1927-1929 թվականներին սովորել է Շանհայի կոնսերվատորիայում, 1930-1935 թվականներին կատարելագործվել Փարիզի կոնսերվատորիայում, 1935-1937 թվականներին աշխատել է Շանհայում, 1938 թվականից կոմպոզիցիա դասավանդել Յանանի Լու Սինի անվան Արվեստների ակադեմիայում։
Երկերից են՝ «Հուանհե գետի մասին կանտատ»-ը, «Ազգային-ազատագրական պատերազմի սիմֆոնիան», «Սրբազան պատերազմի սիմֆոնիան», բազմաթիվ մասսայական, քնարական երգեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։