G. H. Wegdam, and Daniel Bonn. 2005. «Rheology: Liquefaction of quicksand under stress.» Nature 437 (29 Sept.): 635.
- ↑ Bakalar, Nicholas (2005 թ․ սեպտեմբերի 28). «Quicksand Science: Why It Traps, How to Escape». National Geographic News. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Исчезновение в «сухом болоте» Грани. Ру
- ↑ Lohse D., Rauhé R., Bergmann R., van der Meer D. Granular physics: Creating a dry variety of quicksand // Nature. — 2004. — Vol. 432. — P. 689—690. —
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Покровский В. Человек в песке не тонет // Независимая газета. — 2005.
- www.britannica.com - How deadly is quicksand?
- Howstuffworks.com - How quicksand works
- «What is quicksand?». Scientific American.
- Video showing quicksand in a sandpit YouTube