Սեքվոյա մշտադալար
Գիտական դասակարգում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Sequoiadendron sempervirens
Endl.
|
Սեքվոյա մշտադալար (լատին․՝ Sequoiadendron sempervirens), նոճազգրիների ընտանիքի, սեքվոյա ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հսկայական մշտադալար ծառեր են, որոնց բարձրությունը հաճախ անցնում է 100-ից, իսկ բնի տրամագիծը երբեմն հասնում է 6—9 մետրի։ Ապրում են 2000 տարուց ավելի։ Բունը ուղիղ է։ Ծեր ծառերի մոտ կեղևը երբեմն հասնում է մինչև 70 սմ հաստության։ Փշատերևները տափակ են, գծա-նշտարաձև, 1,5—2,0 սմ երկարությամբ և 2 —3 մմ լայնությամբ, վերևից փայլուն, մուգ կանաչ, ներքևից ավելի բաց գույնի, երկու սպիտակ հերձանցքային շերտիկներով, ընձյուղների վրա դասավորված են երկշարք, սանրաձև։ Կոները օվալաձև են կամ գնդաձև, կարմրադարչնագույն, 1,8—2,5 սմ երկարությամբ և 1,5—1,8 սմ լայնությամբ։ Արագաաճ ծառատեսակ է և տվերատար։ Պահանջկոտ է ինչպես հողի, այնպես էլ օդի խոնավության նկատմամբ։ Վատ է տանում երաշտը։ Նախընտրում է խոր, ալոլվյալ, բերովի հովտային հողերը։ Կարող է աճել նաև փոքր հզորության, քարքարոտ, սննդանյութերով աղքատ հողերում, սակայն այս դեպքում թույլ աճ է տալիս։ Ավելի ջերմասեր է, քան սեքվոյադենդրոնը։ Առանց վնասվելու կարող է դիմանալ մինչև -10 —12° սառնամանիքներին։ Ընձյուղներ առաջացնելու մեծ ընդունակություն ունի և բնային ու արմատային մացառներով հեշտությամբ վերականգնվում է։ Սերմերի ծլունակությունը բարձր չէ։ Էկոլոգիական խումբը՝ I:
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Ամերիկայի Խաղաղ օվկիանոսյան շրջանի մերձափնյա լեռներում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստան է ներմուծված 1965 թվականին (Իջևանի դենդրարիում) Բաթումի բուսաբանական այգուց՝ երկամյա սերմնաբույսերով։ — 16,5° սառնամանիքների դեպքում 1968—1969 թվականների ձմռանը մասամբ վնասվել են ասեղնատերևները և երիտասարդ շիվերի ծայրերը, սակայն հաջորդ վեգետացիոն շրջանում լրիվ վերականգնվել են։ Իջևանում, կանոնավոր ոռոգման պայմաններում միջին աճը կազմում է 50—60 սմ։ Վնասատուներով և հիվանդություններով վարակվելու դեպքեր չեն նկատվել։ Հեռանկարային է Հայաստանի խոնավ, մերձարևադարձային շրջանների համար։ Կարելի է օգտագործել ինչպես խմբերով, այնպես էլ որպես սոլիտեր։ Մշակության հավանական շրջանը՝ 9[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 71։