Սթիչ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սթիչ (անգլ. Stitch «կար»), 626 գենետիկական փորձության անունն է, «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմի գլխավոր կերպարը։ Սթիչը հորինված այլմոլորակային է, ով սկզբում ստեղծվել է նրա համար, որպեսզի գալակտիկայում և տարբեր քաղաքներում առաջացնի մեծ քաոս։ Բացառապես տարբերվում է բռնկվողությամբ և շրջակայքը ավերելու վարքով, ում ամեն դեպքում հաջողվում է վարժեցնել Լիլո աղջկան, որին տարել էր իր մոտ որպես փոքրիկ երջանկութմուն։ Յուրահատուկ կրկնօրինակումն արվել է Քրիս Սանդերսի և Բենջամին Դիսկինի կողմից։ Ռուսական կրկնօրինակման մեջ հնչում են դերասաններ Նիկոլայ Կոլավեյի և Նիկոլայ Շուլիկի ձայները։
Մուլտֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլո և Սթիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիչը ստեղծվել է չար տաղանդավոր գիտնական Ջամբո Ջուկիբի կողմից, ով անվանել է նրան «փորձություն 626»։ Նրան ստեղծել են գալակտիկայի ամենաուժեղ և վտանգավոր գեներից, որոնք միմյանց միացված են եղել էլեկտրաէներգիային, որպեսզի սկսեն մոլեկուլի ձևավորումը և մարմնի ստեղծման ընթացքը։ Սակայն երբ փորձությունը վերջացավ, Ջամբան հիասթափվեց նրանից, թե որքան նուրբ էր նա ստացվել։ Ամեն դեպքում, շուտով Ջամբան տեսավ 626-ի ավերիչ ներուժը և սկսեց լիցքավորել նրան մոլեկուլներով, բայց ան այն բանից առաջ, թե ինչպես է Ստիչը ամբողջովին լիցքավորված մոլեկուլներով, Գալակտիկայի Դաշնության ոստիկանները երկուսին էլ ձերբակալեցին։ Հետագայում 626-ը Բարձրագույն Խորհրդի կողմից ցմահ աքսորվեց աստղակերպների անապատ։ Կապիտան Գանտուն, ով ատում է նրան, պետք է «վտանգավոր արարածի» համար ծառայեր որպես ուղեկցորդ։ Բայց Ստիչը ուրիշ ծրագրեր ուներ և փախչում է, ինչից հետո վայրէջք է կատարում և վթարի է ենթարկվում Հավայան կղզիների Կաուաի կղզում։ Ձևանում էր շուն, որպեսզի թաքնվի իրեն հետապնդողներից, 626-ը ամբողջովին Լիլոյի՝ փոքրիկ աղջկա, խնամակալության տակ էր, ով նաև նրա անունը դրեց «Ստիչ»։
Լիլոն Ստիչին սովորեցնում է լինել բարի՝ օրինակ բերելով Էլվիս Պրեսլիին։ Սկզբում նրա փորձերը թվում էին ապարդյուն, քանի որ Ստիչն ի վիճակի չէր իր այդ ավերիչ ծրագրով ճնշել իր շրջապատին։ Բայց ամեն դեպքում Լիլոն ուրախանում էր իր նոր «շան» համար։ Եվ չնայած սկզբում նա ցանկանում էր աղջկան օգտագործել որպես սովորական վահան Ջամբայի և գործակալ Պլիկլիի դեմ, որի առաքելությունն էր բռնել կամակոր հերոսին, Ստիչը աստիճանաբար սկսում է ընկերական հարաբերություններ կառուցել Լիլոյի հետ, որոնք ցույց էին տալիս նրան իր ամբողջ հմայքով, երբ փրկում էր իրեն Գանտուի ճիրաններից։ Նման հերոսությունից հետո, Բարձրագույն Խորհուրդը թույլ տվեց Ստիչին մնալ երկրի վրա «աքսորի» վիճակում, վերակացու Լիլոյի հետ, որպես իր արարքների արդարացում Լիլոն հայտնում է Ստիչի շներին կացարան հանձնելու հավաստագիրը։ Արդյունքում Լիլոն դառնում է Ստիչի ոչ միայն լավագույն ընկերը, այլ նաև քույրը, հնարավոր է, և ոչ միայն Ստիչի համար։
Լիլո և Ստիչ 2. Ստիչի մեծ խնդիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստիչն իրեն հիանալի է զգում Լիլոյի հետ, և այլևս չի ցանկանում ավերել շրջապատը (չնայած նա նաև տաքարյուն և չարաճճի էր), լԼիլոն ապրում էր Ջամբոյի և Պլիկլիի հետ այնքան ժամանակ, մինչև որ չսկսեց «աշխատել առանց ընդմիջումների»։ Քանի որ այն ամբողջովին չէր լիցքավորվել մինչև ստեղծվելը, Ստիչը պարբերաբար ձախողումներ էր ապրում, որոնք վերադարձնում էին նրան ի սկզբանե վերամշակված ավերիչ ծրագրին։ Նկատելով դա՝ Ջամբան կառուցում է տեսախցիկի համար հարմար խցիկ Ստիչին հետևելու համար։ Միևնույն ժամանակ հենց ինքը՝ Ստիչը, չցանկանալով վնաս պատճառել նրան, ում նա սիրում էր, և չիմանալով Ջամբայի ծրագրերի մասին, փորձեր է կատարում երկիր մոլորակը լքելու և դատարկ մոլորակ թռչելու համար, իսկ Լիլոն, Ջամբան և մյուսները հուսահատված վիճակում ցանկանում էին նրան վերադարձնել ու լիցքավորել։ Չնայած նրան, որ նրանք չափազանց ուշ էին Ստիչի վրա տեղադրված տեսախցիկով լիցքավորում նրան, նա վերածնվում է ծնորհիվ Լիլոյի սիրո և հավատում է, որ սերն ուժեղ է մահից.։
Ստիչի նոր արկածները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստիչը բացահայտում է մնացած 625 փորձերը, որոնք փակված էին պահոցներում, որոնց վրա կային դեհիդրատացված գնդիկների տեսքով թվեր այն բանի համար, որպեսզի փրկեն Ջամբային, ում առևանգել էր դոկտոր Խամյակսվիլը։ Կազմակերպվում է չար հերոսի փոխանակումը փորձերով, բայց արդյունքում ամեն ինչ վերջանում է բոլոր հերոսների ազատ արձակմամբ, և միաժամանակ Լիլոյի և Ստիչի առևանգմամբ։ Այնուհետև Խամյակսվիլը փորձում է պատճենել Ստիչին, բայց նրան փրկում է փորձություն 221-ը («Սպարկի»), ն։ Դրանից հետո Ստիչը փրկում է Լիլոյին և վայէջք է կատարում Խամյակսվիլի նավի վրա ու վերադառնում է Հավայան կղզիներ, որտեղ Բարձրագույն Խորհուրդը սպասում էր իրենց, որպեսզի ձերբակալի Խամյակսվիլին։
Լերոյ և Ստիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլոն ու Ստիչը հավաքում են բոլոր 625 հերոսներին, գտնում են նրանց համար տուն և աշխատանք։ Ստիչին նշանակում են ռազմանավատորմի նավապետ Մեծ կարմիր (մեծ կարմիր հածանավ), ում, Ջամբային վերադարձնում են իր լաբորատորիան, որտեղ էլ նա ստեղծել էր Ստիչին։ Պլիկլիին նշանակում են պրոֆեսոր Գալակտիկայի համալսարանում։ Խամյակսվիլը փախչում է խիստ ռեժիմով աստերոիդից և գնում է Ջամբայի լաբորատորիա։ Խամյակսվիլը նկատում է,որ Ջամբան աշխատում է 628 փորձության վրա, և սպառնալով Ջամբային՝ ցանկանում է այն ստանալ։ 629 փորձության աշխատանքների ավարտին, նա ստացավ «Լերոյ» անունը։ Նա տիրապետում էր այն նույն հատկություններին, ինչին Ստիչը, բայց շատ անգամներ գերազանցում էր նրան իր ուժով։ Խամյակսվիլը ստեղծում է մոտ Լերոյի 600 պատճեն և գողանում է բոլոր 625 նմուշները։ Սակայն Լերոն ունի մի թույլ կողմ, որը Ալոխ Օեի երգը։ Լերոյի հետ պայքարից հետո, Ստիչը, Ջամբան և Պլիկլին վերադառնում են երկիր մոլորակ, իսկ Խամյակսվիլին Լերոյի հետ կալանավորում են։
Ստիչ (անիմե)
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցավ մի քանի տարի Լիլոյի և Ստիչի վերջին արկածներից։ Լիլոն մեծացավ, իսկ Ստիչը իր անմահությամբ մնաց նույն աշխույժ և խաղասեր այլմոլորակայինը։ Լիլոն գնում է սովորելու, բայց շուտով պայմանավում է հանդիպել նրա հետ։ Ցավոք նա չկարողացավ գալ և Ստիչը երկար ժամանակ սպասեց նրան ծովի ափին, վերցրեց Ջամբայի տիեզերանավը և ամեն ինչ ոչնչացնել, ինչից հետո, Ջամբայի և Պլիկլիի հետ ընկնում է սև անցքի մեջ և իջնում ճապոնական կղզիներ, որտեղ հանդիպում են Յունային։ Այստեղ էլ սկսվում են նոր արկածներ․․․
Ստիչ և Այ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լիլո և Ստիչ» մուլտսերիալի շարունակությունը։ Այս անգամ Ստիչին հետևում է մի մեծ որս, և հերոսները կրկի ճանապարհ են ընկնում։ Այս անգամ գործողությունները տեղի են ունենում Չինաստանում։ Ստիչը ծանոթանում է մի չինացի աղջկա հետ, ում անունը Այ էր, ինչից հետո նրանք ընկերանում են։ Նրանք միասին փորձում են վերականգնել Ստիչի հիշողությունը, զուգահեռաբար պայքարում են չարի դեմ։
Արտաքին տեսք և բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստիչ՝ գենետիկական փորձաքննություն, օտարական կապույտ-երկնագույն երանգով։ Ստիչի հասակը մոտ 3 ֆուտ է (կամ 90 սանտիմետր)։ Նա շատ է նման կոալայի, այդ պատճառով կերպարների մեծ մասը նրան չի ընդունում որպես շուն։ Նա ունի նաև արտաքինը փոխելու սահմանափակ հնարավորություն, օժտված է երկրորդ «զույգ ձեռքերը» օգտագործելու հմտությամբ, մեջքին կան ալեհավաք ու երեք ասեղներ, որոնք վերցված են նախապատմական շրջանի սողուններից։ Նա ունի կորացած ճանկերով կարճ թաթեր, երկար, նապաստակի ականջներ, կլոր քիթ և օվալաձև (ամեն դեպքում, երբ նա նայում է լույսի ճառագայթներին) աչքեր։
Բնավորությամբ, ի սկզբանե, Ստիչը ներկայացվում է որպես գազան, ով շարժվում է շուրջ բոլորը ավերելու ցանկությամբ, իսկ նրա հիանալի մտածողությունը դարձրեց նրան էլ ավելի վտանգավոր։ Բայց հանկարծակի առաջացած ընկերությունը Լիլոյի հետ նրան դարձրեց բարեհամբույր, բարի և հոգատար։ Բայց մի քանի կենդանական սովորույթներ, մասնավորապես փոքրիկ կոպտությունը, դեռևս բնորոշ է նրան։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստիչն ունի օտարականի համար շատ անկանոն հմտություններ. նա փամփուշտից ոչնչացվող չէ (գրեթե), ունի գիշերային և ինֆրակարմիր տեսողություն, ձայնի բարձր զգացողություն, իրերի զանգվածը 3000 անգամ ավելի բարձրացնելու հմտություն (բայց անգամ մի գրամ ոչ ավելի), կրակի մեջ չայրվելու, շատ բարձր ցատկելու, առաստաղներին բարձրանալու, ոլորվեուլ, գերհզոր համակարգչից ավելի արագ մտածելու, տարբեր տրանսպորտային միջոցներ վարելու հմտություններ և կարող է հանել ուտելիք հենց իր փորից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրելի հերոսների հանրագիտարան. — Эксмо, 2015. — С. 110. — 136 с. — (Disney. Коллекционное издание). — ISBN 978-5-699-80296-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Крис Сандерс (режиссёр) (2002)։ Лило и Стич (анимационный фильм)։ Walt Disney
- ↑ Майкл ЛаБаш, Тони Леондис (режиссёры) (2005)։ Лило и Стич 2: Большая проблема Стича (анимационный фильм)։ DisneyToon Studios
- ↑ «Способности Стича (англ. видео)»։ YouTube
- ↑ «Стич не поднимает вес больше, чем в 3000 раз больше себя (рус, видео, 17:23)»։ YouTube