Սեքվոյա մշտադալար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ ասեղնատերևավորներ ասեղնատերևավորներ
Ընտանիք Նոճազգիներ
Ցեղ Սեքվոյա
Տեսակ Սեքվոյա մշտադալար
Լատիներեն անվանում
Sequoiadendron sempervirens
Endl.

Սեքվոյա մշտադալար (լատին․՝ Sequoiadendron sempervirens), նոճազգրիների ընտանիքի, սեքվոյա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկայական մշտադալար ծառեր են, որոնց բարձրությունը հաճախ անցնում է 100-ից, իսկ բնի տրամագիծը երբեմն հասնում է 6—9 մետրի։ Ապրում են 2000 տարուց ավելի։ Բունը ուղիղ է։ Ծեր ծառերի մոտ կեղևը երբեմն հասնում է մինչև 70 սմ հաստության։ Փշատերևները տափակ են, գծա-նշտարաձև, 1,5—2,0 սմ երկարությամբ և 2 —3 մմ լայնությամբ, վերևից փայլուն, մուգ կանաչ, ներքևից ավելի բաց գույնի, երկու սպիտակ հերձանցքային շերտիկներով, ընձյուղների վրա դասավորված են երկշարք, սանրաձև։ Կոները օվալաձև են կամ գնդաձև, կարմրադարչնագույն, 1,8—2,5 սմ երկարությամբ և 1,5—1,8 սմ լայնությամբ։ Արագաաճ ծառատեսակ է և տվերատար։ Պահանջկոտ է ինչպես հողի, այնպես էլ օդի խոնավության նկատմամբ։ Վատ է տանում երաշտը։ Նախընտրում է խոր, ալոլվյալ, բերովի հովտային հողերը։ Կարող է աճել նաև փոքր հզորության, քարքարոտ, սննդանյութերով աղքատ հողերում, սակայն այս դեպքում թույլ աճ է տալիս։ Ավելի ջերմասեր է, քան սեքվոյադենդրոնը։ Առանց վնասվելու կարող է դիմանալ մինչև -10 —12° սառնամանիքներին։ Ընձյուղներ առաջացնելու մեծ ընդունակություն ունի և բնային ու արմատային մացառներով հեշտությամբ վերականգնվում է։ Սերմերի ծլունակությունը բարձր չէ։ Էկոլոգիական խումբը՝ I:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի Խաղաղ օվկիանոսյան շրջանի մերձափնյա լեռներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան է ներմուծված 1965 թվականին (Իջևանի դենդրարիում) Բաթումի բուսաբանական այգուց՝ երկամյա սերմնաբույսերով։ — 16,5° սառնամանիքների դեպքում 1968—1969 թվականների ձմռանը մասամբ վնասվել են ասեղնատերևները և երիտասարդ շիվերի ծայրերը, սակայն հաջորդ վեգետացիոն շրջանում լրիվ վերականգնվել են։ Իջևանում, կանոնավոր ոռոգման պայմաններում միջին աճը կազմում է 50—60 սմ։ Վնասատուներով և հիվանդություններով վարակվելու դեպքեր չեն նկատվել։ Հեռանկարային է Հայաստանի խոնավ, մերձարևադարձային շրջանների համար։ Կարելի է օգտագործել ինչպես խմբերով, այնպես էլ որպես սոլիտեր։ Մշակության հավանական շրջանը՝ 9[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 71։