Սոկրատ Գալուտաշվիլի
Սոկրատ Գալուտաշվիլի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1920 |
Ծննդավայր | Գորիի մունիցիպալիտետ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահացել է | մարտի 29, 1981 (60 տարեկան) |
Մահվան վայր | Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ և մրցանակներ |
Սոկրատ Ալեքսեևիչ Գալուտաշվիլի (վրաց.՝ გალუსტაშვილი სოკრატ, Գալուստյան, Գալստյան,հոկտեմբերի 15, 1920, Գորիի մունիցիպալիտետ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - մարտի 29, 1981, Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացահայ զինվորական, ավագ սերժանտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1920 թվականին[1] Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Գորիի շրջանի Ուպլիսցիխե գյուղում։ Հայրական կողմի ծնողներից մեկը եղել է հայ[2]։
1940 թվականին Գորիի շրջանի զինկոմիսարիատից զորակոչվել է Կարմիր բանակի շարքերը։ 1941 թվականի օգոստոսին դասընթացներ անցնելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ Եղել է գնդացրորդ, մասնակցել է Ստալինգրադի և Դնեպրի ճակատամարտերին, 1943 թվականին՝ Մելիտոպոլի ազատագրման մարտերին։ 1944 թվականի մարտի 14-ին 8-րդ գվարդիական առանձին գնդացրային-հրետանային գումարտակի կազմում մասնակցել է Բելոզյորկայի շրջանի մարտերին։ 1944 թվականի մարտի 16-ին հիտլերականները փորձել են վերադարձնել կորցրած դիրքերը, բայց նրանց պլանը հաջողությամբ չպսակվեց. Սոկրատը գնդացիրով հետ մղել հակառակորդի հարձակումը՝ պաշտպանելով 2 օր առաջ գրաված դիրքը՝ ոչնչացնելով հակառակորդի մոտ 100 զինվոր։
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1944 թվականի հունիսի 3-ի հրամանով՝ մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և միաժամանակ ցուցաբերած արիության ու հերոսության համար շարքային Գալուստաշվիլիին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան և Ոսկե աստղ մեդալ։
1945 թվականի ապրիլին զորացրվել է` խորհրդային զորքերի հարձակման ժամանակ ստացած վերքերի պատճառով։
Մահացել է 1981 թվականի մարտի 29-ին[3] Գորի քաղաքում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ) (3.06.1944)
- Լենինի շքանշան (3.06.1944)
- Կարմիր աստղի շքանշան (11.11.1943)
- Մեդալ «1941-1945թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակի համար»
- այլ մեդալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Герои Советского Союза, 1987, стр. 309
- ↑ Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7.
- ↑ «Галусташвили Сократ Алексеевич». victorymuseum.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Մարտի 29 մահեր
- 1981 մահեր
- Գորի քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ