Սի Սինհայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սի Սինհայ
Xianxinghai.jpg
Ծնվել էհունիսի 13, 1905(1905-06-13)[1][2][3]
ԾննդավայրԳուանչժոու, Չինաստան
Մահացել էհոկտեմբերի 30, 1945(1945-10-30)[1][2][3] (40 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն
ԿրթությունՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց և Shanghai Conservatory of Music?
Մասնագիտությունկոմպոզիտոր
Քաղաքական կուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
Sinn Sing Hoi Վիքիպահեստում

Սի Սինհայ, Սյան Սինհայ (հունիսի 13, 1905(1905-06-13)[1][2][3], Գուանչժոու, Չինաստան - հոկտեմբերի 30, 1945(1945-10-30)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), չին կոմպոզիտոր։ ՉԿԿ անդամ 1938 թվականից։ 1927-1929 թվականներին սովորել է Շանհայի կոնսերվատորիայում, 1930-1935 թվականներին կատարելագործվել Փարիզի կոնսերվատորիայում, 1935-1937 թվականներին աշխատել է Շանհայում, 1938 թվականից կոմպոզիցիա դասավանդել Յանանի Լու Սինի անվան Արվեստների ակադեմիայում։ 1940-1945 թվականներին ապրել է Մոսկվայում (նրա շատ երկեր առաջին անգամ կատարվել են ՍՍՀՄ-ում)։ Երկերից են՝ «Հուանհե գետի մասին կանտատ»-ը, «Ազգային-ազատագրական պատերազմի սիմֆոնիան», «Սրբազան պատերազմի սիմֆոնիան», բազմաթիվ մասսայական, քնարական երգեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png