Սիբեխ սիբեխանման
Սիբեխ սիբեխանման | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Falcaria falcarioides
|
Սիբեխ սիբեխանման (լատին․՝ Falcaria falcarioides), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկամյա, թույլ ճյուղավորված խոտաբույս է, որն ունի 30-50 սմ բարձրություն։ Տերևները կաշենման են, արմատամերձները ամբողջական տափակացած կոթուններով են և ունեն ձվաձև երկարավուն կամ գծային-երկարավուն տեսք՝ հիմքում սրտաձև տերևաթիթեղով։ Ծածկոցը և ծածկոցիկը բացակայում են։ Պտուղները նեղ են, երկարավուն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում ⟨Արարատ ավանի շրջակայք, Այղրլիճ⟩, նաև Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, աղակալված հողերում և խոնավ մարգագետիններում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Այն ներկայումս աճում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում։ Սևանի ֆլորիստիկական շրջանում նույնպես աճելէ, բայց հավանաբար անհետացել է լճի ցամաքեցումից հետո։ Ընդհանուր արեալը խիստ մասնատված է։ Տեսակին կապված գյուղատնտեսական գործունեության (մելորացիա, ճահիճների աղազրկում և չորացում, բուսականության այրում) հետ տարածման ու բնակության շրջանների կրճատման վտանգ է սպառնում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր մեկ կարգավիճակով՝ որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվեցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Արարատի ճահիճները ներկայումս առանձնացվել են որպես բնության հուշարձան, սակայն ոչ մի կոնկրետ գործողություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբեխ սիբեխանման» հոդվածին։ |
|
|