Jump to content

Սիմոն Հմայակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Հմայակյան
Ծնվել էմարտի 20, 1951(1951-03-20) (73 տարեկան)
Մասնագիտությունհնագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան, Պետական Էրմիտաժ և Էրեբունի թանգարան
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1973)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, ուրարտերեն և գրաբար

Սիմոն Գևորգի Հմայակյան (մարտի 20, 1951(1951-03-20)), հայ հնագետ։ Պատմական գիտությունների թեկնածու, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ։ Նեղ մասնագիտացումը՝ Հայաստանի վաղ հնագիտություն։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում 1981 թվականից առ այսօր։ Հետազոտությունների ոլորտներն են հնագիտությունը, ուրարտագիտությունը, Հայ ժողովրդի պատմությունը, Հին աշխարհի արվեստի պատմությունը, դիցաբանությունը[1][2];

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Հմայակյանը 1968-1973 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում[2]։

1973-1974 թթ. աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում՝ ՀՊՊԹ, որպես վերականգնող՝ ռեստավրատոր, ապա՝ 1974-1977 թթ. ՀՊՊԹ-ի գիտաշխատող[2]։ Այնուհետև 1977-1980 թթ. սովորել է Լենինգրադի՝ ներկայիս Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի պետական թանգարանի հնագիտության բաժնի ասպիրանտուրայում[2]։ Ստացել է Պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։ 1977-1980 թթ. աշխատել է որպես ՀՊՊԹ Հին հնագիտության բաժնի վարիչ[2]։ Սիմոն Հմայակյանը 1980-1981 թթ. եղել է Երևանի «Էրեբունի» թանգարանի տնօրենը[2]։ Ապա՝ ՀՀ ԳԱ ՀԱԻ-ի Ուրարտուի հնագիտության բաժնի և Սևանի ավազանի ուրարտական հնավայրերն ուսումնասիրող հայ-իտալական արշավախմբի ղեկավար[2]։ 1981 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում[2]։ 1992 թվականից առ այսօր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս է[2]։ 2001-2003 թթ. աշխատել է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ[2]։ 2003-2006 թթ. եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տուրիզմի և մշակութաբանության ամբիոնի հիմնադիր վարիչ[2]։ 2004 թվականից առ այսօր - ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, դոցենտ[2]։

Այլ կենսագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Հմայակյանը տիրապետում է հետևյալ լեզուներին[2].

  • հայերեն,
  • ռուսերեն,
  • ֆրանսերեն,
  • ուրարտերեն,
  • գրաբար (դասական հայերեն)։

Գիտական հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Հմայակյանը հեղինակել է բազում և արժեքավոր գիտական աշխատություններ, այդ թվում՝ որոշ աշխատություններ՝ այլ նշանավոր հայագետների համահեղինակությամբ[1][2]։

  • Հմայակյան Ս. Գ., 1975, Ուրարտական դիցարանի աստվածությունների մասին, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 158-154։
  • Հմայակյան Ս. Գ., 1979, Ուրարտական Արծիբեդինի աստվածության մասին, Հայաստանի մշակույթի և արվեստի պրոբլեմներին նվիրված հանրապետական չորրորդ գիտական կոնֆերանսի զեկուցումների թեզեր, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 71-72։
  • Եսայան Ս. Ա., Հմայակյան Ս. Գ, 1980, Ուրարտուի զգեստը, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 3, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 203-215։
  • Հմայակյան Ս. Գ., 1981, Ուրարտական դիցարանի սրբությունները, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 3, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 205-210։
  • S. Hmayakyan, R. Badaljan, Ch. Edens, F. Kohl, D. Stronakh, A. Tonikjan, S. Mandrikjan, M. Zardarjan. Preliminary report on the 1992 excavations at Horom, Armenia | "Iran" XXXI, 1993, p. 1–24.[2][3]

Գիտական գործունեության այլ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետաքրքրությունների շրջանակը հիմնականում հետևյալն է.

  • Հնագիտության հիմունքներ[2]
  • Հին աշխարհի արվեստի պատմություն[2]
  • Դիցաբանություն[2]
  • Քաղաքակրթությունների պատմություն[2]
  • Սիմոն Հմայակյանը Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) Ուրարտուի կամ Վանի թագավորության հնագիտության խմբի ղեկավարն է[1]։

Գիտահանրամատչելի հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Հմայակյանը բազմաթիվ հետաքրքիր ու արժեքավոր գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ է[1]։

  • Հմայակյան Ս. Գ., 1975, Հեթանոսությունը որպես աշխարհայացք, «ԵՊՀ-ի ուսանողական գիտական աշխատանքներ» թիվ 17, Երևան, էջ 17-25։
  • Հմայակյան Ս. Գ., 1988, Զվարթնոցի արձանագրությունը, «Կուլտուր-լուսավորական աշխատանք», թիվ 7-8, Երևան, էջ 37-39։
  • Հմայակյան Ս. Գ., 1989, Գիլգամեշի մասին առասպելը Հայաստանում, «Մշակույթ», թիվ 2-3, Երևան, էջ 67-73։
  • Հմայակյան Ս. Գ., 1990, Մհերի դուռ, «Մշակույթ», թիվ 2-3, Երևան, էջ 33-44։
  • Հմայակյան Ս. Գ., 1991, Հնագույն հայկական Արծիբիդինե աստվածության մասին, «Հայրենի եզերք», թիվ 5, Երևան էջ 35-37։
  • Հմայակյան Ս. Գ., 1992, Հողային ռեֆորմենր և ... զուգահեռներ, «Հայաստան», թիվ 36, Երևան, էջ 4։
  • Հմայակյան Ս. Գ., 1993, Հայ-ուրարտա-իրանական մշակութային փոխառնչությունների շուրջ, «Իրան-Նամե», թիվ 2, Երևան, էջ 33։
  • Հմայակյան Ս. Գ., 1993, Հոգևոր մշակույթի առաջին դրսևորումները Հայկական լեռնաշխարհում, «Գարուն», թիվ 2, Երևան, էջ 48-52։
  • Հմայակյան Ս. Գ. 1993, Իվարշա հայկական աստվածությունը, «Աստեղային սուրհանդակ», Երևան, թիվ 1, էջ 3։
  • Հմայակյան Ս. Գ., 1994, Տայոց իշխան Սենին և Թիգլաթպալասար մեծը, «Հնչակ», թիվ 6, Երևան, էջ 9։
  • Հմայակյան Ս. Գ., 1994, «Մհերի դռան» արձանագրությունը և Վանի թագավորության օրացույցը, «Գարուն» ամսագիր, թիվ 3, էջ 88-89։
  • Դևեջյան Ս. Հ., Հմայակյան Ս. Գ., 2003, Օննիկ Խնկիկյանի «Սյունիքը բրոնզի և երկաթի դարաշրջանում» մենագրության մասին, «Մասիս» /փետրվարի 8/, էջ 13։

Խմբագրված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Հմայակյանի գիտական գործունեության բարձր մակարդակի վկայություններն են նաև նրա կողմից խմբագրված մի շարք աշխատությունները[1]։

  • Հայաստանի հնագիտական հուշարձանները, թիվ 15, «Ուրատական հուշարձաններ», պրակ 2, Երևան, 1991 (պատասխանատու խմբագիր)։
  • «Էրեբունի Երևան», Երևան, 1998 (համախմբագիր՝ Արամ Քալանթարյան)։
  • The North-Eastern Frontier. “Urartians and non Urartians in the Sevan Lake Basin (The Southern Shores)”, Roma, 2002 (co-editors: Raffaele Biscione, Neda Parmejiani).
  • Ինգա Ավագյան, Պատմական Շիրակը սկզբնաղբյուրներում, Գյումրի, «Էլդորադո» հրատ., 2015:

Մասնակցությունը հնագիտական գիտարշավներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Հմայակյանի գիտական գործունեության կարևոր մասն են կազմում նրա մասնակցությամբ իրականացված մի շարք գիտարշավներ[1]։ Մասնակցել է Լոռի Բերդի, Լճաշենի, Հայրիվանքի, Կղզյակ բլուրի, Արմավիրի (ջոկատի պետ), Կարմիր Բլուրի (խորհրդատու) արշավախմբերի պեղումներին[1]։ Ղեկավարել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Դովրիի, Թևրաքարի, Նոր Արմավիրի հնագիտական արշավախմբերի աշխատանքները[1]։ 1994-2012 թթ. որպես համաղեկավար աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հռոմի Էգեյան աշխարհի և Մերձավորարևելյան քաղաքակրթությունների ուսումնասիրության ինստիտուտի միացյալ արշավախմբում (հայկական կողմի ղեկավար)[1]։

Անդամակցությունը խորհուրդներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Հմայակյանը եղել է մի շարք գիտական խորհուրդների նախագահ կամ մասնակից[1]

  • Երևանի Հիմնադրաման Էրեբունի թանգարանի գիտական խորհուրդ (նախագահ)
  • ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդ
  • Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի գիտական խորհուրդ
  • Երևանի Պետական Համալսարնի Իջևանի Մասնաճյուղի գիտական խորհուրդ
  • «Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի» անդամ։
  • Այժմ Սիմոն Հմայակյանը Հայաստանի Հանրապետության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ է[1]։

Գիտաժողովների կազմակերպում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թ. Սիմոն Հմայակյանը կազմակերպել է Հայաստանի պատմության պետական թանգարանի՝ ՀՊՊԹ և Էրեբունի թանգարանի միացյալ նստաշրջանը Երևանում[1]։

Դասախոսական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Հմայակյանը ԵՊՀ Պատմության ֆակուլտետում կարդում է հետևյալ դասընթացները.

  • Ուրարտուի և հին հայկական թագավորության արվեստը,
  • Աքեմենյան Իրանի արվեստը և Հայաստանը։

Մասնագիտական միություններին անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Հմայակյանը ՀՀ նկարիչների միության անդամ է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հմայակյան Ս. Գ., 1975, Ուրարտական դիցարանի աստվածությունների մասին, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 158-154։
  • Հմայակյան Ս. Գ., 1979, Ուրարտական Արծիբեդինի աստվածության մասին, Հայաստանի մշակույթի և արվեստի պրոբլեմներին նվիրված հանրապետական չորրորդ գիտական կոնֆերանսի զեկուցումների թեզեր, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 71-72։
  • Եսայան Ս. Ա., Հմայակյան Ս. Գ, 1980, Ուրարտուի զգեստը, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 3, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 203-215։
  • Հմայակյան Ս. Գ., 1981, Ուրարտական դիցարանի սրբությունները, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 3, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., էջ 205-210։
  • Հմայակյան Ս. Գ., 1975, Հեթանոսությունը որպես աշխարհայացք, «ԵՊՀ-ի ուսանողական գիտական աշխատանքներ» թիվ 17, Երևան, էջ 17-25։
  • Հմայակյան Ս. Գ., 1988, Զվարթնոցի արձանագրությունը, «Կուլտուր-լուսավորական աշխատանք», թիվ 7-8, Երևան, էջ 37-39։
  • Հմայակյան Ս. Գ., 1989, Գիլգամեշի մասին առասպելը Հայաստանում, «Մշակույթ», թիվ 2-3, Երևան, էջ 67-73։
  • Հմայակյան Ս. Գ., 1990, Մհերի դուռ, «Մշակույթ», թիվ 2-3, Երևան, էջ 33-44։
  • Հմայակյան Ս. Գ., 1991, Հնագույն հայկական Արծիբիդինե աստվածության մասին, «Հայրենի եզերք», թիվ 5, Երևան էջ 35-37։
  • Հմայակյան Ս. Գ., 1992, Հողային ռեֆորմենր և ... զուգահեռներ, «Հայաստան», թիվ 36, Երևան, էջ 4։
  • Հմայակյան Ս. Գ., 1993, Հայ-ուրարտա-իրանական մշակութային փոխառնչությունների շուրջ, «Իրան-Նամե», թիվ 2, Երևան, էջ 33։
  • Հմայակյան Ս. Գ., 1993, Հոգևոր մշակույթի առաջին դրսևորումները Հայկական լեռնաշխարհում, «Գարուն», թիվ 2, Երևան, էջ 48-52։
  • Հմայակյան Ս. Գ. 1993, Իվարշա հայկական աստվածությունը, «Աստեղային սուրհանդակ», Երևան, թիվ 1, էջ 3։
  • Հմայակյան Ս. Գ., 1994, Տայոց իշխան Սենին և Թիգլաթպալասար մեծը, «Հնչակ», թիվ 6, Երևան, էջ 9։
  • Հմայակյան Ս. Գ., 1994, «Մհերի դռան» արձանագրությունը և Վանի թագավորության օրացույցը, «Գարուն» ամսագիր, թիվ 3, էջ 88-89։
  • Դևեջյան Ս. Հ., Հմայակյան Ս. Գ., 2003, Օննիկ Խնկիկյանի «Սյունիքը բրոնզի և երկաթի դարաշրջանում» մենագրության մասին, «Մասիս» /փետրվարի 8/, էջ 13։
  • Սիմոն Հմայակյան. Հայաստանի նախարարական տոհմերը և Սուրբ ընտանիքը։ 2016 | Թեզիս/Thesis. «Արշալույս քրիստոնեության հայոց»։ 2016, 92-94 էջ, Հայաստան |
  • Սիմոն Գ. Հմայակյան. Դիցարանի և տարվա կառուցվածքը Վանի թագավորությունում։ 2016 | Թեզիս/Thesis. Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում։ 2016, 22-23 էջ, Հայաստան |
  • Սիմոն Հմայակյան. Քաղաքային գանձատուն-թանգարանը Վանի թագավորությունում։ 2015 | Հոդված/Article. Անտառ ծննդոց, 2015թ․, 132-136 էջ |
  • Սիմոն Հմայակյան. Հովսեփ Օրբելու 1916 թ. ուսումնասիրությունները Վանում։ 2015 | Հոդված/Article. Գեղարվեստի ակադեմիայի տարեգիրք, 2015թ․, 2-3, 54-63 էջ |
  • Հայկ Հակոբյան , Սիմոն Հմայակյան , Նորայր Հազեյան, Մարինե Մելքոնյան. Սարուխանի «վիշապը»։ 2015 | Հոդված/Article. Վիշապ քարակոթողները, 2015թ․, 219-223 էջ |
  • Ս. Հմայակյան , Լ. Սիմոնյան. Արևի քաղաքը։ 2014 | Հոդված/Article. «Հայաստանի մայրաքաղաքները. Վան», Երևան, 2013, էջ 70 - 81։
  • S. Hmayakyan. Կերպարվեստը Վանի թագավորությունում։ 2011 | Հոդված/Article. Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի "Տարեգիրք", Երևան, 2011, էջ 5-23
  • S. Hmayakyan. The study of urartian monuments in the republic of Armenia. 2010 | Հոդված/Article. Armenian journal of near eastern studies "Aramazd", vol. 5, issue 2, 2010, p. 9-20.
  • S. Hmayakyan. Van, La première capitale d’ Armènie. 2010 | Հոդված/Article. "Les douze capitales d’ Arménie", Paris, Marseille, 2010, p 51-61
  • Simon Hmayakyan , Hayk Hakobyan. Recently found boundary stelae from Sevan lake basin. 2008 | Հոդված/Article. Armenian journal of near eastern studies “Aramazd”, vol. 3, issue 2, 2008, p. 181-189
  • С. Гмаякян. Boris Borisovich Piotrovsky. 2008 | Հոդված/Article. On the 100-th anniversary, Armenian journal of near eastern studies “Aramazd”, vol. 3, issue 1, 2008, p. 130-137
  • Հմայակյան Ս., Երեք ուղղություն ուրարտական արվեստում։ 2008 | Հոդված/Article. Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի "Տարեգիրք", Երևան, 2008, էջ 3-9
  • С. Гмаякян. Ванское царство (Урарту). 2008 | Հոդված/Article. "У подножья Арарата" (каталог выставки посвященной 100-летию со дня рождения Б. Б. Пиотровского), Санкт - Петербург, 2008, стр. 29-32
  • S. Hmayakyan. L’Ourartou et son écriture. 2007 | Հոդված/Article. "Arménie la magie de l’écrit", Marseille, 2007, p. 18-21
  • E. Grekyan , E. Grekyan. Bronzekunst Urartus by Ursula Seidl. 2006 | Հոդված/Article. Armenian journal of near eastern studies "Aramazd", vol. 1, Yerevan, 2006, p. 254–260
  • С. Гмаякян. О роли реформ царей Ишпуини и Минуа в становлении Биайской культуры. 2003 | Հոդված/Article. "Археология и этнология и фольклористика Кавказа", Ереван, 2003, стр. 105-106
  • Simon Hmayakyan , Seda Devejian. Towards Urartian-Egyptian Political Cultural Interrelation. 2002 | Հոդված/Article. "Studia Aegyptiaca" XVII, Budapest, 2002, p. 185–194
  • S. Hmayakyan. An Urartian Cuneiform isscription from Ojasar-Ilandach. 1996 | Հոդված/Article. Nakhichevan, “Studi Micenei ed Egeo-Anatolici”, XXXVIII, 1996, p. 139-151. (co-authors Valeriy A. Igumnov, Hovhannes H. Karagyozyan)
  • S. Hmayakyan. Les rois d`Ourartou. 1996 | Հոդված/Article. "Tresors de l`Armenie ancienn", Paris-Nantes-Erevan, 1996, pp. 118–123, 132-134, 136-140, 143-144, 150, 156-157, 166-167, 170-174
  • S. Hmayakyan. Urartu. 1995 | Հոդված/Article. Vermachtniesse einer Hochkultur. In Armenian. “Wiederentdeckung einer alten, Kulturlandschaft”, Bochum, 1995, p. 49-54
  • S. Hmayakyan , R. Badaljan, Ch. Edens, F. Kohl, D. Stronakh, A. Tonikjan, S. Mandrikjan, M. Zardarjan. Preliminary report on the 1992 excavations at Horom, Armenia. 1993 | Գիրք/Book. "Iran" XXXI, 1993, p. 1–24.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Սիմոն Հմայակյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2022-12-25-ին. Վերցված է 2022-12-25-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայք։ Պատմության ֆակուլտետ
  3. Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայք։ Գիտություն։ Աշխատակիցներ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիմոն Գևորգի Հմայակյան։ Քաղաքային գանձատուն-թանգարանը Վանի թագավորությունում | Անտառ ծննդոց, 2015թ․, 132-136 էջ։ [1]
  • Սիմոն Գևորգի Հմայակյան։ Հովսեփ Օրբելու 1916 թ. ուսումնասիրությունները Վանում | Գեղարվեստի ակադեմիայի տարեգիրք, 2015թ․, 2-3, 54-63 էջ։ [2]
  • Հայկ Հակոբյան, Սիմոն Հմայակյան, Նորայր Հազեյան, Մարինե Մելքոնյան։ Սարուխանի «վիշապը» | Վիշապ քարակոթողները, 2015թ․, 219-223 էջ։ [3]
  • Սիմոն Գևորգի Հմայակյան։ Հայաստանի նախարարական տոհմերը և Սուրբ ընտանիքը | «Արշալույս քրիստոնեության հայոց»։ 2016, 92-94 էջ, Հայաստան։ [4]
  • Դիցարանի և տարվա կառուցվածքը Վանի թագավորությունում | Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում։ 2016, 22-23 էջ, Հայաստան։ [5]