Սիվերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիվերգ
Sivergues

Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էՎոքլյուզ
ԿարգավիճակՖրանսիայի կոմունա
Մտնում էCanton of Bonnieux?, Վոքլյուզ և arrondissement of Apt?
ԲԾՄ597 մետր
Բնակչություն47 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք9,39 կմ²[2]
Սահմանակցում էՕրիբո, Buoux?, Cucuron?, Saignon? և Vaugines?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ84400[3]

Սիվերգ (ֆր.՝ Sivergues), համայնք Ֆրանսիայի Վոքլյուզ դեպարտամենտում, Պրովանս Ալպեր Լազուր ափ շրջանում։ Պատկանում է Բոնյո կանտոնին։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիվերգը գտնվում է Ավինյոնից 50 կմ արևելք։ Հարևան համայնքներն են Սենոնը` հյուսիս-արևելքում, Օրիբոն՝ արևելքում, և Բյուուն` արևմուտքում։

Տեղակայված է Լուբերոն լեռնազանգվածում, ծովի մակարդակից 590 մ բարձրության վրա։ Կոմունայով հոսում է Դյուրանս գետի վտակ Էգ-Բրենը։ Այս մեկուսացված համայնքը արտաքին աշխարհի հետ կապված է մի ճանապարհով, որն ավարտվում է Սիվերգում։ Այդ պատճառով կոմունան գրավում է արշավների սիրահարներին։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիվերգի քաղաքապետարանի շենքը

Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 49 մարդ։

Բնակչության թվաքանակը
1962196819751982199019992010
29333841393049

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեն-Պիերի և Սենտ-Մարիի եկեղեցի (16-րդ դարի վերջ)
  • 19-րդ դարի բողոքական եկեղեցի
  • Կաստելլայում միջնադարյան ամրոցի ավերակներ և Սեն-Տրոֆիմի հռոմեական եկեղեցի (12-րդ դար)
  • Հովիվների բազմաթիվ հնագույն քարե շենքեր համայնքի շրջակայքում

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. 2,0 2,1 ֆրանսիական կոմունաների վերաբերյալ տվյալների բազաInstitut national de l'information géographique et forestière.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիվերգ» հոդվածին։