Սոս Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոս Մանուկյան
Ծնվել էհունվարի 15 (28), 1911[1]
ԾննդավայրԾովագյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 24, 1985(1985-10-24) (74 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1937)[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Սոս Մնացականի Մանուկյան (հունվարի 15 (28), 1911[1], Ծովագյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 24, 1985(1985-10-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1961)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Մանուկյանի հուշաքարը տան պատին

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1944-1985 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։

1936-1941 թվականներին կազմել է մի շարք բնակավայրերի (Էջմիածին, Սևան և այլն) գլխավոր հատակագծերը։ Նրա նախագծերով կառուցվել են Թումանյանի (1945-1955), «ԿԱՆԱԶ» գործարանի (1948-1962) բանավանները, Էջմիածնի (1945-1946) և «ԿԱՆԱԶ» գործարանի (1953-1954) մշակույթի պալատները, կույրերի տուն-կոմբինատը Երևանում (1948) բնակելի տներ Ազատության (1949-1952), Օրջոնիկիձեի (1950-1952) պողոտաների վրա և այլն, Լենինականում, ակումբներ Զեյվայում (1949), Սևանա թերակղզում (1952-1953), Ծովագյուղում (1965-1966), Աշտարակում (1972), երկաթուղային կայարաններ (1965-1970), Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան Ծովագյուղում (1967)[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1951)
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1961)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 255.
  2. «Սոս Մանուկյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 46։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 255