Սերգեյ Կրիվեց
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բելառուս | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 8, 1986[1][2][3][…] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 177 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 74[5][6] | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Դինամո Բրեստ | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | 9 | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 26.09.2019: |
Սերգեյ Վյաչեսլավովիչ Կրիվեց (բելառուս․՝ Сяргей Вячаслававіч Крывец, հունիսի 8, 1986[1][2][3][…], Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), բելառուս ֆուտբոլիստ, «Դինամո Բրեստ» ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Բելառուսի ազգային հավաքականում։ Բելառուսի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ (2009)[7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բելկարդ» (Գրոդնո) մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Սեմերիկովը։ Բելառուսի առաջնությունում առաջին անգամ խաղացել է 2004 թվականին «Լոկոմոտիվ» ակումբի կազմում (Մինսկ, հետագայում կոչվել է ՍԿՎԻՉ), մրցաշրջանի արդյունքներով դարձել է լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը․ նա խփել է 12 գոլ և երրորդ տեղը կիսել Դմիտրի Գավրիլովիչի («Վերաս» ակումբ) և Միխայիլ Երեմչուկի հետ։ 2006 թվականին նաՍերգեյ Կրիվեցը տեղափոխվել է ԲԱՏԷ, որտեղ սկսել է խաղալ որպես հարձակվող կիսապաշտպան և ստացել 10 համարի մարզաշապիկ։
ԲԱՏԷ ակումբի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2008/09 մրցաշրջանին[8] («Անդերլեխտի» դեմ արտագնա խաղում իրավցրել է տուգանայինը և 2-րդ տուրի՝ «Յուվենտուսի» դեմ տնային խաղում խփել գոլ) և Եվրոպայի լիգա 2009/10 մրցաշրջանին[9][10] (խփել է գոլ «Մակեդոնիայի» դեմ խաղում և ձևակերպել դուբլ «Վենտսպիլսի» դեմ խաղում)։
2009 թվականի դեկտեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Լեխի» հետ 3,5 տարի ժամկետով[11], որոնցից նա թիմում խաղացել է միայն երեք տարի։ 2010 թվականին թիմի հետ հաղթել է Լեհաստանի առաջնությունում։ Մասնակցել է Եվրոպա լիգայի 2010/11-ին[12][13]։ Նախատեսվել է, որ 2012 թվականի մրցաշրջանում Կրիվեցը պետք է լիներ հիմնական կազմի մշտական խաղացող։ Բայց 2012 թվականի հուլիսի 9-ին տեղափոխվել է «Ցզյանսու Սայնթի» ակումբ[14]։ 2013 թվականի հունիսի 21-ին պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, խաղացողն ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։
2013 թվականի հուլիսի 6-ին Սերգեյ Կրիվեցը վերադարձել է ԲԱՏԷ։ Աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկվել է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը[7][15]։
2014 թվականի օգոստոսի 28-ին դարձել է «Մեց» ակումբի խաղացող[16] (պայմանագրի ժամկետը՝ 3 տարի)[17][18]։
2016-2017 մրցաշրջանում նա հանդես է եկել լեհական Էքստրակլասի աութսայդեր «Վիսլայի» (Պլոցկ) կազմում։
2017 թվականի ամռանը տեղափոխվել է «Արկա» (Գդինյա) ակումբ։
2018 թվականի հունիսին Սերգեյ Կրիվեցը պայմանագիր է կնքել «Դինամո Բրեստ» ակումբի հետ 2,5 տարի ժամկետով[19]։ 2018 թվական վերջին՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում, Սերգեյ Կրիվեցը ծանր վնասվածք է ստացել և ենթարկվել վիրահատության[20]։ Խաղադաշտ վերադարձել է միայն 2019 թվականի օգոստոսին[21]։
Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին մասնակցել է Շվեդիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։
Բելառուսի ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2008 թվականի փետրվարի 2-ին՝ մասնակցելով Մալթայում կայացած ազգային հավաքականների XVI միջազգային մրցաշարի՝ Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղին (2։ 0)։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի հոկտեմբերի 12-ին՝ 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում (2։0), որն անցկացվել է Մինսկում։
2014 թվականի մարտի 5-ին Սոֆիայում կայացած Բուլղարիայի հավաքականի հետ ընկերական խաղում Կրիվեցը դարձել է Բելառուսի հավաքականի՝ արտագնա խաղում խփված 100-րդ գոլի հեղինակը[22]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԲԱՏԷ
- Բելառուսի չեմպիոն (6) – 2006, 2007, 2008, 2009, 2013, 2014
- Բելառուսի գավաթակիր (1) – 2005/06
- Բելառուսի Սուպերգավաթի դափնեկիր (1) – 2014 թ
- «Լեխ»
- Լեհաստանի չեմպիոն (1) – 2009/10
- «Ցզյանսու Սայնթի»
- ՉՖԱ Սուպերգավաթի դափնեկիր (1) –2013[23]
- «Դինամո Բրեստ»
- Բելառուսի չեմպիոն – 2019
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բելառուսի լավագույն ֆուտբոլիստ (2014)
- Բելառուսի առաջնության լավագույն ֆուտբոլիստ (2009)
- Բելառուսի առաջնության լավագույն կիսապաշտպան (2014)
- Հինգ անգամ ընդգրկվել է Բելառուսի առաջնության 22 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում՝ ԲՖՖ վարկածով – 2007, 2008, 2009, 2013, 2014
- «BelSwissBank» Ալեքսանդր Պրոկոպենկոյի անվան մրցանակի դափնեկիր «ֆուտբոլային տաղանդի և Բելառուսի համար խաղում ցուցաբերած նվիրվածության համար» անվանակարգում (2008, 2014)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Сергей Кривец (9) - Полузащитник» (ռուսերեն). ФК Динамо-Брест. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Сергей Кривец (Sergei Krivets). Полузащитник футбольного клуба "Динамо-Брест"» (ռուսերեն). Прессбол. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 7,0 7,1 «Сергей Кривец — футболист БАТЭ» (ռուսերեն). 2013 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Сергей Вячеславович Кривец - Лига чемпионов 2008/2009 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Чемпионат.com. Дата обращения 5 октября 2019.
- ↑ Сергей Вячеславович Кривец - Лига чемпионов 2009/2010 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Чемпионат.com. Дата обращения 5 октября 2019.
- ↑ Сергей Вячеславович Кривец - Лига Европы 2009/2010 Արխիվացված 2016-03-06 Wayback Machine. Чемпионат.com. Дата обращения 5 октября 2019.
- ↑ «Сергей Кривец стал игроком польского «Леха»». naviny.by (ռուսերեն). 2009 թ․ դեկտեմբերի 23.
- ↑ Сергей Вячеславович Кривец - Лига чемпионов 2010/2011 Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. Чемпионат.com. Дата обращения 5 октября 2019.
- ↑ «Сергей Вячеславович Кривец - Лига Европы 2010/2011 - Футбол - Чемпионат». Чемпионат.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Трансфер. Сергей Кривец: испытал шок». pressball.by (ռուսերեն). 2012 թ․ հուլիսի 11.
- ↑ «Сергей Кривец: в БАТЭ как дома» (ռուսերեն). 2013 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Сергей Кривец перешел в «Мец»» (ռուսերեն). 2014 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Sergei Krivets signe au FC Metz!» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Азаркевич С. (2014 թ․ սեպտեմբերի 1). «Наш брат мусью. Сергей Кривец: спасибо БАТЭ» (ռուսերեն). Прессбол.
- ↑ «Сергей Кривец перешел в брестское "Динамо"» (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Арендовали форварда из серии "А", победили клуб Каннаваро. Как проводит межсезонье брестское "Динамо"» (ռուսերեն). Прессбол. 2019 թ․ փետրվարի 25.
- ↑ «Cергей Кривец восстановился после травмы (ВИДЕО)» (ռուսերեն). Футбольный клуб Динамо-Брест. 2019 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Сергей Кривец забил в ворота болгар сотый гостевой гол сборной Беларуси» (ռուսերեն). Прессбол. 2014 թ․ մարտի 6.
- ↑ ««Не ожидал, что выйду в старте»». Tribuna.com (ռուսերեն). 2013 թ․ մարտի 11.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Профиль и статистика» (ռուսերեն). сайт ФК БАТЭ. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կրիվեց» հոդվածին։ |
|