Սիլվիա Մունտ Քևեդո (իսպ.՝ Silvia Munt Quevedo, մարտի 24, 1957(1957-03-24)[1], Բարսելոնա, Իսպանիա[2]), կատալոնական թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, նաև կինոռեժիսոր։
Սիլվիա Մունտը երկու անգամ արժանացել է «Գոյա» մրցանակին լավագույն կնոջ դերի համար։ Սովորել է դասական և ժամանակակից պարեր։ Ուսումնասիրել է հոգեբանություն[3]։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 16 տարեկանում բալետային բեմում, արդեն 20 տարեկանում զբաղվել է դերասանական վարպետությամբ։ Առաջին անգամ խաղացել է կինոյում 1977 թվականին։