Սիրի Նիլսեն
Սիրի Նիլսեն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ և ձայնային դերասանուհի |
Ամուսին | Anders Bye? |
Ծնողներ | հայր՝ Lillebjørn Nilsen?, մայր՝ Shari Gerber Nilsen? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | sirinilsen.no |
Siri Nilsen Վիքիպահեստում |
Սիրի Անն Նիլսեն (նորվ.՝ Siri Anne Nilsen, ապրիլի 12, 1985, Օսլո, Նորվեգիա)[1], նորվեգացի երգչուհի և կրկնօրինակման դերասանուհի։ Որպես երկու Ֆոլկ երաժշտություն կատարողների դուստր մեծացել է երաժշտական շրջապատում[2]։ Նիլսենն առանձնանում է երգերի գրման անկեղծությամբ, արտահայտչականությամբ և ձայնի դիապազոնով, որը բնութագրվում էր որպես յուրահատուկ և անթերի[3]։ Առաջին երկու ալբոմներում երգեցողությունը ուղեկցում էր ուկուլելեի վրա խաղով։
Նիլսենն իր առաջին ելույթը կատարել է 2007 թվականին և առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխությունում` 2011 թվականի «Լավագույն երգչուհի» անվանակարգում։ Մի քանի տարի աշխատել է կրկնօրինակման դերասանուհի, հնչունավորել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում և հեռուսատատեսությունում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրի Նիլսենը ծնվել է Օսլոյում, մեծացել Սագենեյ քաղաքում[4]։ Մանուկ հասակում հանդես է եկել երկու նորվեգական ֆիլմում, որոնցից մեկը Maja Steinansikt (1996) է, որում կատարել է գլխավոր դեր[5]։
12 տարեկան հասակում Նիլսենը պարել է բալետում, նախքան որոշում կկայացներ իրեն նվիրելու երաժշտական կարիերային[6]։ Նա ուներ երգերով լի գաղտնի նոթատետր, որոնք նա ստեղծել էր դեռահասության տարիքում[2]։ Սիրին առաջին անգամ հասարակության առջև հանդես է եկել 2007 թվականի ապրիլին, Օսլոյի Den Gode Kafe սրճարանում[7]։
2008 թվականի հոկտեմբերին Սիրի Նիլսենը հաղթել է նոր կատարողների միցույթում` նորվեգական Grappa լեյբլի հովանավորությամբ։ Պարգևատրման ժամանակ ժյուրին նրան բնութագրել է որպես «նորվեգերեն հասարակ և անկեղծ երգերի տեքստեր գրելու համարձակություն» ունեցող[8]։ Որպես պարգևի մաս Նիլսենը ստացել է երգ ձայնագրելու պայմանագիր, որն իրականացվել է 2009 թվականին Vi som ser i mørket (Մենք, որ տեսնում ենք մթության մեջ) երգի տեսքով։
Որպես գեղարվեստական ֆիլմերի և հեռուստատեսության կրկնօրինակման դերասանուհի Նիլսենը խաղացել է Կարմեն Կորտես «Լրտեսների երեխաներ 2» ֆիլմում, Լիզա Սիմպսոն «Սիմպսոնները կինոյում» լիամետրաժ մուլտֆիլմում և այլն[5]։
Vi som ser i mørket
[խմբագրել | խմբագրել կոդը]Alle snakker sant (Բոլորն ասում են ճշմարտությունը)
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլսենը երգերը գրում էր ձմռան վերջում։ Նա ասում էր, որ այդ ժամանակահատվածում բառերը պետք է հանգստացնեն իրեն, իսկ ամռան սկզբին, երբ նա դրանք ձայնագրում էր, արդեն գտնվում էր այլ հոգեվիճակում[9]։
Aftenposten բնութագրում է երգի տեքստերը որպես «լավ և անկեղծ գրված»[10]։ Մի այլ գրախոս ալբոմը բնութագրել է այսպես. «պայծառ գույների աներևակայելի համադրում մթությանը», ավելացնելով, «դա սովորաբար խանգարում է այդ թեթև երաժշտությանը դառնալու ծայրահեղ քնքուշ»[11]։
Շատ գրախոսներ կենտրոնանում էին Սիրիի ձայնի վրա[12]։ The Guardian-ի էջերում «Alle snakker Sant» սինգլը ստացել է բարձր գնահատական[13] նաև նորվեգացի երաժշտական քննադատների կողմից[14]։ Ալբոմը թողարկվեց 2012 թվականի ապրիլի 9-ին Անգլիայում[11]։
Skyggebokser
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսին Նիլսենը թողարկել է Siri Nilsen: Live fra Rockefeller Music Hall (Siri Nilsen: Live from Rockefeller Music Hall), հաշված 12 երգ։
Կատարող
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենակատարի կարիերային ի լրացում Նիլսենը հանդես է գալիս Օսլոյում ապրող երաժշտական և հասարակական Blues Run The Game ընկերության հետ, օրինակ, Արիդ Համերոյի և Յենս Սարելյուսի հետ[4]։
2011 թվականի դեկտեմբերի 15-ին հայտարարվեց Սիրի Նիլսենի Spellemannprisen (նորվեգական Գրեմմի) պարգևատրման մասին «Լավագույն երգչուհի» անվանակարգում իր Alle snakker Sant ալբոմի համար։ Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ 2012 թվականի հունվարի 14-ին Օսլոյի Ազգային թատրոնում[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլսենի հայրը` Լիլեբյորն Նիլսենը (ծնվ. 1950 Օսլո, Նորվեգիա), Նորվեգիայում առաջին անգամ հայտնի դարձավ 1970-ական թվալկանների սկզբին իր առաջին ալբոմի թողարկումից հետո[17], մայրը` ամերիկացի Շարի Նիլսենն է[2][6]։ Սիրի Նիլսենն իր առաջին երգը գրել է, երբ 6 տարեկան էր[8], բայց նրան պահպանում էին երաժշտական տարբեր ոլորտներից։ Այդ առիթով հայրը գել է. «Մի անգամ Սիրին ու քույրը դպրոցից տուն եկան և երգեցին հայրիկի երգը, որը սովորել էին այդ օրը դպրոցում` չիմանալով, որ հենց ես եմ գրել այն»[18] (Լիլեբյորն Նիլսենը հայտնի երգերի գիրք է գրել, որը հրատարակվել է երկար ժամանակ)։
2011 թվականի նոյեմբերին Նիլսենը հոր հետ միասին հանդես է եկել նորվեգական Senkveld med Thomas og Harald գիշերային շոուում։ Նա կատարել է Alle snakker sant սինգլը և նվագել հավայան կիթառ[19]։
2012 թվականի հունիսին Սիրի Նիլսենն ու նորվեգացի կատակերգու դերասան Անդերսը, որի հետ երգչուհին մի քանի տարի հարաբերությունների մեջ էր, աղջիկ ունեցան[20]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվական` Spellemannprisen լավագույն երգերի հեղինակ Skyggebokser ալբոմի համար։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ալբոմ | Գագաթնակետ | Սերտիֆիկացիա |
---|---|---|---|
Ни | |||
2009 | Vi som ser i mørket | - | |
2011 | Alle snakker sant | 7 | |
2014 | Skyggebokser | 17 |
- Համերգային ալբոմներ
- 2012: Siri Nilsen: Live fra Rockefeller Music Hall
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ալբոմ | Գագաթնակետ | Սերտիֆիկացիա |
---|---|---|---|
Ни | |||
2011 | «Alle snakker sant» | 3 | «Alle snakker sant» |
- 2013: «Death Hanging» (Susanna feat. Siri Nilsen & Susanne Sundfør)
Հնչյունավորած դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Film and television roles — Norwegian dubbing[5][22][23] | Role | Year |
---|---|---|
Alvin og gjengen 3 (Alvin and the Chipmunks: Chipwrecked) | Brittany | 2011 |
My Little Pony: Vennsakp er ren magi (My Little Pony: Friendship Is Magic) | Applejack | 2010 |
Winx Club: Kongerikets hemmelighet (Winx Club: The Secret of the Lost Kingdom) | Bloom | 2010 |
Marmaduke (Marmaduke) | Barbara | 2010 |
Star Wars: The Clone Wars (Star Wars: The Clone Wars) | Ahsoka «Snips» Tano | 2008 |
Drømmehagen (In the Night Garden) -television series- | 2007 | |
Edgar og Ellen (Edgar & Ellen) -television series- | 2007 | |
Jungeldyret Hugo på ville veier | 2007 | |
Sykkelmyggen og dansemyggen | 2007 | |
Phineas og Ferb (Phineas and Ferb) | Candace Flynn | 2007 |
Kikis budservice (Kiki’s Delivery Service) | Kiki | 2007 |
The Simpsons Movie (The Simpsons Movie) | Lisa Simpson | 2007 |
Tommys ville venner (Pet Alien) -television series- | 2005 | |
Katteprinsen (猫の恩返し Neko no Ongaeshi/The Cat Returns) | Haru | 2005 |
De Utrolige (The Incredibles) | Kari | 2004 |
Peter Pan: Tilbake til drømmeland (Return to Never Land) | Jane | 2002 |
Småspioner 2: Operasjon drømmeøya (Spy Kids 2: Island of Lost Dreams) | Carmen Cortez | 2002 |
Den ville familien Thornberry (The Wild Thornberrys Movie) | Sarah Wellington | 2002 |
Kim Possible (Kim Possible) | Bonnie Rockwaller | 2002 |
Pokémon 3: The Movie (Pokémon 3: The Movie) | Molly Hale | 2001 |
Ender uten tenner (Sitting Ducks) -television series- | 2001 | |
Furi og den magiske skogen (El Bosque Animado) | 2001 | |
Lady og landstrykeren 2 — Fant på eventyr (Lady and the Tramp II: Scamp’s Adventure) | Danielle | 2001 |
Jimmy Neutron: Geniet (Jimmy Neutron: Boy Genius) | Cindy Vortex | 2001 |
102 Dalmatians (102 Dalmatians) | 2000 | |
Hjelp! Jeg er en fisk (Help! I’m a Fish) | Stella | 2000 |
Pokémon 2 — Den enes kraft (Pokémon: The Movie 2000) | Maren | 2000 |
Babar — Elefantenes konge (Babar: King of the Elephants) | B. Celeste | 1999 |
Pippi på Sjørøverøya | 1999 | |
Madeline (Madeline) | 1998 | |
Småkryp (A Bug’s Life) | 1998 | |
Løvenes konge 2 — Simbas stolthet (The Lion King II: Simba’s Pride) | Young Kiara | 1998 |
Maja Steinansikt * | Silvia | 1996 |
Over stork og stein * | 1994 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Siri Nilsen — Store norske leksikon, snl.no
- ↑ 2,0 2,1 2,2 «Siri Nilsen: Skyggebokse».
- ↑ For mention of «unique» to describe Nilsen’s voice see articles by authors: Pederson, Gullstein, Andersen (who uses «distinct»).
- ↑ 4,0 4,1 «Siri Nilsen er en sanger og låtskriver fra Sagene i Oslo» (in Norwegian).
- ↑ 5,0 5,1 5,2 «Film & television voice roles» (in Norwegian).
- ↑ 6,0 6,1 «Siris musikalske univers» [Siri’s musical universe] Արխիվացված 2014-12-02 Wayback Machine.
- ↑ «Siri Nilsen — Frk Nilsen på Herr Nilsen!» (in Norwegian). 7 September 2009.
- ↑ 8,0 8,1 Nordal, Paul A. (9 October 2008).
- ↑ «Siri Nilsen: Alle snakker sant — profile» (in Norwegian).
- ↑ Stuen, Eivind August W. (11 November 2011).
- ↑ 11,0 11,1 Paton, Daniel.
- ↑ Hansen, Per Kristian (15 November 2011).
- ↑ Salmon, Chris (1 December 2011).
- ↑ «Årets beste norske plater» [This year’s best Norwegian albums].
- ↑ Østbø, Stein (10 August 2012). «Øya-anmeldelse: Milde, snille Siri (The Island review: Mild, kind Siri)» (in Norwegian).
- ↑ Trulsen, Ola Nymo; Traaholt, Stine (15 December 2011).
- ↑ Olsen, Inger Anne (15 July 2006).
- ↑ Haugen, Ida Anna (18 July 2008).
- ↑ Hagerup, Egil Aslak (11 November 2011).
- ↑ Dobbing, Eva Kynningsrud (6 April 2012).
- ↑ 21,0 21,1 «Siri Nilsen discography». norwegiancharts.com.
- ↑ «Film & television — voice acting: Siri Nilsen» (in Norwegian).
- ↑ «Artist profile page for Siri Nilsen at Backstage Management» (in Norwegian).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2021-06-05 Wayback Machine (на норвежском)
- Видео Сири Нильсен Passasjer с альбома 2014 года Skyggebokser
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրի Նիլսեն» հոդվածին։ |
|