Սովորական այծկիթ (լատին․՝ Caprimulgus europaeus), այծկիթների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը 26-28 սմ է, թևերի բացվածքը՝ 57-64 սմ։ Փետրածածկը դարչնագույն է՝ մոխրագույն ու սպիտակ բարդ նախշերով։ Թևերը և պոչը երկար են, կտուցը՝ շատ փոքր։ Արուի արտաքին թևի 3 առաջնային փետուրները սպիտակ բծերով են։ Պոչի եզրային փետուրների ծայրերը սպիտակ են։ Էգի թևի և պոչի սպիտակը փոխվում է դեղին-դարչնագույնի։
Գիշերային թռչուն է, հաճախ ճանաչելի է մռլտոց հիշեցնող ձայնով։ Ցերեկը հանգստանում է գետնին կամ ծառի հորիզոն, ճյուղերին։ Թռիչքն անձայն է՝ ձիգ տարածած լծևերով երկար սահասավառնումներով։ Առավել տեսանելի է մթնշաղին։ Սնվում է թռչող անողնաշարավորներով, հիմնականում՝ գիշերային թիթեռներով։
Լայնորեն տարածված է, սակայն խուսափում է խիտ անտառներից և ցանքատարածություններից։ Ձվադրում է ուղղակի գետնին՝ փոսիկի մեջ։ Դնում է 31 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակ՝ բաց դարչնագույն պտերով 1-2 ձու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։