Սիմոն Սոլովեյչիկ
Սիմոն Սոլովեյչիկ Լվովիչ Սիմոն Սոլովեյչիկ Լվովիչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1930[1][2] |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1996[1][2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վոստրյակովոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող, մանկավարժ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Սիմոն Սոլովեյչիկ Լվովիչ (հոկտեմբերի 1, 1930[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 1996[1][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս հրապարակախոս, լրագրող, մանկավարժ։ 1960-ականների սկզբներից մինչև կյանքի վերջը աշխատել է մանկավարժական հարցերով զբաղվող լրագրող։ 1984-1988 թթ. եղել է «Ուսուցչական թերթի» գաղափարախոսական առաջնորդը, 1992 թ.-ին ստեղծել է «Սեպտեմբերի 1» թերթը։ «Մանկավարժություն բոլորի համար» (1977-1986) գրքի հեղինակն է, որտեղ ներկայացրել է մանկավարժության մասին ունեցած իր պատկերացումները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է «Կարմիր աստղ» թերթի աշխատակիցների ընտանիքում։ Միջին դպրոցն ավարտել է Մոսկվայում՝ 1946 թ.-ին։ Պատերազմի ժամանակ երկու տարի ապրել է Ուրալում։ 1953 թ.-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Զուբցով քաղաքի գրադարանային քոլեջում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ Այդ տարիներին սկսել է հրապարակումներ կատարել կենտրոնական մամուլում։ Վերադառնալով Մոսկվա՝ աշխատել է «Ստադիոնի շինարարը» թերթում։ 1958 թ.-ից եղել է «Պիոներ» ամսագրի, իսկ1956-1977 թթ-ին՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցը։ 1965 թ.-ից եղել է լրագրողների միության, իսկ1972 թ.-ից՝ գրողների միության անդամ։
Սոլովեյչիկը վարել է «Աշակերտության ժամը» և «Մանկավարժություն բոլորի համար» հեռուստատեսային հաղորդումները։ 1970 թվականի երկրորդ կեսին նա հեռանում է բոլոր թերթերից՝ աշխատանքը շարունակելով տանը։ Այդ ժամանակահատվածում գրել է «Մանկավարժություն բոլորի համար» և մի շարք այլ գրքեր։
1985-1988 թվականներին «Ուսուցչի թերթի» հատուկ թղթակից և գլխավոր ղեկավար Վլադիմիր Ֆեդերովիչ Մատեևի գլխավորությամբ կազմակերպվում են փորձարարական հանդիպումներ։ Այս ընթացքում Սոլովեյչիկը այցելում է օտարերկրյա դպրոցներ՝ իր հոդվածներում ներկայացնելով աշխարհի տարբեր երկրների դպրոցական կյանքի մասին տպավորություններ։
1992 թվականին հիմնել և ղեկավարել է «Սեպտեմբերի 1» թերթն ու հրատարակչությունը։
Մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Մոսկվայում։ Թաղված է Վոստրյակովսկու գերեզմանատանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Преловская И. Парадоксы воспитания. Արխիվացված 2018-01-15 Wayback Machine
- Мисюк А. Трель Соловейчика. Արխիվացված 2019-12-31 Wayback Machine
- Соловейчик А. Воспитание без воспитания.
- «Видеть лишь хорошее…» //(к 80-летию С. Л. Соловейчика на портале библио-Псков, 2010 г.) В конце заметки приведён Манифест С. Л. Соловейчика «Человек свободный».
- Елена Мушкина (корр. газ. «Неделя»). Воспоминания о С. Л. Соловейчике // Портал «1 сентября»
- Именная аудитория в Институте образования НИУ ВШЭ
|
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Սիմֆերոպոլ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 1996 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս լրագրողներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս մանկավարժներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի լրագրողներ