Սերգեյ Կրիվեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սերգեյ Կրիվեց
Siarhiej Kryviec 2011 (2).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Belarus.svg Բելառուս
Ծննդյան ամսաթիվ հունիսի 8, 1986(1986-06-08)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր Գրոդնո, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 74[4][5]
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բելառուս Դինամո Բրեստ
Համար 9
Պատանեկան կարիերա
Բելառուս Բելկարդ ՄՊՄԴ (Գրոդնո)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2005 Բելառուս Լոկոմոտիվ (Մինսկ) 52 (15)
2005—2009 Բելառուս ԲԱՏԷ 92 (28)
2010—2012 Լեհաստան Լեխ 59 (8)
2012—2013 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Ցզյանսու Սայնտի 20 (1)
2013—2014 Բելառուս ԲԱՏԷ 35 (18)
2014—2016 Ֆրանսիա Մեց 36 (2)
2014—2015  Ֆրանսիա Մեց-2 6 (1)
2016—2017 Լեհաստան Վիսլա (Պլոցկ) 23 (2)
2017—2018 Լեհաստան Արկա (Գդինյա) 10 (2)
2018— Բելառուս Դինամո Բրեստ 11 (1)
Ազգային հավաքական
2004 Բելառուս Բելառուս (մինչև 19) 11 (3)
2006—2009 Բելառուս Բելառուս (մինչև 21) 25 (5)
2008—2016 Բելառուս Բելառուս 38 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26.09.2019:

Սերգեյ Վյաչեսլավովիչ Կրիվեց (բելառուս․՝ Сяргей Вячаслававіч Крывец, հունիսի 8, 1986(1986-06-08)[1][2][3][…], Գրոդնո, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, «Դինամո Բրեստ» ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Բելառուսի ազգային հավաքականում։ Բելառուսի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ (2009)[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բելկարդ» (Գրոդնո) մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Սեմերիկովը։ Բելառուսի առաջնությունում առաջին անգամ խաղացել է 2004 թվականին «Լոկոմոտիվ» ակումբի կազմում (Մինսկ, հետագայում կոչվել է ՍԿՎԻՉ), մրցաշրջանի արդյունքներով դարձել է լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը․ նա խփել է 12 գոլ և երրորդ տեղը կիսել Դմիտրի Գավրիլովիչի («Վերաս» ակումբ) և Միխայիլ Երեմչուկի հետ։ 2006 թվականին նաՍերգեյ Կրիվեցը տեղափոխվել է ԲԱՏԷ, որտեղ սկսել է խաղալ որպես հարձակվող կիսապաշտպան և ստացել 10 համարի մարզաշապիկ։

ԲԱՏԷ ակումբի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2008/09 մրցաշրջանին[7] («Անդերլեխտի» դեմ արտագնա խաղում իրավցրել է տուգանայինը և 2-րդ տուրի՝ «Յուվենտուսի» դեմ տնային խաղում խփել գոլ) և Եվրոպայի լիգա 2009/10 մրցաշրջանին[8][9] (խփել է գոլ «Մակեդոնիայի» դեմ խաղում և ձևակերպել դուբլ «Վենտսպիլսի» դեմ խաղում)։

2009 թվականի դեկտեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Լեխի» հետ 3,5 տարի ժամկետով[10], որոնցից նա թիմում խաղացել է միայն երեք տարի։ 2010 թվականին թիմի հետ հաղթել է Լեհաստանի առաջնությունում։ Մասնակցել է Եվրոպա լիգայի 2010/11-ին[11][12]։ Նախատեսվել է, որ 2012 թվականի մրցաշրջանում Կրիվեցը պետք է լիներ հիմնական կազմի մշտական խաղացող։ Բայց 2012 թվականի հուլիսի 9-ին տեղափոխվել է «Ցզյանսու Սայնթի» ակումբ[13]։ 2013 թվականի հունիսի 21-ին պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, խաղացողն ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

2013 թվականի հուլիսի 6-ին Սերգեյ Կրիվեցը վերադարձել է ԲԱՏԷ։ Աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկվել է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը[6][14]։

2014 թվականի օգոստոսի 28-ին դարձել է «Մեց» ակումբի խաղացող[15] (պայմանագրի ժամկետը՝ 3 տարի)[16][17]։

2016-2017 մրցաշրջանում նա հանդես է եկել լեհական Էքստրակլասի աութսայդեր «Վիսլայի» (Պլոցկ) կազմում։

2017 թվականի ամռանը տեղափոխվել է «Արկա» (Գդինյա) ակումբ։

2018 թվականի հունիսին Սերգեյ Կրիվեցը պայմանագիր է կնքել «Դինամո Բրեստ» ակումբի հետ 2,5 տարի ժամկետով[18]։ 2018 թվական վերջին՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում, Սերգեյ Կրիվեցը ծանր վնասվածք է ստացել և ենթարկվել վիրահատության[19]։ Խաղադաշտ վերադարձել է միայն 2019 թվականի օգոստոսին[20]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին մասնակցել է Շվեդիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Բելառուսի ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2008 թվականի փետրվարի 2-ին՝ մասնակցելով Մալթայում կայացած ազգային հավաքականների XVI միջազգային մրցաշարի՝ Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղին (2։ 0)։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի հոկտեմբերի 12-ին՝ 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում (2։0), որն անցկացվել է Մինսկում։

2014 թվականի մարտի 5-ին Սոֆիայում կայացած Բուլղարիայի հավաքականի հետ ընկերական խաղում Կրիվեցը դարձել է Բելառուսի հավաքականի՝ արտագնա խաղում խփված 100-րդ գոլի հեղինակը[21]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԱՏԷ
  • Բելառուսի չեմպիոն (6) – 2006, 2007, 2008, 2009, 2013, 2014
  • Բելառուսի գավաթակիր (1) – 2005/06
  • Բելառուսի Սուպերգավաթի դափնեկիր (1) – 2014 թ
«Լեխ»
«Ցզյանսու Սայնթի»
  • ՉՖԱ Սուպերգավաթի դափնեկիր (1) –2013[22]
«Դինամո Բրեստ»
  • Բելառուսի չեմպիոն – 2019

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսի լավագույն ֆուտբոլիստ (2014)
  • Բելառուսի առաջնության լավագույն ֆուտբոլիստ (2009)
  • Բելառուսի առաջնության լավագույն կիսապաշտպան (2014)
  • Հինգ անգամ ընդգրկվել է Բելառուսի առաջնության 22 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում՝ ԲՖՖ վարկածով – 2007, 2008, 2009, 2013, 2014
  • «BelSwissBank» Ալեքսանդր Պրոկոպենկոյի անվան մրցանակի դափնեկիր «ֆուտբոլային տաղանդի և Բելառուսի համար խաղում ցուցաբերած նվիրվածության համար» անվանակարգում (2008, 2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  4. «Сергей Кривец (9) - Полузащитник» (ռուսերեն)։ ФК Динамо-Брест։ Վերցված է 2019-10-05 
  5. «Сергей Кривец (Sergei Krivets). Полузащитник футбольного клуба "Динамо-Брест"» (ռուսերեն)։ Прессбол։ Վերցված է 2019-10-05 
  6. 6,0 6,1 «Сергей Кривец — футболист БАТЭ» (ռուսերեն)։ 2013-07-06 
  7. Сергей Вячеславович Кривец - Лига чемпионов 2008/2009 Archived 2016-03-04 at the Wayback Machine.. Чемпионат.com. Дата обращения 5 октября 2019.
  8. Сергей Вячеславович Кривец - Лига чемпионов 2009/2010 Archived 2016-03-04 at the Wayback Machine.. Чемпионат.com. Дата обращения 5 октября 2019.
  9. Сергей Вячеславович Кривец - Лига Европы 2009/2010 Archived 2016-03-06 at the Wayback Machine.. Чемпионат.com. Дата обращения 5 октября 2019.
  10. «Сергей Кривец стал игроком польского «Леха»»։ naviny.by (ռուսերեն)։ 2009-12-23 
  11. Сергей Вячеславович Кривец - Лига чемпионов 2010/2011 Archived 2015-09-24 at the Wayback Machine.. Чемпионат.com. Дата обращения 5 октября 2019.
  12. «Сергей Вячеславович Кривец - Лига Европы 2010/2011 - Футбол - Чемпионат»։ Чемпионат.com (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2019-10-05 
  13. «Трансфер. Сергей Кривец: испытал шок»։ pressball.by (ռուսերեն)։ 2012-07-11 
  14. «Сергей Кривец: в БАТЭ как дома» (ռուսերեն)։ 2013-07-06 
  15. «Сергей Кривец перешел в «Мец»» (ռուսերեն)։ 2014-08-28 
  16. «Sergei Krivets signe au FC Metz!» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է 2014-08-28 
  17. Азаркевич С. (2014-09-01)։ «Наш брат мусью. Сергей Кривец: спасибо БАТЭ» (ռուսերեն)։ Прессбол 
  18. «Сергей Кривец перешел в брестское "Динамо"» (ռուսերեն)։ 2018-06-15։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին։ Վերցված է 2018-06-16 
  19. «Арендовали форварда из серии "А", победили клуб Каннаваро. Как проводит межсезонье брестское "Динамо"» (ռուսերեն)։ Прессбол։ 2019-02-25 
  20. «Cергей Кривец восстановился после травмы (ВИДЕО)» (ռուսերեն)։ Футбольный клуб Динамо-Брест։ 2019-08-16։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-18-ին։ Վերցված է 2020-04-27 
  21. «Сергей Кривец забил в ворота болгар сотый гостевой гол сборной Беларуси» (ռուսերեն)։ Прессбол։ 2014-03-06 
  22. ««Не ожидал, что выйду в старте»»։ Tribuna.com (ռուսերեն)։ 2013-03-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]