Jump to content

Սեսիլյա Յարլսկուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլյա Յարլսկուգ
Ծնվել է1941[1]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԼունդի համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս-տեսաբան
ԱշխատավայրԼունդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[3] և Ավստրիայի գիտությունների ակադեմիա

Սեսիլիա Յարլսկուգ (շվեդ.՝ Cecilia Jarlskog, 1941[1]), տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում գործունեություն ծավալող շվեդ տեսաբան, ֆիզիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլիա Յարլսկուգը ֆիզիկայի դոկտորի աստիճան է ստացել 1970 թվականին Լունդի համալսարանում տարրական մասնիկների վերաբերյալ ատենախոսության համար (ատենախոսության թեման՝ Leptonic weak interactions and effects of the electromagnetic interactions on decay processes): 1976-1985 թվականներին պրոֆեսոր է եղել Բերգենում (Նորվեգիա), 1985-1994 թվականներին՝ Շվեդիայում։ 1994 թվականից Լունդի համալսարանի պրոֆեսոր է։

Սեսիլիա Յարլսկուգն առավել հայտնի է տարրական մասնիկների ոլորտում իր հետազոտություններով, նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է CP ինվարիանտության խախտումները, գերհամաչափությունը և Մեծ միավորման տեսությունները։ Հայտնաբերել է ինվարիանտային մեծությունների նոր դաս CP-խախտումների սուպերսիմետրիկ մոդելներում, որոնք կոչվում են Յարլսկուգ ինվարիանտներ։ Ավելի քան 150 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, դրանց թվում՝ Invariations of Lepton Mass Matrices and CP and T violation in Neutrino Oscillations, On the Wings of Physics, Ambiguities Pertaining to Quark-Lepton Complementarity։ Սեսիլիան եղել է մի քանի գիտական գրքերի խմբագիր, ինչպես նաև «Գունար Կելլենի դիմանկարը. ֆիզիկայի ընկնող աստղ և վաղ քվանտային դաշտի տեսության բանաստեղծ» իր գիտական ղեկավար Գունար Կելլենի կենսագրության[4] և քվանտային ֆիզիկայի բնագավառում նվաճումների մասին գրքի հեղինակը (Portrait of Gunnar Källén: A Physics Shooting Star and Poet of Early Quantum Field Theory)[5]։

1970-1972 թվականներին Սեսիլիա Յարլսկուգն աշխատել է ՑԵՌՆ-ում, 1982-1986 թվականներին՝ ՑԵՌՆ-ի գիտական քաղաքականության կոմիտեում, 1998-2004 թվականներին՝ ՑԵՌՆ-ի գլխավոր տնօրենի խորհրդական։ 1984 թվականից Սեսիլիա Յարլսկուգը եղել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի, 1997 թվականից՝ Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի, իսկ 2005 թվականից՝ Եվրոպական ակադեմիայի անդամ։ 1996 թվականից Նոբելյան կոմիտեի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 1989-2000 թվականներին եղել է ֆիզիկայի գծով Շվեդիայի Նոբելյան կոմիտեի անդամներից մեկը։

Յարլսկուգը համարվում է Նորվեգիայի տեսական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահը և Տեսական ու կիրառական ֆիզիկայի միջազգային միության նախագահը[6]։

Սեսիլիա Յարլսկուգը տիրապետում է գեղարվեստական երևակայության՝ համեմատելով նեյտրինոն վամպիրների հետ, քանի որ դրանք արտացոլում չունեն[7] և սիրում է նկարել՝ տարբեր եղանակներով նկարներ պատկերելով թղթի վրա, փոխելով դրանց չափը, ձևն ու գույնը։ Սա հոբբի է, որը նա երկար ժամանակ պահպանում է և ասում է, որ գույնի հանդեպ իսկական կիրք է զգում․ «Ես սիրում եմ նկարել… և իմ դասախոսությունների ժամանակ հաճախ եմ գունավորում պրեզենտացիաների տեքստը»[8]։

Սեսիլիա Յարլսկուգի մասին «Լունդյան ֆիզիկոսների կիրքը նեյտրինոների նկատմամբ» (շվեդ.՝ Lundafysiker med passion för neutriner) յուրահատուկ վերնագրով հրապարակումներից մեկում ներկայացվում են նրա խոսքերը․ «Ամենագեղեցիկ բանը, որ ես արել եմ դա մաթեմատիկական բանաձևն է, որը պարունակում է 14 անդամ մեկ հավասարման մեջ։ Ես կուզենայի, որ այն լիներ իմ շիրմաքարի վրա»։ Հակառակ տարածված կարծիքի, ենթադրվում է, որ գիտության բնագավառում բավական է գտնել մի բան, որը նախկինում դեռևս չի հայտնաբերվել, օրինակ՝ մասնիկների նոր տեսակներ, կամ դրանք գտնելու նոր մեթոդ, և դրա համար բացառապես բարձր IQ պետք չէ[9]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չինաստանի երեք համալսարանների պատվավոր պրոֆեսոր,
  • Դուբլինի համալսարանական քոլեջի պատվավոր աստիճան,
  • 1998 - 2004 թվականներին ՑԵՌՆ-ի անդամ պետությունների գործադիր տնօրենի խորհրդական,
  • 1989 - 2000 Ֆիզիկայի Նոբելյան կոմիտե,
  • 1998 - 2004 թվականներին ՑԵՌՆ-ի անդամ պետությունների գործադիր տնօրենի խորհրդական,
  • 1984 - Շվեդիայի գիտությունների ակադեմիայի անդամ,
  • 1987 - Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ,
  • 1996 - Նոբելյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • 2005 - Եվրոպայի ակադեմիայի անդամ[10],
  • 2019 թվականին պարգևատրվել է Սերաֆիմի 8-րդ կարգի շքանշանով, տեսական ֆիզիկայի, հատկապես տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառում հետազոտությունների համար[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 LIBRIS
  2. https://cavavub.be/nl/eredoctoraten
  3. https://www.ae-info.org/ae/User/Jarlskog_Cecilia
  4. «Birth of the neutrino, from Pauli to the Reines-Cowan experiment» (PDF). neutrinohistory2018.in2p3.fr (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  5. Jarlskog, Cecilia Portrait of Gunnar Källén: a physics shooting star and poet of early quantum field theory. — Cham: Imprint: Springer, 2014. — ISBN 978-3319006260
  6. «Cecilia Jarlskog» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  7. Gerard 't Hooft. «De bouwstenen van de schepping». Bibliotheek voor de Nederlandse Letteren (DBNL) (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  8. Rebeca Romero Escrivà. «Cecilia Jarlskog». Vrije Universiteit Brussel (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  9. Hakan Borgsstroӧm. «Lundafysiker med passion för neutriner». docplayer.se (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  10. «Cecilia Jarlskog». Mittwoch wurde die TU Graz (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  11. «Medaljförläningar 6 juni 2019». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]