Պոլ Ռանսոն
Պոլ Ռանսոն ֆր.՝ Paul-Élie Ranson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 29, 1861[1][2][3][4] |
Ծննդավայր | Լիմոժ |
Վախճանվել է | փետրվարի 20, 1909[1][2][5][6][3][4] (47 տարեկանում) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Witch with a black cat?, Q17493688? և Q17493935? |
Paul Elie Ranson Վիքիպահեստում |
Պոլ Էլե Ռանսոն (անգլ.՝ Paul-Elie Ranson,մարտի 29, 1861[1][2][3][4], Լիմոժ - փետրվարի 20, 1909[1][2][5][6][3][4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, դիզայներ և գրաֆիկ, նեոիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լիմոժում, մանր պաշտոնյայի ընտանիքում: Սովորել է Դեկորատիվ արվեստի դպրոցում: 1886 թվականին ընդունվել է Ժյուլիանի ակադեմիա, որտեղ երկու տարի անց հանդիպել է Պոլ Սերյուզեին, 1890 թվականից սկսել է անդամակցել Սերյուզեի կողմից ստեղծված «Նաբի» խմբին (ֆր.՝ Nabis)` դառնալով խմբի ստեղծագործական առաջնորդներից մեկը: «Նաբիի» անդամներն ամեն շաբաթ հավաք էին կազմակերպում Մոնպառնասում` Ռանսոնի և իր կնոջ` Մարի Ֆրանսուայի տանը: Ռանսոնը հետաքրքրվել է փիլիսոփայությամբ, թեոսոֆիայով և առեղծվածով: Հենց նա է առաջարկել «Նաբիի լեզվի» ներմուծումը, որով խմբի անդամները շփվել են իրար հետ խմբի սահմաններում: Այս ամենին զուգընթաց նա նաև հետաքրքրվել է դեկորատիվ արվեստով, գորգագործությամբ և ստեղծել է շատ նկարներ գոբելենի համար: 1908 թվականին, «Նաբի» խմբի գոյության դադարեցումից երեք տարի անց, կնոջ հետ համատեղ նկարիչը հիմնել է «Ռանսոնի ակադեմիան», Ժյուլիանի ակադեմիայի նմանությամբ, որտեղ դասավանդել է ինչպես հենց ինքը` Ռանսոնը, այնպես էլ «Նաբի» խմբի այլ անդամներ, օրինակ` Պոլ Սերյուզեն, Դենի Մորիսը: Ռանսոնի ուսուցման մեթոդների հիմքում ընկած են եղել «Նաբի» խմբում կիրառված մեթոդները և գաղափարները: Ակադեմիայի ստեղծումից որոշ ժամանակ անց, 1909 թվականի փետրվարին, Պոլ Ռանսոնը մահացել է, և հաստատությունը սկսել է ղեկավարել նրա կինը:
Ռանսոնի ակադեմիան որոշ ընդմիջումներով գոյություն է ունեցել մինչև 1955 թվականը, որից հետո վերջնականապես փակվել է:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որոշ աշխատանքներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119341441 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 5,0 5,1 5,2 Paul Élie Ranson
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը www.renoirinc.com կայքում (Ստուգված է 19 Փետրվարի 2011)
|