Սինթետիզմ
Սինթետիզմ (անգլ.՝ Synthetism ), տերմին, որն օգտագործել են պոստիմպրեսիոնիստ մի շարք նկարիչներ, ինչպես, օրինակ, Պոլ Գոգենը, Էմիլ Բեռնարն ու Լուիս Էյնքուիտինը` իրենց աշխատանքները իմպրեսիոնիզմից տարբերակելու համար։ Ավելի վաղ սինթետիզմը կապված է եղել կլուազոնիզմ, իսկ ավելի ուշ` սիմվոլիզմ տերմինների հետ[1]։
Ըստ նկարչության այս ուղղության` ստեղծագործողն իր արվեստում պետք է «սինթեզի» իր դիտարկումներն ու հույզերը։ Այս ոճով բնորշվող նկարների գույները խիտ են, այստեղ կարելի է տեսնել մաքուր, հստակ գույներով մեծ «կտորներ»[2]։
Բառը ծագում է ֆրանսերեն synthétiser` սինթեզել, միավորել, համադրել բայից։
Պոլ Գոգենը, Էմիլ Բեռնարը, Լուիս Էյնքուիտինը և ուրիշներ եղել են ոճի առաջամարտիկները ուշ 1880-ականներին և վաղ 1890-ականներին։
Այս ոճի հետևորդները նպատակ են ունեցել սինթեզել հետևյալ երեք հատկանիշները.
- Բնական ձևերի արտաքին տեսքը
- Առարկայի հանդեպ նկարչի զգացմունքները
- Գծի, գույնի ու ձևի գեղագիտական պատկերման ճշգրտությունը
1890 թվականին Դենի Մորիսը սահմանել է սինթետիզմի նպատակները` նշելով.
Կարևոր է հիշել, որ նկարը մինչև ճակատամարտի ձի, մերկ կին, կամ մի փոքրիկ պատմություն լինելը հիմնականում մի հարթ տարածություն է` ըստ որոշակի կանոնների ներկերով ծածկված:
Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1877 թվականին՝ տարանջատելու գիտական ու նատուրալիստական իմպրեսիոնիզմը և 1889 թվականին, երբ Գոգենն ու Էմիլ Շուֆենեքերը Կաֆե Վոլպինիում կազմակերպել են Exposition de peintures du groupe impressioniste et synthétiste ցուցահանդեսը` Փարիզի 1889 թվականին Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Շփոթեցնող վերնագիրը սխալմամբ կապվել էր իմպրեսիոնիզմի հետ։
Սինթետզիմը որպես ավանգարդային հոսանք այսօր մոռացված է և հիմնականում նույնացվում է սիմվոլիզմի հետ[2]։
Սինթետիստ նկարիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլ Սերյուզե
- Պոլ Գոգեն
- Էմիլ Բեռնար
- Շառլ Լավալ
- Կունո Ամյե
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պոլ Գոգեն, Տեսիլք քարոզից հետո, 1888.
-
Պոլ Սերյուզե, Թալիսմանը 1888
-
Շառլ Լավալ, Շուկա գնալիս, 1888, Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան[3]
-
Պոլ Գոգեն, Հույն քրիստոնյան, 1889
-
Էմիլ Բեռնար, Բրետոնացի կանայք մարգագետնում, օգոստոս, 1888
-
Վինսենթ վան Գոգ, Բրետոնացի կանայք և երեխաներ, նոյեմբեր, 1888
-
Լուիս Էյնքուիտին, Կարդացող կինը, 1890
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brettell, Richard R. (1999). Modern Art, 1851-1929: Capitalism and Representation. Oxford University Press. ISBN 019284220X.
- ↑ 2,0 2,1 Վերծննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան. Երևան: «Առեդիտ» ՍՊԸ. 1988. էջեր 134–139.
- ↑ Charles Laval Retrieved April 6, 2011