Սոկրատ Գալուտաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոկրատ Գալուտաշվիլի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1920(1920-10-15)
ԾննդավայրԳորիի մունիցիպալիտետ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էմարտի 29, 1981(1981-03-29) (60 տարեկան)
Մահվան վայրԳորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Սոկրատ Ալեքսեևիչ Գալուտաշվիլի (վրաց.՝ გალუსტაშვილი სოკრატ, Գալուստյան, Գալստյան,հոկտեմբերի 15, 1920(1920-10-15), Գորիի մունիցիպալիտետ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - մարտի 29, 1981(1981-03-29), Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացահայ զինվորական, ավագ սերժանտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականին[1] Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Գորիի շրջանի Ուպլիսցիխե գյուղում։ Հայրական կողմի ծնողներից մեկը եղել է հայ[2]։

1940 թվականին Գորիի շրջանի զինկոմիսարիատից զորակոչվել է Կարմիր բանակի շարքերը։ 1941 թվականի օգոստոսին դասընթացներ անցնելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ Եղել է գնդացրորդ, մասնակցել է Ստալինգրադի և Դնեպրի ճակատամարտերին, 1943 թվականին՝ Մելիտոպոլի ազատագրման մարտերին։ 1944 թվականի մարտի 14-ին 8-րդ գվարդիական առանձին գնդացրային-հրետանային գումարտակի կազմում մասնակցել է Բելոզյորկայի շրջանի մարտերին։ 1944 թվականի մարտի 16-ին հիտլերականները փորձել են վերադարձնել կորցրած դիրքերը, բայց նրանց պլանը հաջողությամբ չպսակվեց. Սոկրատը գնդացիրով հետ մղել հակառակորդի հարձակումը՝ պաշտպանելով 2 օր առաջ գրաված դիրքը՝ ոչնչացնելով հակառակորդի մոտ 100 զինվոր։

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1944 թվականի հունիսի 3-ի հրամանով՝ մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և միաժամանակ ցուցաբերած արիության ու հերոսության համար շարքային Գալուստաշվիլիին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան և Ոսկե աստղ մեդալ։

1945 թվականի ապրիլին զորացրվել է` խորհրդային զորքերի հարձակման ժամանակ ստացած վերքերի պատճառով։

Մահացել է 1981 թվականի մարտի 29-ին[3] Գորի քաղաքում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Герои Советского Союза, 1987, стр. 309
  2. Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7.
  3. «Галусташвили Сократ Алексеевич». victorymuseum.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]