Սիմոն Սիմոնյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմոն Սիմոնյան (այլ կիրառումներ)
Սիմոն Սիմոնյան
Ծնվել էապրիլի 20, 1932 (91 տարեկան)
Անտիոք
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունիմունաբան
Ալմա մատերՕքսֆորդի համալսարան և Հարվարդի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր

Սիմոն Հակոբի Սիմոնյան (ապրիլի 20, 1932(1932-04-20), Անտիոք), հայ իմունաբան, գիտությունների դոկտոր՝ իմունաբանության գծով (ՀՀ, 1969), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1998), պրոֆեսոր (1978)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2000)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Սիմոնյանը ծնվել է Անտիոքում, Արևմտյան Հայաստանից Սիրիա գաղթած, 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքում։ 1957 թվականին ավարտել է Լոնդոնի, 1962 թվականին՝ Էդինբուրգի, Օքսֆորդի (BA, 1964, MA, 1969), 1967 թվականին՝ Հարվարդի համալսարանները[1]։ 1965 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ 1978–1987 թվականներին եղել է Հահնեման համալսարանի պրոֆեսոր և հիվանդանոցի երիկամի պատվաստման գծով գլխավոր վիրաբույժ, 1990 թվականից՝ Վաշինգտոնի Երակի ինստիտուտի նախագահ, 1995 թվականից՝ Ջորջթաունի համալսարանի կլինիկական պրոֆեսոր, Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի և այլ համալսարանների, մի շարք բժշկական կենտրոնների այցելու պրոֆեսոր (1977 թվականից)։ 2001–2003 թվականներին եղել է Լիմֆալոգիայի ամերիկյան և մի շարք այլ ընկերությունների նախագահ։ 2009 թվականից Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա քաղաքի Ընկերների կրոնական հասարակության անդամ՝ որպես Quaker Minister։ Բազմաթիվ գիտական ու բժշկական կազմակերպությունների անդամ է[2]։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են երակային հիվանդությունների ախտածագումնաբանության, վիրաբուժության, իմունաբանության, օրգանների պատվաստման, ռեգեներատիվ կենսաբանության, լիմֆալոգիայի, կենսաքիմիայի հարցերին։

Կոչումներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օքսֆորդի համալսարանի St.Edmund Hall քոլեջի ականավոր շրջանավարտ (1997)
  • Վաշինգտոնի ականավոր քաղաքացի (1976)
  • Առողջապահության ազգային ինստիտուտի մրցանակի դափնեկիր (1968)

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Collier, L., and Research Assistant Simonian, Simon J. An angel's trumpet. Development of a heat stable smallpox vaccine. Interdiciplinary Science Reeviews. 1998. 23։ 340-347.
  • Simonian, S.,Gill III,T., Gershoff, S. Studies on synthetic polypeptide antigens. Genetic control of antibody response in the rat to structurally different synthetic polypeptide antigens. J. Immunology, 1968.101։ 730-742.
  • Salerni, S., Simonian, S., Latham, W, W., Kay, R., Brown, K., Woods, J., Busch, G., Lukl, R., Birtch, A. Potency maintenance in ALG fractionation։ contrasting tests of effectiveness in the animal model. Surgical Forum. 1970. 21։277-279.
  • Simonian, S., Murray, J. Further analysis of the mechanism of prolonged survival of canine renal allografts. Transpl. Proc. 1971. 3։ 470-472.
  • Simonian, S., Lyons, P., Chvala, R., Swartz, C., Onesti, G., Jelalian, C., Moriber-Katz, S., Bulova, S. Reversal of cadaveric renal allograft rejection with addad ATG. Transpl. Proc. 1983. 15։1094-1098.
  • Simonian, S., Stuart, F., Hill, J., Mahajan, S. Vascular access for hemodialysis։technique and results with a new approach. Proceedings of the Clinical Dialysis and Transplant Forum. 1976. ^; 92-95.
  • Matsumoto, T., Simonian, S., Kholoussy, A. Book։ Manual of Vascular Access Procedures. Appleton Century Crofts։ Norwalk, CT, 1987.
  • Nicolaides, A.,et al., Simonian, S. Book։ Prevention of Venous Thromboembolism. Med-Orion Publishing. London, 2002.
  • Nicolaides, A., et al., Simonian, S. Book։ Prevention and Treatment of Venous Thromboembolism. Med-Orio Publishing. London, 2006.
  • Tretbar, L., Morgan, C., Lee, B., Simonian, S., Benoit, F. Book։ The Diagnosis and Treatment of Peripheral Lymphedema. Springer։ Verlag, London, 2007.
  • Curtis Lon E. M.D., and Simon J. Simonian, SC.D., M.D, “Treatment of Hemorrhagic Gastritis by Antacid,” The Annals of Surgery Vol. 184, Issue 4 (October 1976).
  • Kholoussy, Mohsen A., Teruo Matsumoto, and Simon Simonian, Manual of Vascular Access Procedures (East Norwalk, CT։ Appleton and Lange, 1987). ISBN 0-8385-6140-3
  • Lee, B.B., Simon J. Simonian, Cheryl L. Morgan, Benoit Blondeau, and Lawrence L. Tretbar, Lymphedema: Diagnosis and Treatment (New York։ Springer, 2007). ISBN 1-84628-548-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիմոն Հակոբի Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ
  2. «Ինդիանայի համալսարանի գիտական խորհուրդ, Simon J. Simonian, MD». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.